Մեծ քանակի կարմրախայտի անկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել՝ հայտնվելով գետի մակերեսին ու ափերին։ Ըստ տարբեր տեղեկությունների, սա պայմանավորված է գետի մերձակայքում գտնվող ոսկու հանքի արտանետումների հետ, սակայն տեսակետ կա, որ գետի ձուկը թունավորվել է որսագողերի կողմից։

«Փաստ» թերթի տեղեկություններով, դեպքի հետ կապված՝ վերջին երկու օրերին լուրջ ստուգումներ ու խստացված հերթապահություն են իրականացնում իրավապահները, մասնավորաբար՝ ԱԱԾ աշխատակիցները՝ իրավիճակը վերահսկելու ու պատճառները ամբողջությամբ բացահայտելու համար։ 

Այս օրերին գետի ողջ երկայնքով բավականին խիստ հսկողական աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացառվի ձկնագողության յուրաքանչյուր դեպք։ Ըստ տեղում պտտվող լուրերի, կան նաև բերման ենթարկվածներ։

Ի դեպ, կատարվածը հաստատել է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Նա նշել է, որ ՍԱՏՄ տեսուչը գետում հայտնաբերված ձկներից նմուշառում է կատարել, որոնք կներկայացվեն փորձաքննության: Հարությունյանը նաև նշել է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն արդեն շաբաթվա վերջում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Բարսելոնան» հրաժարվել է Ռակիտիչին վաճառելու մտքից Ալժիրի երկու նախկին վարչապետները դատապարտվել են երկարաժամկետ բանտային ազատազրկման Դատարան ենք դիմել, որպեսզի ԱԱԾ-ն պարտավորվի քրեական գործ հարուցել 4 անձանց նկատմամբ.«Ադեկվադ» ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին.Միհրան Հակոբյան 8 տարի ցանկացել եմ տղա ունենալ. ծնողները պտղի մահվան համար մեղադրում են բժիշկներին Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում.Նիկոլ Փաշինյան Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը Մանկավարժական համալսարանում բացվել է Չինական մշակույթի կենտրոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են Եղանակը՝ Հայաստանում Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը Դեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն Թորոսյան Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞. Գորգիսյան
website by Sargssyan