Նյարդավիրաբույժի խորհուրդները. Առավոտյան վաղ արթնացեք և երկու բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմեք

Ուղեղը տառապում է, երբ դուք չեք հասցնում նախաճաշել, երբ դուք մեքենա եք վարում ու միաժամանակ խոսում հեռախոսով, երբ ծխում եք, խմում ու անընդհատ գտնվում սթրեսային իրավիճակներում։

«Մենք շարունակ այն լարում ենք, բայց փոխարենը նրան ոչինչ չենք տալիս»,- գրում է Bucataria Noastra-ն։

«Ձեր ուղեղին պետք է մաքուր, առողջ, ոչ ճարպոտ սնունդ։ Բայց մի հրաժարվեք քաղցրից. ձեզ գոնե մեղր թույլ տվեք օգտագործել։ Ուղեղին դուր է գալիս շոկոլադը, նրան ջուր է պետք, բայց ամենաշատը նա ժպիտ է սիրում»,- ասում է Վլադ Սիուրեան, ով 50 տարի աշխատում է որպես նյարդավիրաբույժ։

Նա բոլորից լավ գիտի, որ ուղեղը հիվանդանում է հենց մեր պատճառով։ Եվ քչերը գիտեն, թե ինչպես այն պաշտպանել ու ուժեղացնել։

«Եթե դուք ժամեր շարունակ հեռախոսի կամ պլանշետի մեջ եք, և այդպես՝ ամեն օր, մի սպասեք, որ ուղեղը ձեզ շնորհակալ կլինի։ Այժմ մարդիկ շփվում են միայն Ֆեյսբուքով և այլ սոցցանցերի միջոցով։ Մենք ստեղծված ենք նրա համար, որ խմբում ապրենք, այլ ոչ մեկուսացման մեջ»,- շարունակում է բժիշկը։

Ուղեղի առողջության համար կատարվող առաջին քայլերը պարզ ու մատչելի են բոլորի համար։ Դրա համար դուք պետք է վաղ արթնանաք, կատարեք տարրական մարզանք, 2 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմեք։

«Առավոտյան ձեզ պետք է հնարավորինս վաղ արթնանալ, բացել պատուհանը ու շնչել թարմ օդ։ Ու մի մոռացեք 2 բաժակ ջրի մասին։ Առաջին բաժակը կգործարկի ողջ աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Երկրորդ բաժակն օգտակար է, քանի որ գործի է դնում ողջ «լոկոմոտիվը»։ Պարզ ասած՝ մեզ օգնում է արթնանալ»,- ասում է նյարդավիրաբույժը։

Քնի ժամանակ ուղեղը չի քնում, այն ջանասիրաբար աշխատում է, որ պաշտպանի ներքին օրգանները։ Բայց այն էլի մի կարևոր բան է անում։

Եթե մարդը քնում է իր համար բարդ հարցի մասին մտածելով ու չգիտի, թե ինչպես այն լուծել, հաջորդ առավոտյան նա կունենա դրա պատասխանը։

«Հաջորդ օրը դուք լուծումը կգտնեք։ Եվ այսպես՝ ուղեղը կապ է ստեղծել մտքի, դատողության, հիշողության միջև, իսկ առավոտյան կտա գաղափարը։ Այդ պատճառով էլ մոռացեք անքուն գիշերների մասին»,- ասում է պրոֆեսորը։

Ուղեղը չի սիրում ճարպ, ծխախոտ և ալկոհոլ, բայց սիրում է սև շոկոլադ

Ծխախոտն ուղեղի վրա նույնպիսի բացասական ազդեցություն է գործում, ինչպես սրտի վրա։

Ձեր նախաճաշը պետք է հանգիստ ու խաղաղ լինի։ Մի նախաճաշեք արագ կամ ճանապարհին։

«Նախաճաշել պետք է հանգիստ իրավիճակում՝ վայելելով յուրաքանչյուր կտորը։ Ոչ մի անհանգստություն, աղմուկ, խնդիր ու ծխախոտային ընդմիջումներ։ Որքան նախաճաշը թուլացնող լինի, այնքան ձեզ համար հաճելի կլինի։

Առավոտյան ձեզ պետք են էներգիա և միկրոէլեմենտներ, որոնք օրգանիզմին կօգնեն արդյունավետ իրականացնել իր գործառույթները ողջ օրվա ընթացքում։ Դա շատ կարևոր է»,- շեշտում է Վլադ Սիուրեան։

Ուղեղը չի սիրում ճարպ և միս

Նյարդավիրաբույժը նաև ասում է, որ, եթե պետք է միս ուտեք, ապա մի տնտեսեք դրա վրա. գնեք այն, որն ավելի օգտակար է։

«Այո՛, ուղեղին ոչ մի օգուտ միսը չի տալիս, բայց քիչ քանակությամբ միսն օգնում է մարմնին։ Ամենալավը ցածր կալորիական միսն է։ Հնդկահավի միսն ու ձուկն ամենաօգտակարն են, ինչ կարող է լինել։

Ուղեղը չի սիրում ճարպ, չի սիրում աղ։ Տոներին, տարին 1-2 անգամ կարելի է։ Բայց չարժե տարվել այդ սնունդով»,- ասում է բժիշկը։

Քաղցրն էլ ոչ միշտ է օգտակար, հատկապես եթե նրա մեջ շատ շաքար կա։

«Մուգ բնական շոկոլադը, տաք, բնական կակաոն, մեղրն ամենաշատն են դուր գալիս ուղեղին,- բացատրում է նյարդավիրաբույժը։- Ճաշը պետք է լինի բալանսավորված։ Դուք չպետք է լցնեք ստամոքսը, ճանաչեք ձեր չափը։ Ավելին՝ նախապատվությունը տվեք սովորական ջրին, այլ ոչ հյութերին։

Ուղեղն ունի առավելագույն ակտիվության 2 կետեր՝ 10:00-12:00-ի և 16:00-18:00-ի միջև։ Եթե նա հոգնում է, կարելի է նրան մի քիչ սուրճ տալ, բայց այն դանդաղ խմեք»։

Ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է

Բժիշկն ասում է, որ ուղեղի լավագույն ընկերը սովորական, բոլորի համար մատչելի ժպիտն է։ Դրա համար էլ շատ կարևոր է ժամանակին հեռանալ տխրությունից, միատոնությունից ու կարողանալ ուրախանալ մանրուքներով։

Ուղեղն անհրաժեշտ է մարզել։

Մոռացկոտությունն արտահայտվում է ոչ միայն մեծ, այլև բավականին երիտասարդ տարիքում։ Ալցհեյմերի հիվանդությունը կանխելու համար դուք պետք է մարզեք ձեր ուղեղը։

«Մարզել ուղեղը, շփվել, բաց լինել։ Այս ամենը շատ կարևոր է։ Զբոսնեք, ճանապարհորդեք, նոր բաներ իմացեք, ֆիլմեր ու սերիալներ դիտեք, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլև կարող են ձեզ ինչ-որ բան սովորեցնել, խաչբառեր լուծեք ու գլուխկոտրուկներ։

Շարժումը նույնպես շատ կարևոր է ուղեղի համար։ Եթե մենք շարժվում ենք, մենք գոյություն ունենք։ 3 կարևոր բաներ՝ խոսք, նամակ, շարժում։ Շատերը մոռացել են, թե ինչ է երաժշտությունը, և, ինչն ավելի վատ է, նրանք չեն ուզում պարել։ Պարը, ինչպես ապացուցված է, ավելի վաղ է կանխում Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։

Գիշերային լավ քունը պետք է տևի 6 ժամից ոչ պակաս։ Այն ուղեղը մաքրում է աղբից։

 

Ամբողջական նյութը՝  այստեղ

Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ (տեսանյութ) Արարատի մարզում մեկ օրում բերման է ենթարկվել 13 քաղաքացի (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Եղվարդում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ Հայ մարզիկը Կրեմլի պատերի մոտ ռեկորդ է սահմանել՝ 2 մատների վրա հրում վարժություն կատարելով (տեսանյութ) Նոր մանրամասներ` Երևանում կանխված զինված վիճաբանությունից. կա ձերբակալված Կինը հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը կամավոր հանձնել է ՀՀ ոստիկաններին Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան «Արսենալ»-ը հաղթեց (տեսանյութ) Կոտայքն իր պատմամշակությային արժեքներով համարվում է ամենահարուստ մարզը Հանրապետությունում Քաղաքացին իր բնակարանի պատուհանից գազային ատրճանակով կրակել է օդ Համահայկական 8-րդ խաղերը հնարավոր է անցկացվեն նաև պրոֆեսիոնալ մակարդակով. Տիգրան Ավինյան Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը Երկրաբանը Ամուլսարի հանքավայրի շահագործման առումով վտանգներ չի տեսնում Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան ՈՒՂԻՂ. «Իմ քայլը հանուն Կոտայքի» ֆորումը շարունակվում է. ներկա է նաեւ վարչապետը Օշականի ճակատամարտի 192-ամյակի միջոցառման մասնակիցները հարգեցին հայ և ռուս նահատակների հիշատակը Տիգրան Մեծի պողոտայում կայանված ավտոմեքենայում կինը կտրել է երակները
website by Sargssyan