Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոց ունի ԱՆ քրեակատարողական ծառայության նորանշանակ պետը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2018 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների ու եկամուտների մասին:
2018 թ. հարկային տարվա սկզբում Ա. Գոյունյանի դրամական միջոցները կազմել են 4 000 000 ՀՀ դրամ և 8000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 4 500 000 ՀՀ դրամ և 8200 ԱՄՆ դոլար:
2018 թվականին Ա. Գոյունյանի եկամուտների հանրագումարը կազմել է 2 714 602 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 2 192 261 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձերից, իսկ 522 341 ՀՀ դրամը գոյացել է այլ եկամուտներից:
Մինչ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ նշանակվելը Ա. Գոյունյանը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը: Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2019թ. հուլիսի 11-ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում