Մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր.ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեկան գործեր: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից  տեղեկացրին, որ քննված և քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում վերջիններս շրջանառության հարկ վճարող հանդիսացող Ա/Ձ-ներից ստացել են ապահովագրական միջնորդի ծառայություններ, որոնք չեն ունեցել վարձու աշխատողներ և հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրել բացառապես ապահովագրական ընկերություններին՝ նման եղանակով ապահովելով ծառայությունների ստացման բարձր տոկոսայնություն:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ների կողմից մատուցված ապահովագրական միջնորդի ծառայություններն իրատեսական չեն եղել, ինչի արդյունքում էլ ապահովագրական ընկերությունների կողմից շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տրվել չհիմնավորված նվազեցումներ:

Քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով իրենց կողմից ծավալած գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, դրսևորել են պատշաճ հարկ վճարողի վարքագիծ, մասնավորապես, մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելը  վերջիններս ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել դրանցից բխող շուրջ 218 միլիոն 483 հազար ՀՀ դրամի  հարկային պարտավորություն:

Միաժամանակ, որոշ ապահովագրական ընկերությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նաիրի Հունանյանն «ասելիք ունի». նամակ է հղել վարչապետին Կուտոյանի մորեղբորորդի Ուրիխանյանը շոկի մեջ է Հարազատները Կուտոյանի մահվան մասին իմացել են մամուլից «Zoo Fauna Art» ընկերությունը հերքում է Գագիկ Ծառուկյանի մասին տարածված ապատեղեկատվությունը Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. տնօրենին մեղադրանք է առաջադրվել Մանրամասներ`Կուտոյանի ինքնասպանությունից «Նոր տարուց հետո ոչ մեկս միս չի ծախել, պրոբլեմի առաջ ենք». գյուղացիները ժամանակ են պահանջում (Տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Ադր­բե­ջա­նին հայտ­նել են «վատ լու­րը» Լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի ծագ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը փոքր է, սա­կայն անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քն առ­կա է «Մե­տա­ղա­կան հան­քա­հա­նու­թյան ոլոր­տում լրջա­գույն փո­փո­խու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման կա­րիք կա» «Եթե ունեք Windows 7, ար­դեն վտան­գի տակ եք» Ահազանգին արձագանքել են օպերատիվորեն. կարծես թե «սայլը տեղից շարժվում է» «Մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կը և եկա­մուտ­նե­րը էա­պես ավե­լի բարձր պետք է լի­նեն ի հայտ եկող գնա­ճից» Եկամ­տա­հար­կի նվա­զեց­ման թաքն­ված կող­մը. ո՞վքեր են շա­հում դրա­նից Ի՞նչ քայ­լեր են ձեռ­նար­կում ՀՀ իշ­խա­նու­թյու­ննե­րը ԱՄՆ-Իրան կոնֆ­լիկ­տի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նից Հա­յաս­տա­նը զերծ պա­հե­լու ուղ­ղու­թյամբ «Նման օրենք­նե­րը կա­րող են հան­ցա­վոր նա­խա­դեպ հան­դի­սա­նալ».ՀՀ իրա­վա­կան հա­մա­կար­գի խա­թար­ման վտան­գը Ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի Ճնշումներ են իրականացվում Մանվել Գրիգորյանի՝ զինծառայող թոռան նկատմամբ «Ման­կա­պար­տե­զի մա­կար­դա­կի ան­լուրջ դրսև­ո­րում»
website by Sargssyan