Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Անահիտ Եղոյան

«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է

Մեծարգո պարոն Վարչապետ

Որոշեցի բաց նամակով դիմել Ձեզ, քանզի ի տարբերություն նախորդ տարվա ապրիլ-մայիսի այսօր անհնարինի աստիճանին մոտ է Ձեզ հանդիպելու, կուտակված հարցերը վեր հանելու, քննարկելու և Ձեր տեսակետը պարզորոշ լսելու հնարավորությունը:

Հարկավ, պատկերացնում եմ երկրի վարչապետի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, սակայն հիշում եմ նաև այն, որ Դուք հայտարարել եք նախորդ տարվա ապրի-մայիսին, ապա և օգոստոսին, ինչպես նաև հետո, թե Ձեր աշխատանքը լինելու է բաց, թե Դուք ժողովրդի վարչապետն եք,թե մեր երկրում երեք միլիոն վարչապետ կա, և այլն……

Կարիք չկա Ձեզ հիշեցնել, վստահ եմ Ձեր հիշողությունն անթերի է :
Կրկնեմ երևի, որ պատկերացնում եմ, թե որքան մեծ է երկրի վարչապետի ծարնաբեռնվածությունը:Եվ դրան եմ վերագրում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ Ձեր հանդիպումների, քննարկումների բացակայությունը:
Ձեր քաղաքական գործունեության նախապատգամավորական շրջանում Դուք կարևորել եք յուրաքանչյուր հայաստանցու դերը: Հիշում եմ 1+1+1+1…..:

Ապրիլյան Ձեր ընդվզումը, մերժումը նախորդ իշխանավորի, որից հետո նաև նրա ողջ թիմի, կարծես բնորոշվեց -1-1-1-1….. և այդպես:

Ես սրտիս խորքում ուզում էի, որ Ձեր գործունեությունը միաբաներ, համախմբեր ազգային ներուժը, բռունցքվեր և ուղղվեր մեր հակառակորդների կողմը(էլ չեմ ասում թշնամիների, իսկ ,,եդպիսիք,, ինչպես ժողովուրդն է ասում Աստված տվել ,չի խնայել…):
Կհիշեք նախորդ դարասկզբի ,, մեկ հայ մեկ ոսկի,, զորավար Անդրանիկի ուխտը: Հավաքեց մեկիկ մեկիկ, ինչպես դուք թվավորեցիք՝ 1+1+1+1, բերեց որբերին, որ ողջ մնան, հայ մնան, Հայաստանում մնան, որպեսզի Հայաստանը մնա……
Պարոն վարչապետ հարցեր շատ են կուտակվել, Ձեր կողմից պատասխան չկա, հուսամ, առայժմ չկա, իսկ հարցերը չլուծվելով դառնում են խնդիր, պրոբլեմ, որոնց լուծման ,ինչպես ժողովուրդը կասի՝ ծերուտուտը չի երևում:

2008թվականից մենք Ձեզ հետ միասին ճանապարհ ենք անցել:
Խոսքս Գյումրի-Երևան քայլարշավին չի վերաբերվում,այլ այն քաղաքական ճանապարհը, որ անցանք նախագահական նախընտրական շրջանից մինչև Կոնգրեսի հիմնադրում, ԱԺ ընտրություններ…….և այլն…:

Այդ ճանապարհն իմ կենսագրության և մեր կուսակցության պատմության մի մասն է, ուրեմն շատ թանկ թե անձնական, թե քաղաքականագիտական առումով:
Վստահել ենք Ձեզ, և դյուզն անգամ, չենք կասկածել Ձեր ազնվաբարո էությանը, թե որպես մարդ, թե որպես հայ մարդ, թե որպես հայաստանի քաղաքացի և թե որպես քաղաքական գործիչ:

Կրկնեմ, հարց ու խնդիրները շատ են, բայց մեզ առավել մտահոգում է քաղաքական օրակարգ բերված մեկ խնդիր՝ ստամբուլյան կոնվեցիայի հնարավոր վավերացումը Ազգային Ժողովում:

Պայքարի օրերին բոլորս քույր ու եղբայրներ էինք, ուրեմնև թույլ տվեք հարցնել, որպես քույրը եղբորը, որպես հայ կինը, հայ չորս զավակների հայր, հայ տղամարդուն, որն է Ձեր անձնական տեսակետը այս հարցում:
Չեք տեսնում արդյոք այն վտանգը, որ կկախվի մեր ազգի գլխին, այդ, կասեի, չարաբաստիկ կոնվեցիայի վավերացումից հետո:

Արդյոք կարելի է մտածել թե ,,ընդունենք՝ Եվրոպայից ակնկալվող որոշ կամ որոշակի աջակցության դիմաց, բայց մենք հայ ենք, հո այդպես չենք ապրելու,,:
Միանգամից ասեմ, որ նման դեպքում իշխանությունը զրոյանում է, խնդրի լուծումը բաշխվում է քաղաքացիների վրա, ազգի վրա, բայց չէ որ ազգի ինքնակազմակերպման բարձրագույն կատեգորիան ազգային անկախ պետությունն է,որ ստեղծված է պետական մակարդակով քաղաքացիներին պաշտպանելու համար ամենատարբեր ոտնձգություններից:

Օրենսդիրն ունի իր գործունեության ֆունկցիան, բայց պարզից էլ պարզ է,որ դեկտեմբերյան ընտրությունների արդյունքում Ձեր քաղաքական թիմը հաղթեց մեծապես հենց Ձեր, եթե ոչ միայն Ձեր անձնական հեղինակության հաշվին: Ընտրողները անձամբ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանին տվեցին վստահության քվե՝ ընտրելով Ձեր թիմին: Այնպես որ, Ձեր, անձամբ Ձեր տեսակետը կարևոր է, և թե ինչպես կքվերակի Ձեր խմբակցությունը, մեծապես և միայն Ձեզանից է կախված:

Ուրեմն Ձեր անձնական, պատասխանատու խոսքն ու տեսակետը հնչեցրեք պարոն վարչապետ:
Սպասում ենք, ոչ միայն ես ու իմ կուսակիցները, ոչ միայն Ձեր ընտրողները, այլև համարձակություն եմ ուզում ունենալ և պատասխանատվություն վերցնելով հայտարարել, ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում, Ջավախքում և Սփյուռքում…..

Խորհին հարգանքներով՝ Անահիտ Եղոյան
,,Հայոց Հայրենիք,, կուսակցության նախագահ

P.C Երբ հայտարարեցիք որ ,,իզմերը,, Ձեզ չեն կաշկանդում, ինձ՝ որպես քաղաքական տեսակետին աներեր կանգնած գործչիս մոտ բացասական տրամադրություն չառաջացրեց, փորձեցի համոզել ինքս ինձ, թե Դուք կվերցնեք բոլոր ,,իզմերի,, դրականը և կշահի Հայաստանը:

Չեն լինի սևեր և սպիտակներ, հեղափոխականներ և հակահեղափոխականներ, չեն լինի քաղաքական հալածյալներ, այլ կկառուցվի հայոց տունը, կամրապնդվի միակամ ու միաբան, և նրանք՝ ովքեր դեմ կլինեն, հենց ազգի կողմից կնետվեն քաղաքական աղբանոց:
Տա Աստված այդպես լինի…..

Այլապես, Ձեզ վստահած, Ձեր ետևից եկածների մոտ կծնվի(եթե արդեն այդպես չէ) անվստահությունը, և Ձեր իսկ աջակիցները կզգան ու կարձանագրեն -1-1-10-1000-1000000 ,ապա արդյունքում՝ լքվածություն, մենակություն, անեծք:
Աստված մի արասցե:

Եղանակը Հայաստանում Սիրիայում թուրքական բանակի ռմբակոծման հետևանքով լրագրող է զոհվել «2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է». Փաշինյանը կոչով դիմել է տաքսիստներին ու պատահական անցորդներին ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը Հայ շախմատիստների արդյունքները` Մեն կղզու մրցաշարի հերթական տուրում Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան Մեկնարկել են «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները Արտակարգ դեպք Արագածոտնում. Շենավան գյուղում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհն ու Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կիլոմետրերը բեռնատարների համար փակ են Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարել ռազմական հարձակումը Սիրիայում Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր Լեհաստանի խորհրդարանում իշխող կուսակցությունը կստանա 460-ից 239 տեղ. էքզիթ փոլ Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո) Հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող տանը Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել
website by Sargssyan