«Վտանգ­ված են և՛ սպա­ռող­նե­րի իրա­վուն­քը, և՛ մրցակ­ցա­յին մի­ջա­վայ­րը, և՛ Հա­յաս­տա­նի իմի­ջը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով 100 հայ էր մնացել Եգիպտոսում: Երևանից ևս քաղաքացիները չէին կարողացել մեկնել Հուրգադա: Ավելի վաղ Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները ևս չէին կայացել: Մեկ ընկերության գործունեության հետևանքը, ըստ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, ավելի խորքային պատճառներ ունի:

Նա մեզ հետ զրույցում շեշտեց, որ նման դեպք նաև մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել:

«Առհասարակ քաղաքացին իր ընտրությունը կատարելիս պետք է ճիշտ ճանապարհ բռնի, տեսնի, թե իրեն ի՞նչ պայմանագիր ու պայմաններ են առաջարկում, ո՞ւմ է դիմում, այդ ընկերությունն ի՞նչ պատմություն ունի, ի՞նչ կազմակերպության անդամ է:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կանոնադրության համաձայն՝ մենք չենք կարող համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործունեությամբ ստվեր են գցում ու բացասաբար անդրադառնում մյուս անդամների ու Հայաստանի իմիջի վրա: Նման ռիսկերի դեպքում նրանք հեռացվում կամ սև ցուցակում են հայտնվում, բայց խնդիրը խորքային է:

Տարիներ շարունակ պնդելուց հետո, այսօր թե՛ ես, թե՛ տուրիզմի ֆեդերացիան շարունակում ենք պնդել՝ ժամանակն է, որ դաշտը ունենա ավելի հստակ ու խիստ կարգավորում: Առ այսօր «Զբոսաշրջության մասին» օրենքը գործել է համապատասխան այն ժամանակահատվածի, երբ այն դեռ նոր էր ընդունվել: Օրենքն ուժի մեջ է 2003-2004թթ.-ից, երբ զբոսաշրջային քաղաքականությունն այլ խնդիրներ ու նպատակներ ուներ: Օրենքն ունեցել է իր դերակատարումը, բայց հիմա դաշտը ձևավորվել է, բավականին խիստ մրցակցություն կա, և ավելի խիստ կարգավորման ժամանակն է: 

Այժմ զբոսաշրջային օպերատորների, գործակալների, զբոսավարների, զբոսաշրջային տրանսպորտի, հյուրանոցային ծառայությունների գործունեությունը պետք է լիցենզավորվի: Սա շատ կարևոր է՝ ամեն մեկը չպետք է կարողանա երկիր ներկայացնելու իրավասություն ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ եթե օր առաջ դաշտը չկարգավորենք, նման դեպքեր դեռ շատ ենք ունենալու:

«Կարևոր է նաև ներգնա տուրիզմը. դուք պատկերացրեք՝ եթե արդեն ունենանք խաբված օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներ, որոնք զբոսաշրջիկներ են ուղարկում Հայաստան: Նրանք ևս կսկսեն հիասթափվել հայկական զբոսաշրջային ընկերություններից: Իսկ մեկ-երկու հիասթափությունը չի նշանակելու հիասթափություն այս կամ այն ընկերությունից: 

Դա նշանակելու է հիասթափություն երկրից: Նրանք մտածելու են, որ այստեղ բոլորն են այդպիսին: Ձեր միջոցով ֆեդերացիան դիմում է զբոսաշրջության կոմիտեին, Հայաստանի կառավարությանը, ԱԺ-ին ու այլ իրավասու մարմիններին. պետք է արագացնել գործընթացը:

Օր առաջ պետք է ընդունել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը: Նախագծերի փաթեթն արդեն կա, պարզապես անհրաժեշտ է որոշակի լրամշակումներ անել, շրջանառության մեջ դնել ու ընդունել: Ի թիվս այլ հարցերի, որը կարգավորում է այդ օրենքի նախագիծը, այն բավականին շատ լուծումներ է տալիս, որոնցից մեկը զբոսաշրջային օպերատորի գործունեության լիցենզավորումն է: Կարող ենք այդ գործունեության տեսակներին տալ նաև «ծանուցման ենթակա գործունեության տեսակ» սահմանումը ու նրանց նկատմամբ սահմանել որակական չափանիշներ:

Զբոսաշրջային օպերատորների գործունեության համար նաև ֆինանսական երաշխիքների մեխանիզմ կարող ենք կիրառել՝ նրանց սնանկության դեպքում սպառողի նկատմամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով»,-ասաց նա՝ շեշտելով, որ այդ մեխանիզմը կիրառելու արդյունքում «չոլերում» հայտնված ու Հայաստան վերադառնալ չկարողացող քաղաքացիներ չեն լինի:

«Մենք պետք է գնանք խիստ կարգավորումների ճանապարհով: Այսօր ոլորտում առկա խնդիրները լուծելու այլ ավելի լավ տարբերակ չկա, իսկ խնդիրները շատ են: Այսօր վտանգված են և՛ սպառողների իրավունքը, և՛ մրցակցային միջավայրը, և՛ Հայաստանի իմիջը:

Ով ինչպես պատկերացնում է, երկիր է ներկայացնում, անկախ նրանից՝ ունի՞ այդ գիտելիքն ու հմտությունը, թե՞ ոչ: Բացի այդ, հարևան երկրներից Հայաստան են գալիս անբարեխիղճ գործարարներ ու զբոսավարներ, որոնք յուրովի են ներկայացնում մեր երկիրն ու ժառանգությունը, Արցախյան ազատամարտը, կրոնը և այլն: Այդ ամենը բացասաբար է անդրադառնում Հայաստանի իմիջի վրա:

Մենք ուզում ենք զբոսաշրջության միջոցով նպաստել թե՛ մեր տնտեսական զարգացմանը, թե՛ Հայաստանի հեղինակության բարձրացմանն աշխարհում, բայց, փաստորեն, հակառակն է ստացվում: Արդեն հաճախակի են դեպքերը, երբ ունենում ենք խաբված սպառող ու զբոսաշրջիկներ»:

Մեխակ Ապրեսյանը շեշտեց, որ հետևանքների հիմքում տվյալ պարագայում անբարեխիղճ տուրօպերատորական գործունեությունն է: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ հնարավոր է ունենալ չափանիշներ, որոնք կբացառեն նման դրսևորումները. «Զբոսաշրջության կոմիտեն պետք է մշակի այդ չափանիշները՝ համագործակցելով թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Զբոսաշրջության կոմիտեում նախագիծն արդեն կա, ուր կան նաև չափանիշներ: Միգուցե քննարկման կարիք կա՝ մինչ այն շրջանառության մեջ դնելը, բայց որ գործընթացն արագացնել է պետք, միանշանակ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը Արցախում մահացած պայմանագրային զինծառայողը 4 անչափահաս երեխաների հայր էր (ֆոտո) Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շտապ ասուլիս է հրավիրել Երևանում կրակել են դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Փաշինյանը խոստացավ անդրադառնալ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան թեմային Վանաձորում 23-ամյա երիտասարդը, իմանալով իր կնոջ հղի լինելու մասին, պահանջել է բնակվել իր հետ, մերժվելով՝ դանակահարել է ՈՒՂԻՂ․ զրույց քաղաքացու հետ. ամանորյա պետական ծախսեր. Նիկոլ Փաշինյան Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար. Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ ընդամենը երկու մարզում Հայաստանի համար Իրանը եւ ԱՄՆ-ը կարեւոր գործընկերներ են․ Շավարշ Քոչարյան ՀՀ Նախագահը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկը Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ Եվրոպական ներդրումային բանկը կշարունակի խիստ սահմանափակել Թուրքիայի վարկերը Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում Գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամով, ինչը կազդի ամբողջ տնտեսության վրա.Սուրեն Պարսյան
Ի՞նչ կարող են ափի այս գծերն ասել սիրային կյանքի մասին. եթե դրանք համընկնում են, հիանալի բան կիմանաք ձեր մասին 152 սմ հասակ ունեցող աղջիկն իր նկարազարդումների միջոցով ցույց է տվել ցածրահասակ լինելու բոլոր առավելությունները (Photo) ... Իմանալով այս 9 խորամանկ հնարքների մասին՝ պետք չի լինի մազերն ամեն օր լվանալ Ցուլեր, հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ․ հունվարի 22-ի աստղագուշակը 7 օր, 7 բաժակ. վերացրեք որովայնի ճարպերը Ո՞ր ամսին եք ծնվել և ի՞նչ է դա պատմում Ձեր մասին. 99% ճշտգրտություն Հսկայական անակոնդային գտան մահացած, իսկ թե ինչ հայտնաբերեցին նրա ներսում... Նորածինների՝ Հայաստանում ամենատարածված թոփ 40 անուններն ըստ սեռերի. Իսկ ո՞ր տեղում էր Ձեր երեխայի անունը ԹԵՍՏ. Հապա բռունցք արե՛ք, իսկ այժմ նայեք նկարին. ձեր բռունցքը շատ բան կպատմի ձեր մասին Փետրվարին Հորոսկոպի այս 3 նշանները ամենահաջողակներն են լինելու
website by Sargssyan