Հրայր Թովմասյանի անցյալը «փորփրելու» հրահանգը ուղղակիորեն կապված է եղել նրա՝ վարչապետին չենթարկվելու հետ. Հայկ Ալումյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարցեր, հարցեր ու էլի նորանոր հարցեր են առաջանում: Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով ասաց, որ չի ուզում Հրայր Թովմասյանին տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում: Հրայր Թովմասյանը չնահանջեց: Որից հետո համացանցում սկսեցին հայտնվել տեղեկություններ Հրայր Թովմասյանին, իր նախկին [ենթադրյալ] չարաշահումների համար, մոտ ժամանակներում սպասվող քրեական պատասխանատվության մասին: Հարց է առաջանում. այդ [ենթադրյալ] չարաշահումների մասին մեր իրավապահները նո՞ր իմացան: 

1. Եթե այդպես է, ուրեմն ստացվում է, որ Հրայր Թովմասյանի անցյալը «փորփրելու» հրահանգը ուղղակիորեն կապված է եղել Վարչապետին նրա չենթարկվելու հետ: Ստացվում է, որ [եթե այդ չարաշահումները իրականում եղել են] չարաշահումները մնալու էին չբացահայտված, եթե Հ. Թովմասյանը հնազանդ պահեր իրեն Վարչապետի հանդեպ:

2. Մյուս տարբերակը. եթե այդ [ենթադրյալ] չարաշահումների մասին մեր իրավապահները մինչև այդ տեղյակ էին, բայց ընթացք տվեցին միայն այն ժամանակ, երբ Հ.Թովմասյանը հանդգնեց հակաճառել Վարչապետին: Դա էլ ավելի վատ ախտանիշ է. ստացվում է, որ Վարչապետը և իրավապահները գիտեն մեր պաշտոնյաների ենթադրյալ հանցագործությունների մասին, սակայն ընթացք չեն տալիս այդ տեղեկություններին, քանի դեռ այդ պաշտոնյան հնազանդ ենթարկվում է գործադիրին: 

Երրորդ տարբերակ պարզապես չկա:
Իսկ առկա երկու տարբերակից որն է վատը, իսկ որը՝ ավելի վատը՝ չեմ կարող հստակորեն ասել: Իմ կարծիքով, երկուսից էլ գարշահոտ է գալիս»:

«Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)
website by Sargssyan