Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն


Ար­մեն Սարգ­սյանն եկել է ասե­լու, որ իր վրա հույս չդնենք. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` դիմելով անհասկանալի է, թե ում և ինչի համար: Սկսելով «սիրելի հայրենակիցներ» ընդհանրական դիմելաձևով` նախագահն արձանագրում է, որ «ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները»:

Տպավորություն է, որ ամառային հանգստից Արմեն Սարգսյանին մի կերպ կանչել են, որ երկրի ներքաղաքական թեմաների մասին մի բան ասի: Նա էլ դժկամությամբ համաձայնել է և ստիպված ուղերձով դիմել հայրենակիցներին: Իսկ այդ ի՞նչ բանավեճերի մասին է խոսքը:

Դեռ չպարզաբանած, թե ինչ բանավեճերի մասին է խոսքը, նախագահը միանգամից հասկացնում է, որ մտադրություն չունի խառնվել այդ բանավեճերին. «Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ, որպես քաղաքացի, մեծ է խոսելու գայթակղությունը»:

Այնուհետև նա փոքր-ինչ բացում է փակագծերը` նկատելով, որ խոսքը «դատաիրավական բարեփոխումներրի» մասին է: Այստեղից հասկանում ենք, որ նա նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև առկա «պատերազմը»: Ինչպես հայտնի է, Փաշինյանը պահանջում է, որ Հրայր Թովմասյանը լքի պաշտոնը` մեղադրելով վերջինիս ՍԴ-ն «սեփականաշնորհելու» մեջ:

Փաշինյանին անհրաժեշտ է իրեն հավատարիմ դատավորներով ՍԴ ունենալ, որպեսզի առանց որևէ խոչընդոտի կարողանա դատավճիռներ կայացնել քաղաքական հակառակորդների դեմ: Մինչդեռ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է դատավորների անկախությունը և մինչև իրենց լիազորությունների ավարտը պաշտոնավարելու երաշխիքները:

Սա վերածվել է քաղաքական ճգնաժամի, որտեղ լիովին խզվել են օրինականության և քաղաքական վրեժխնդրության սահմանները: 

Մայր օրենքը սահմանում է, որ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սա նշանակում է, որ նախագահը, որպես պետության գլուխ, վեր կանգնելով քաղաքական և անձնական շահերից, առաջնորդվելով բացառապես ազգային ու համապետական շահերով, պետք է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջամտի և ապահովի իշխանության մյուս ճյուղերի միջև սահմանադրաիրավական հարաբերությունների պահպանումը:

Սակայն Արմեն Սարգսյանը բացահայտորեն հրաժարվում է այդ առաքելությունից` իր ուղերձը վերածելով կենացի. «Հույս ունեմ նաև, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի:

Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը: Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Սա ավելի շատ նման է կաթողիկոսի, քան երկրի նախագահի խոսքին: Ուղերձն անհասցե է, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերն` ուղղված Արցախյան հակամարտության կողմերին:

Տպավորություն է, որ Արմեն Սարգսյանն արտասահմանցի դիտորդ է, ով ընդամենը կարող է հույս ունենալ, որ ամեն ինչ լավ կլինի:

Հանուն արդարության, սակայն, նշենք, որ, իհարկե, նախագահին Սահմանադրությամբ տրված չեն ծանրակշիռ մեխանիզմներ և գործիքակազմ ազդելու գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև հարաբերությունների վրա:

Եթե նախորդ Սահմանադրությամբ հստակ գրված էր, որ նախագահն ապահովում է իշխանության ճյուղերի բնականոն գործունեությունը, ինչը ավելի լայն գործելու դաշտ էր ապահովում, ապա նոր Սահմանադրությամբ նախագահին վերապահված է սոսկ հետևել Սահմանադրության պահպանմանը:

Սակայն «հետևել» չի նշանակում կանգնել և լուռ նայել: Հետևել՝ նշանակում է ըստ անհրաժեշտության արձագանքել, եթե իշխանության մյուս ճյուղերից մեկը փորձում է գերազանցել իր լիազորությունները:

Նախագահի ինստիտուտը ստեղծված է հենց այդ նպատակով: Ինչո՞ւ է Մայր օրենքով սահմանված, որ նախագահը պետք է լինի անկուսակցական, որ իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Նպատակը մեկն է, որպեսզի իշխանության մյուս ճյուղերի միջև ճգնաժամային իրավիճակների պայմաններում նրա խոսքը լինի ընդունելի բոլորի համար, լինի ծանրակշիռ և արդարացի, իսկ պատասխանատվությունից խուսափելով՝ անհասցե, անատամ և վախվորած հայտարարություններ անող նախագահը զրկվում է որևէ կարևորությունից թե՛ իշխանության ճյուղերի, թե՛ ժողովրդի աչքում:

Նման ուղերձներն արդյունքում դառնում են ծաղրի ու հեգնանքի առարկա, քանի որ օդ տատանելուց բացի ոչ մի նշանակություն չեն ունենում իրերի դրության վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր. Տոկաև