Ֆերմեր Տիգրան Եղոյանի բարձրացրած հարցերին անդրադարձել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը

Վայոց Ձորի մարզում բրուցելոզի տարածման վերաբերյալ ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարությունները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել են որպես ահազանգ: Այժմ ուսումնասիրություններ են արվում: Բայց մինչ ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է որոշ պարզաբանումներ, որոնք ավելի վաղ հնչեցրել էր ֆերմերն իր ասուլիսի ժամանակ:

Մասնավորապես, որ Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղեր չեն վաճառվում, Վիետնամից խոզի միս մեր երկիր չի ներմուծվում: Ինչ վերաբերում է կենդանիների 50 % վարակվածությանը, ապա նման բարձր տոկոս Հայաստանում երբևէ չի եղել, իսկ վերահսկողության խստացումից հետո այդ թիվը 5% չի գերազանցում: 2019 թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիների դեպքում այդ թիվը կազմում է 1.04%, այսիսնքն՝ 222 546-ից 2 318-ի մոտ է այն հայտնաբերվել:

Այս տվյալները՝ ներկայում, իսկ տարվա վերջին կլինի ավելի ամբողջական պատկեր: Անդրադառնալով Եղեգնաձորում կենդանու արյան փորձաքննությանը, Գ. Ավետիսյանը վստահեցնում է, որ այնտեղ նման գործառույթ չի իրականացվում: Անդրադառնալով սատկած ձիու միսը երշիկի արտադրամասին վաճառելու երևույթին, ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ այս հարցն ուսումնասիրելու համար հարցում կիրականացնեն բոլոր մսամթերք արտադրողների շրջանում:

Ի դեպ, այս պահին հանրապետության ողջ տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն՝ Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի քաղաքներում, և ամեն ինչ արվում է, որպեսզի այդ խնդրին տրվի համակարգային լուծում: Իսկ օգոստոսի 1-ից հանրային սննդի օբյեկտներում, հաջորդ տարվա հունվարի 15-ից էլ ամբողջ շուկաներում վաճառվելու է բացռապես սպանդանոցային ծագման միս, ինչը հնարավորություն կտա վերահսկել թե՛ մսի անվտանգությունը, թե՛ սպանդի, պահպանման, տեղափոխման և այլ պայմաններ:

Հ.Գ. Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, որ ֆերմերները կամ երշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետական մարմնի աշխատակցին կպատմեն, թե սատկած կենդանու միսն ինչ են անում: Այն հանձնում, ընդունում ու օգտագործում են, թե՝ ոչ, քաջ գիտակցելով, որ այն միանշանակ հանցակազմ պարունակող արարք է: Բայց մյուս կողմից, ինչպես ժողովուրդն է ասում, առանց կրակ ծուխ չի լինում:

Ինչ վերաբերում է միայն սպանդանոցային միս վաճառելուն, ապա հասկանալի չէ, թե ինչպես է այս հարցը կանոնակարգվելու, քանի որ սպանդանոցների քանակն իրականում բավական քիչ է, էլ չենք ասում՝ շատուշատ բնակավայրերից հեռու: Ուստի պետք է նախ հասկանալ, թե ինչպես են հեռավոր գյուղերի ֆերմեներն իրենց անասունի մորթը սպանդանոցներում կազմակերպելու և արդյո՞ք դրա պատճառով մսի գինն օգոստոսի 1-ից, հետո նաև հունվարի 15-ից է՛լ ավելի չի թանկանա:

 

Արմինե Գրիգորյան

«Բարի Սամարացի» ընկերությունը մսի շուկայում վերջին զարգացումների մասին Դատաստանի օրվա ժամացույցը 20 վայրկյանով առաջ են գցել Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրի պարտավորությունների իրականացումը «կարող է գոյատեւման հարց լինել». Մերկել Մաշտոցի պողոտայում ավտոմեքենա է այրվում. ԱԻՆ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Բագրատունյաց փողոցում Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի ընթրիքին․ Հրաչ Վարժապետյան Մեղրիում մասամբ այրվել է տներից մեկի տանիքը․ ԱԻՆ Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները գոհ են երկխոսության մակարդակից. Բլոկն այցելել է Ծիծեռնակաբերդ Կոտայքի մարզում այրվում է տան տանիք․ ԱԻՆ Սպանդարյան կայարանից գողացել են գնացքի ռելսերի ամրակներ Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել 26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները Այսօր ԿԲ-ն շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել․ Նիկոլ Փաշինյան Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. Արմեն Աշոտյան Միջին տարիքի տղամարդը Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել
website by Sargssyan