«Առնվազն պարկեշտ չէ նմանատիպ ստահոդ տեղեկությունների տարածումը». Իվետա Տոնոյան

«Ժամանակ» թերթն այսօր գրել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ագրո» ընկերությունը կարող է սնանկ ճանաչվել և փակվել:

Ըստ հրապարակման ընկերության աշխատակիցներն արդեն երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն, թե երբ կստանան: Պարզաբանում ստանալու համար Slaq.am-ը կապ է հաստատել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով տեղեկացրել է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

««Մուլտի-Ագրո» գիտա-արտադրական միավորումում որևէ ֆինանսական խնդիր չկա և համապատասխանաբար աշխատակիցների աշխատավարձերի չվճարման մասին տեղեկությունը ևս բացարձակ հիմազուրկ է: Ես իհարկե շատ լավ եմ հասկանում որոշ լրատվամիջոցների՝ Ծառուկյան ազգանունը շահարկելու հաշվին ոչնչից մեծ աղմուկ սարքելու անհագուրդ ցանկությունը, սակայն հերթական անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ լրատվություն տրամադրելու հարցում մասնագիտական պարկեշտության կանոններին:

Նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու փոխարեն պարզապես կարելի էր փորձել անհրաժեշտ ինֆորմացիան ճշտել «Մուլտի-Ագրո» ընկերությունից, կամ՝ ի պաշտոնե՝ ինձնից: Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով և առնվազն պարկեշտ չէ նմանատիպ ստահոդ տեղեկությունների տարածումը»,-ասել է Իվետա Տոնոյանը:

Երևանում բենզատարը փլուզել է քարե պարիսպն ու կողաշրջվել. սկսվել է դիզվառելիքի արտահոսք Արմեն​ Սարգսյանը​ Գյումրիում​ հյուրընկալվել է​ «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարանում (տեսանյութ,լուսանկարներ) Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին Oրվա խորհուրդը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն է Իսրայելը Իրանի ռմբակոծությունն անվանել է միջուկային զենքի արտադրությունը դադարեցնելու հնարավոր տարբերակ Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն Մերկելը կհանդիպի Պուտինի եւ Զելենսկու հետ Փարիզում, հաջորդ շաբաթ. ԶԼՄ-ներ Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում. Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա Մանչեսթերյան դերբիում հաղթանակից հետո Սուլշերը գրկախառնվել է թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Իրանում զինվորականը երեք ոստիկանների է գնդակահարել Նիժնի Նովգորոդում ավտոմեքենան հարվածել է հետիոտներին․ հոսպիտալացվել է 10 երեխա, ուսուցչուհին զոհվել է Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. փրկարարները դուրս են բերել ներսում գտնվող երեխաներին Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել Խոշոր հրդեհ Ազատան գյուղում. այրվել է անասնագոմը, այդ թվում 250 հակ անասնակեր Խոշոր վթար Նոր Նորքում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը (ֆոտո)
website by Sargssyan