ՀՀ քաղաքացիների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի իշխանությունը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:

Այս մասին հայտնում է «Парламентская газета» թերթը, նշելով, որ Ռուսաստանում մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և արտասահմանցիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ պարզեցված ընթացակարգով ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ:

Նախագիծը պատրաստել է Ռուսաստանի կառավարությունը, որն էլ խորհրդարանը պատրաստվում է քննարկել հուլիսի 23-ի լիագումար նիստում: Ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչև չորս ամիս, իսկ կացության իրավունքը դառնա անժամկետ:

Առաջարկությունների համաձայն՝ քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ:

Կացության իրավունքը նախատեսվում է շնորհել օտարերկրացիների մի շարք կատեգորիաների՝ այդ թվում ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած անձանց, ՌԴ տարածքում ծնված երեխաներին, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն կացության իրավունք, ինչպես նաև այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում որպես որակավորված մասնագետներ աշխատում են կես տարուց ոչ պակաս:

Ամբողջական նյութը՝  այստեղ

«Իշ­խա­նու­թյուն­ներն իրենց իսկ մեղ­քով ցուգց­վան­գա­յին իրա­վի­ճա­կում են». «Փաստ» «Հանցագործներ», որոնց «ձեռք է մեկնում» իշխանությունը. «Փաստ» Ինչո՞ւ Չելոյանցն ինքն իր հետ համաձայն չէ. «Փաստ» Ոս­տի­կա­նա­պե­տի ու ԱԱԾ տնօ­րե­նի հար­ցում հստա­կու­թյուն կա. «Փաստ» Պետք է անձի հաղորդակցության իրավունքը ոտնահարելու գայթակղությունը բացառվի.Մելոյանը՝ գաղտնալսման նախագծի մասին «Բարսելոնան» հրաժարվել է Ռակիտիչին վաճառելու մտքից Ալժիրի երկու նախկին վարչապետները դատապարտվել են երկարաժամկետ բանտային ազատազրկման Դատարան ենք դիմել, որպեսզի ԱԱԾ-ն պարտավորվի քրեական գործ հարուցել 4 անձանց նկատմամբ.«Ադեկվադ» ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին.Միհրան Հակոբյան 8 տարի ցանկացել եմ տղա ունենալ. ծնողները պտղի մահվան համար մեղադրում են բժիշկներին Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում.Նիկոլ Փաշինյան Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը Մանկավարժական համալսարանում բացվել է Չինական մշակույթի կենտրոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են Եղանակը՝ Հայաստանում Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի
website by Sargssyan