Փաշինյանի տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հաճախ է պատահում Հայաստանի ղեկավարների հետ մարզեր այցելելիս, Փաշինյանին ևս քաղաքացիները զայրացրել են` տալով սոցիալական բնույթի հարցեր և խնդրելով աջակցություն: Փաշինյանը Գյումրիում բառացիորեն ասել է տարեց մի կնոջ. «Թող ձեր տղան գնա աշխատի, հերիք ա հա՞»: Այդ կինը բողոքում էր վարչապետին, որ բազմազավակ մայր է, պարտքերի մեջ է, իսկ որդին նորմալ գումար վաստակելու համար ստիպված պետք է գնա Ռուսաստան: Իհարկե, այս խոսքերը համահունչ չեն «ժողովրդի վարչապետի» հռչակած «տնտեսական հեղափոխության» տրամաբանությանը: Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ Հայաստանը տնտեսական աճ է ապրում, և հանկարծ մի կին եկել-ասում է՝ աշխատանք չկա, չեն կարողանում ապրել: Հայաստանի վարչապետը համոզված է, որ երկրում ստեղծված են բոլոր պայմանները սեփական աշխատանքով լավ ապրելու համար: Իր ֆեյսբուքյան էջում նա տվել է «լավ ապրելու պարզ բանաձևը»:

Նա մասնավորապես նշել է. «Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»:

Ինչպես նկատելի է, «ժողովրդի վարչապետն» արդեն հեգնում է այն նույն ժողովրդին, որի պահանջները կառավարությունից ժամանակին նա արդարացի էր համարում:

Սա անձի երկվության այն դասական օրինակն է, երբ ընդդիմադիր եղած ժամանակ այդ նույն ժողովրդին համոզում էր, որ աղքատ ես ապրում, քանի որ «Սաշիկը 50% փայ է մտնում», որ պետական պաշտոնյաները թալանում են բյուջեն: Հիմա ստացվում է՝ ամեն ինչ շատ լավ է, չեն թալանում, աշխատանքը ծփում է, ուղղակի ժողովուրդն է «լոդր», «ծույլ» և չի ցանկանում աշխատել: Փաշինյանը առիթը բաց չի թողնում դա շեշտելու համար: Հիշո՞ւմ եք նրա թևավոր դարձած խոսքը, որ «աղքատությունը ձեր մտքում է»: Նա ասում է, որ կառավարությունը միկրոբիզնեսին ազատում է հարկերից (թեև դա դեռ տեղի չի ունեցել), ասում է, որ հոգում են զինծառայողների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների նպաստների հարցը, արտոնյալ վարկավորման ծրագրեր են անում, ուսանողներին օգնում, աղետի գոտու բնակիչների առջև ստանձնած պարտավորություններն անում, իսկ ահա մնացած հոգսերը քաղաքացին ինքը պետք է հոգա իր աշխատանքով: 

«Եվ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք: Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին, ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին:

Եվ, ի դեպ, մրցունակ կրթություն ստացած մարդը լավ է ապրում Հայաստանում և ավելի լավ պետք է ապրի: Քաջալերենք մեր երեխաներին մրցունակ կրթության, ինքնազարգացման, ինքնաքննադատության եւ ստեղծագործականության: Լավ ապրելու պարզ բանաձև»,- ասում է Փաշինյանը Գյումրի այցելելուց հետո: Սա այլ կերպ, քան փախուստ իրականությունից, դժվար է բնութագրել:

Փաշինյանը բառացիորեն պնդում է, որ կառավարությունից մեծ հույսեր չունենաք, ուզո՞ւմ եք լավ ապրել, գնացեք ու աշխատանք ստեղծեք ձեզ համար: Սակայն նա չի ցանկանում պարզաբանել, թե ինչո՞ւ են այդքան բարձրագույն կրթություն ստացած մարդիկ այսօր գործազուրկ կամ ինչո՞ւ են ստանում այնքան ցածր աշխատավարձ, որ անգամ սեփական կարիքները դժվարությամբ են հոգում: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են շարունակում անդադար բանկերից վարկեր վերցնել և խորացնել իրենց ֆինանսական ստրկությունը, ինչո՞ւ արտագաղթը շեշտակի չի պակասում: Ինչո՞ւ է կառավարությունը կրճատում աշխատատեղեր, պետական հիմնարկներ՝ փաստացի ավելացնելով գործազրկությունը: Մի խոսքով՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ: 

Վարչապետը Գյումրի էր գնացել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովին մասնակցելու համար: Թե ի՞նչ արդյունք են տալիս այդ համաժողովները, անհայտ է մնում, խոսում են ներդրումային ծրագրերից, բայց թե դրանցից քանիսն է կյանքի կոչվում, կրկին մնում է անհայտ: Այդ համաժողովները, փոխանակ ամրապնդեն «տնտեսական հեղափոխության» գաղափարը, դառնում են դեկորացիա և Փաշինյանի անարդյունավետ, իրականությունից կտրված կառավարության խորհրդանիշներ: Կան, անշուշտ, հասարակության մեջ «լոդրեր», ովքեր չեն ուզում աշխատել, և նրանց ուղղված Փաշինյանի խոսքերն արդարացի են: 

Բայց նրանք բացառություններ են, ինչո՞ւ է վարչապետը փորձում այդքան ընդհանրացնել: Դա արդեն վարչապետի կարծրացած մոտեցումն է ամբողջ հանրության նկատմամբ: Եթե վատ ես ապրում ու աղքատ ես, ուրեմն դու ես մեղավոր, կառավարությունից ակնկալիք չունենաս, գնա՛ և աշխատի՛ր, իսկ կառավարությունը համաժողովներ կանի, «դուխ կտա»:

Սերժ Սարգսյանն էլ էր դա ասում, երբ մարդիկ նրանից պահանջում էին աշխատատեղեր ստեղծել, նա էլ վրդովվում էր նման հարցերից և ասում` «եկել ես, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»: Հայաստանում նախկին իշխանության ժամանակ էլ կար աշխատանք, և այնպես չէր, որ անհնար էր սեփական ուժերով աշխատանք ստեղծել:

Հետևաբար, ո՞րն էր հեղափոխության իմաստը, եթե բովանդակային առումով ոչինչ չէր փոխվելու, փոխվելու էին միայն պաշտոնյաները: Իհարկե, երկրի ղեկավարը աշխատատեղ ստեղծող չէ, նա պատասխանատվություն է կրում ընդհանուր կառավարման համար, սակայն ցանկացած, անգամ սխալ խոսող քաղաքացու հանդեպ պարտավոր է ունենալ տարրական հարգանք և հոգատար վերաբերմունք: Մինչդեռ վարչապետը, կրկնելով նախորդի գործելաոճը, ուղիղ տեքստով ասում է քաղաքացիներին, որ ինչպես դուք ինքներդ վեր կացաք, փակեցիք փողոցները և քաղաքական հեղափոխություն արեցիք, այնպես էլ ինքնուրույն պետք է ձեր գոյությունը պահպանեք. ինչպես նախորդ, այնպես էլ «հեղափոխական» կառավարության վրա որևէ հույս մի դրեք, պետք է գոհ ու երջանիկ լինեք, որ նախորդներին հեռացրել են, ընդամենը այդքանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Սպանություն Ախալքալաքում Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) «Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան
«Լուսանկարը՝ իմ սեր Իննա Խոջամիրյանի». Զիրոյանի գրառումը նոր լուսանկարին կից Լյուբով Ուսպենսկայայի դուստրը սարսափելի վթարից հետո ցույց է տվել դեմքը. լուսանկար «Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել
website by Sargssyan