Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը


«Ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու փո­խա­րեն՝ մեր մեջ ներ­քին մար­տահ­րա­վեր­ներ ենք ստեղ­ծել, որոնք նպաս­տում են մեր ար­ժե­հա­մա­կար­գի թու­լաց­մա­նը և կոր­ծան­մա­նը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս մեկ տարի առաջ, երբ երկրում քաղաքական փոփոխություններ էին տեղի ունենում, խոսվում էր սիրո, հանդուրժողականության, համերաշխության մասին: Հասարակությունն էլ մի տեսակ համախմբված էր թվում, սակայն հիմա, կարծես թե, այլ պատկեր ունենք:

Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ տպավորություն է, որ մարդիկ մոռանում են` ինչ է բարությունը և հանդուրժողականությունը: 

«Խոստում տալը մի բան է, բայց խոստումները կատարելն արդեն աշխատանք է պահանջում: Ես մտավորականի այն տեսակն եմ, որը գտնում է՝ անընդհատ դժգոհության արդյունքում պետք է լինի առաջընթացը, այսինքն՝ չբավարարվել եղածով: Բայց այս պարագայում մենք եղածը չունենք, կորցնում ենք այն:

 

Հանդուրժողականության հետ կապված՝ կարծում եմ, որ արդեն մոռանում են, թե ի՞նչ է բարությունը, հանդուրժողականությունը, հարգանքը միմյանց նկատմամբ, ազնվությունը, Ստամբուլ յան կոնվենցիայի համապատկերում, ի վերջո, ի՞նչ է բարոյականությունը և այլն, և այլն: Դասական, փորձարկված, ավանդական արժեհամակարգը մենք, ցավոք սրտի, կորցնում ենք, և փոխանակ մեր իշխանություններն ուժ գտնեն, հնարավորություններ և ջանք թափեն այդ ամենին դիմակայելու համար, որը տանում է դեպի ոչ մի տեղ, դեպի կործանում, ընդհակառակը, կարծես թե, նպաստում են դրան:

Փոխանակ դիմակայենք արտաքին մարտահրավերներին, մենք մեր մեջ ներքին մարտահրավերներ ենք ստեղծել, որոնք նպաստում են մեր արժեհամակարգի թուլացմանը և, եթե այդպես շարունակվի, կործանմանը»,-ասում է Սարգսյանը:

Խոսվում է տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման մասին: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է գրողը վերաբերվում դրանց, հատկապես՝ մշակույթի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին:

«Իսկապես շատ եմ ցավում, որ «փակեցինք» մշակույթի նախարարությունը, վերացրեցինք, կարկատեցինք այլ կառույցի մեջ, որը հաստատ ի վնաս մշակույթի է: Եվ ոչ մի արդարացում ու հիմնավորում այս գործընթացում չեմ տեսնում՝ շիլաշփոթ նախարարություն, շիլաշփոթ վիճակ:

Առանց այն էլ ունեցել ենք մշակույթի նախարարություն, որը հիվանդ է եղել տարբեր նախարարների ոչ կոմպետենտության պատճառով: Մշակույթը համարելով մեր առաջնահերթությունը՝ պետք է ավելի կենտրոնանայինք նրա վրա:

Ի՞նչ է նշանակում ընդունել առաջնահերթություն, բայց խեղճացնել, փոքրացնել, գործառույթները նվազեցնել: Չգիտենք, թե վաղն ինչ կլինի: Ոչ մի բան հստակ չէ, ոչ մի բան չի քննարկվում մտավորականության հետ, արվում է փակ դռների հետևում:

Այն, ինչ կատարվում է փակ դռների հետևում, համարում եմ վտանգավոր: Ինչ վերաբերում է ընդհանուր բարեփոխումներին, ապա ասեմ, որ ես միանշանակ դեմ եմ, մերժում եմ կուսակցականությունը երկրի կառավարման հարթությունում:

Երբ ցուցաբերվում են միակուսակցական մոտեցումներ, իսկ հիմա դա ծայրահեղ այդպես է, երբ կադրային ներուժ չունի այդ կուսակցությունը, որևէ դրական բան չեմ տեսնում: Ցավով եմ դա ասում, անփորձ, նաև անբան կադրեր են, գուցե ոմանք ուզում են աշխատել, բայց չեն կարողանում, չգիտեմ: 

Կարճ ասած՝ երկիրը պետք է ղեկավարեն մասնագետները: Բոլոր կուսակցությունները, շարժումները, հոսանքները պետք է նպաստեն ժողովրդի և երկրի կյանքի բարելավմանը: Բայց եթե անկարո՞ղ են այդ մարդիկ, անընդունա՞կ են նման բան անելու...

Ինչ-որ մարդիկ են նստած Ազգային ժողովում և կառավարությունում, որոնք կան, թե չկան, նշանակություն չունի, չի երևում ժողովրդի և երկրի կյանքում: Էլ ինչի՞ մասին խոսենք, ի՞նչ բարեփոխումներ, եթե եղածը պահպանելու, չկորցնելու խնդիր ենք պարտավոր լուծել: Ես ինչպե՞ս մտածեմ առաջընթացի մասին», մտահոգություն է հայտնում գրողը:

Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի մտավորականության դերը: «Ցավոք սրտի, մեր մտավորականության մի զգալի մասն անկախության շրջանում իրեն դրսևորեց, մեղմ ասած, որպես ոչ մտավորական՝ իր գետնաքարշությամբ, իր հարմարվողականությամբ, իր խոնարհությամբ: Մտավորականն այն ուժն է, որը պետք է լինի երկրի զարգացման, թերությունների բարձրաձայնման հիմնական շարժիչը և այլն:

Ցավոք, այսօր ոչ մի ստեղծագործական միության կողմից՝ որպես կազմակերպություն (քավ լիցի, շատ լավ անհատներ կան- խմբ.), քաղաքացիական կյանքի վերաբերյալ քննարկումներ չեն կազմակերպվում: Չկա նրանց ձայնը, ժողովուրդը չի լսում նրանց ձայնը:

Դա նույնն է, որ մենք ժողովրդի համար մտավորականություն չունենք: Խոսքի, ասելիքի արժեք գոյություն ունի, հարգանք և հավատ մտավորականի կեցվածքի, խոսքի, կյանքի, իրական ապրելակերպի նկատմամբ:

Մենք ունենք եզակի անհատներ: Կուզենայի, որ հիշեք. առաջին հերթին թշնամիները վերացնում էին մտավորականությանը: Ցեղասպանության առաջին քայլն այն էր, որ վերացնեին արևմտահայ մտավորականությանը, որպեսզի ժողովուրդը, թող ներող լինի, վերածվի հոտի, չունենա ուղեղային ղեկավարում, ուղղորդում: Նույնը կատարվեց Լենինի, Ստալինի կողմից: 

Ցավոք սրտի, ես դրա ուղղակի կամ անուղղակի շարունակությունը տեսնում եմ: Ժողովուրդը, երկիրն այսօր մտավորականության լուրջ կարիք ունի:

Մտավորականը պետք է պատրաստ լինի նաև ինքնազոհողության, հանուն այն բանի, որ իր հետևից տանի ժողովրդին, կարգավորի շատ հարցեր, առաջնորդի նրան, հուշի նաև իշխանավորներին, որոնք գուցե տեղյակ են կամ անտեղյակ՝ ո՞րն է 30 տարվա մեր ծրագիրը: Ի՞նչ ենք ուզում անել, եթե մենք չունեցանք պետական ազգային մշակված քաղաքականություն, գաղափարախոսություն»,ընդգծում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ այս ամենով հանդերձ, գրողը լավատե՞ս է, ապագայի հետ հույսեր կապո՞ւմ է: Պատասխանը դրական է: «Մեր ժողովուրդը շատ դժվարությունների, ողբերգությունների, փորձությունների միջով է անցել, բայց գտել է լուծումը: Ի հայտ են եկել անհատներ, որոնք իրենց հետևից տարել են ժողովրդին, որոնք կարողացել են, ի վերջո, սևին սև ասել, սպիտակին՝ սպիտակ, չգունավորել իրականությունը, չխաբել ժողովրդին:

Ֆրիտյոֆ Նանսենը՝ «Խաբված ժողովուրդ» գիրքը գրելուց նկատի ուներ միջազգային կազմակերպություններին, աշխարհի խոշոր խաղացողներին, որոնք խաբեցին հայ ժողովրդին, հիմա մենք մեզ չխաբենք, նայենք իրականությանը պարզ աչքերով և ասենք՝ ժողովո՛ւրդ, մենք խնդիր ունենք, որը լուծելու համար պետք է կատարենք հետևյալ քայլերը: Անկախ ամեն ինչից՝ լավատես եմ, հավատում եմ մեր ժողովրդի ներուժին, բոլոր ունակություններին՝ մտավոր, հոգևոր, ֆիզիկական», - եզրափակում է հրապարակախոս Դավիթ Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր. Տոկաև Պատմական հայրենիքից հրաժարվելու իրավունք չունենք. Արամ ՊետրոսյանՀերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցի մոտ բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը ՌԴ-ից