Հայաստանում կազմակերպվել է չոչ անող մանուկների մեծ մրցույթ (տեսանյութ)

«Հայ ծնողների ակումբ»-ն, առողջ ապրելակերպն ու չոչը խրախուսելու և դրական հույզեր պարգևելու ցանկությամբ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է փոքրիկ չոչ անողների մեծ մրցույթ: «Երազ» այգում տեղի ունեցած Չոչի մրցույթին մասնակցում էր  9 ամսականից մինչև 1 տարի 3 ամսական տարեկան 40 երեխա:

 «Մրցույթին մասնակցում է 40 երեխա, և լինելու է 5 խումբ, ու յուրաքանչյուրում՝ 8-ական մասնակից, միայն մեկում` 9 հոգի: Ունենք 4 մետր երկարությամբ 5 չոչուղի: Ամեն խմբից մեկական հոգի է հաղթելու, և մրցույթից հետո մեր հովանավորները տրամադրելու են տարբեր տեսակի նվերներ և սերտիֆիկատներ»,- ասաց «Հայ ծնողների ակումբ»-ի համակարգող Տաթև Միրզոյանը:

Չոչուղու մի կողմում կանգնած էր երեխայի հարազատներից մեկը, իսկ մյուս կողմում՝ մյուսը: Ուրախ տրամադրության, դիջեյի աշխույժ երաժշտության ներքո փոքրիկ մասնակիցները չոչ էին անում և փորձում հնարավորինս արագ անցնել մի քանի մետրանոց կարճ չոչուղին: Մրցույթին թույլատրվում էր բերել երեխայի սիրելի խաղալիքները կամ ցանկացած այլ իր, որոնցով հնարավոր էր գրավել, կանչել երեխային: Ծնողներն իրավունք չունեին հատել սահմանագիծը և դիպչել երեխային մրցույթի ընթացքում:

 

Փոքրիկները մրցում էին մի քանի խմբով: Մրցույթում հաղթածներից մեկը 1 տարեկան 3 ամսական Էլինան էր, ով ինչպես մայրիկը` Հասմիկն ասաց, տանն էլ շատ ակտիվ չոչորդ է: «Էլինան տանն էլ շատ ակտիվ է, ատամհատիկի ժամանակ էլ սպորտսմենի մասնագիտությունն է ընտրել: Սա նրա առաջին մրցույթն էր և առաջին հաղթանակը, և կարծում եմ, որ նմանատիպ մրցույթները հաճախակի կլինեն, որ մենք էլ մասնակցենք»,- նշեց Հասմիկը:

Միջոցառմանը ներկա էին նաև արդեն քայլող կամ դեռ չոչ չանող փոքրիկներ, ովքեր մասնակցում էին միջոցառման մյուս զվարճանքներին:

 
 
 
 
 
 
 

 

Նվազագույնը ազնիվ չէ, որ դուք ձեր աչքի գերանը թողած, այլոց աչքի փուշն եք մատնանշում Քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը Դեռեւս չկա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ստույգ ժամկետ․ ՀՀ ԱԳ նախարար Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու․ Գյումրու մարզպետը՝ «Իմ քայլի» պատգամավորին Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանի ԱԻՆ աշխատակիցներին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Մասիս քաղաքում է Մոսկվան համաձայնություն չի տալիս Ղազախստանից նավթի մատակարարումներին. Լուկաշենկո ՈՒՂԻՂ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը Ինքնասպանություն գործած տղան ամուսնացած էր, ուներ որդի Եղանակը Հայաստանում Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց Սպանդանոցներում մորթի արժեքը կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի համար Գազի գնի բարձրացման համար վճարվելու է սպառողի գրպանից. Այլընտրանքային նախագծեր խումբ Մարզպետարանի ներկայացուցիչն ուղիղ եթերում զանգեց սպանդանոց Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է, ՀՖՖ-ն շնորհավորել է «Ջահել տղա եմ, ես էլ եմ ուզում մաքուր շորերով, գալստուկով ու ջիպերով ման գամ». Մխչյանի բնակիչ Կխստացվի զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի
Անատի Սաքանյանն անկեղծացել է, թե ինչու այլևս չի նկարահանվում և երբ կվերադառնա հեռուսատաէկրաններ Անգամ տանն են Ձյունիկն ու որդին ամբողջովին միանման հագնվում (լուսանկարներ) Կանացի 5 անուններ, որոնք հաջողություն են բերում. Իսկ Ձեր անունը կա՞ այս ցանկում Իննա Խոջամրյանը նվերներ է ստացել, որոնցից «աշխարհով մեկ է եղել»․ բայց նվիրողին գաղտնի է պահում Աղյուuակում գտեք Ձեր ծնված տարին և իմացեք, թե ինչպիuի կյանք է Ձեզ hամար նախատեuված Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Լիլուի որդին հայերեն չի խոսո՞ւմ․ նա հայերեն հարցին անգլերեն է անգամ պատասխանում (տեսանյութ) Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. եթե չեք վախենում, պարզեք ձերը Այս եղանակին նման կերպ հագնվելը Ռիփփի Նավասարդանը սեքսու՞ալ է համարում Շատ համեղ և փափուկ ռուլետի բաղադրատոմս
website by Sargssyan