Տավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կարծում եմ՝ կհետաքրքրի.

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում միայն Տավուշի մարզի դատախազության դատախազների հսկողության, դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի(ապօրինի ծառահատումների), ինչպես նաև դրանց համակցությամբ պաշտոնեական հանցագործությունների հոդվածների հատկանիշներով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության քննիչների վարույթում քննվել են 73 քրեական գործեր, որից 14 քրեական գործ փոխանցվել է 2018 թվականից, իսկ 59 քրեական գործ հարուցվել է հաշվետու ժամանակաշրջանում:
Նշված 73 քրեական գործերից 16 քրեական գործ 17 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործի վարույթը կարճվել է, 25 քրեական գործի վարույթ կասեցվել է /հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով/, 2 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ 8 քրեական գործ միացվել է 1 վարույթում:
Նշված ժամանակաշրջանում պաշտոնական հանցագործությունների ( պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կաշառք ստանալու, պաշտոնեական անփութության) հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի համակցությամբ, հարուցվել են 14 քրեական գործեր: Դրանցով 8 պաշտոնատար անձի /«Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի, անտառապահներ/ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութության), որոնցից 2 քրեական գործ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: 
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ովքեր մեղադրյալներ են ներգրավվել 1 քրեական գործի քննության շրջանակներում (Հայանտառ ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղում 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով, նշված քրեական գործը գտնվում է քննության փուլում): 
Վարույթում գտնվող 73 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 395.643.850 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 4.202.860 ՀՀ դրամը: 
6.250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով բավարարվել են հայցադիմումներ և կատարողական թերթերն ուղարկվել են ԴԱՀԿ:

ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ Դեպայը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել 30-ամյա երիտասարդը կամրջից իրեն ցած է նետել. նա տեղում մահացել է ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը շարունակում են վարժանքները Իմ Դավիթն արդեն Զինվոր է. Արա Գևորգյան «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Ինչպես և կանխատեսելի էր, այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից. Արմեն Աշոտյան Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Ռազմական ոստիկանության նոր պետը Արցախի «Արդարություն» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում կրթական ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ Ինչ վիճակ է այս պահին Բեյրութում. Պայթյունից 2 օր անց. ՈՒՂԻՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարծես սարսափելի երազ լիներ». նոր կադրեր Բեյրութում պայթյունի ժամանակ տեղի ունեցած հարսանեկան նկարահանումից Եկող մեկ ամսվա ընթացքում Հայաստանի «ժողովրդի» իշխանությունը պլանավորում է
website by Sargssyan