Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Գյումրիում ՀՀ վարչապետին ներկայացվել է 50 ներդրումային ծրագիր

Տնտեսություն

«Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի պանելային քննարկումներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մարզի ներդրումային ներուժին և արդեն առկա նախագծերին։ Ներկայացվել է ՏՏ, արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտների առնչվող 50 ներդրումային ծրագիր:

ՏՏ  ոլորտին առնչվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիրտնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Շիրակի մարզում բարձրագույն տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման և նորարական կրթական միջավայրի ստեղծման։ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մոտ մեկ ու տարի առաջ էր քննարկում Գյումրի մտնել-չմտնելու հարցը: «Մեզ ասում էին՝ գյումրեցիների հետ շատ դժվար է լինելու, որովհետև հավատի ու վստահության խնդիր կա: Ասեմ, որ դժվար չէ: Ոչ միայն դժվար չէ, այլ այսօր մենք մարզպետի հետ տեխնոլոգիական խնդիրներ ենք քննարկում այստեղ»,- ասաց նա:

Համաժողովի ընթացքում պանելային քննարկումները ոլորտային էին: Առաջին քննարկումը նվիրված էր Հայաստանում գործող և նոր մեկնարկող բիզնեսներին աջակցող քաղաքականությանն ու մեխանիզմներին։ Քննարկման մասնակիցներն էին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Համաժողովին ելույթ են ունեցել նաև «ԻնկոբանԿ» ՓԲԸ զարգացման և մարկետինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի խորհրդական Տիգրան Ջրբաշյանը։

«Շիրակի մարզը արվեստի, հումորի  ու սպորտի կենտրոն է, այն մեծ պոտենցյալ ունի զբոսաշրջության զարգացման համար: Լինելով մի տարածաշրջանում, որտեղ կան մեծ մարդկային ռեսուրսներ, կարող է զարգանալ մարդակենտրոն զբոսաշրջությունը՝ ներկայացնելով մարդուն ու իր  շրջապատը: Մինչև հիմա մեր ամենաթույլ կողմը եղել է ձմեռային սեզոնը, սակայն հիմա արդեն շատ հետաքրքիր դահուկավազքի տուրեր  ենք  անցկացնում: Հայկական Ձմեռ պապի հայրենիքն  Արփի լճից ոչ հեռու է, և հուսով եմ, որ  այս նոր գաղափարը ևս իրականություն կդառնա, և մենք էլ  կունենանք հայկական Լապլանդիա: Որպես խնդիր պետք է նշենք, որ շատ տուրիստական ընկերությունների կողմից, ցավոք,  Գյումրին տուրիստական վայր դեռ չի դիտարկվում: Կուզենայինք հատուկ ուշադրություն դարձվեր հատկապես Բավրա անցակետից սկսած ճանապարհների վրա: Հաջորդ խնդիրը նաև Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհն է, որը դժվարանցանելի է: Եթե մենք կարողանանք լուծել ճանապարհների հարցը, մենք կակարողանաք ավելացնել զբոսաշրջիկների թիվը»,- ներկայացնելով մարզի ներուժն ու խնդիրները՝  նշեց «Բեռլին արթ հոթել»-ի գործադիր տնօրեն, Հայաստանում Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը:

Շվեյցարիայից Հայաստան վերադարձած ծնունդով գյումրեցի տնտեսագետ ԱրտուշԵղիազարյանը, վերադառնալով Հայաստան, որոշել է հայրենի Գյումրիում հիմնադրել Herbs and Honey («Բույսեր ու մեղր») թեյարանը: Այն դարձել է ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: «10 տարի առաջ ես շատերի պես բողոքում էի՝ բոլորը մեղավոր էին, բացի ինձանից ու հետո եղավ գիտակցության փոփոխություն՝ ես ի՞նչ եմ արել իմ հանրապետության ու իմ քաղաքի համար, ու ընկերներով որոշեցինք փոքր ասոցիացիա հիմնել ու օգնել համայնքներին: Դա գիտակցության փոփոխությունն էր: Լինելով Շվեյցարիայի քաղաքացի, 2 տարի առաջ վերադարձա Հայաստան, Գյումրին զարգացնելու՝ ստեղծելով 14 աշխատատեղ, ևս 10 ընտանիք սեզոնային օգտվում է մեր գործունեությունից, իսկ հիմա փորձում ենք ընդայնվել և առաջ գնալ»,- նշեց Արտուշ Եղիազարյանը՝ առանձնացնելով ենթակառուցվածքների խնդիրը:

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում