Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ» «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում


Ի՞նչ «երկ­րորդ ճա­կա­տի» մա­սին է ակ­նարկ­վում. վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի հա­րա­բե­րա­կան հան­գիս­տը կապ­ված է նոր ամ­րու­թյուն­նե­րի կա­ռուց­ման հետ

Միջազգային

ritmeurasia.org-ը «Թուրքերի համար մուտքի վիզայի չեղարկումը և Անկարայի ու Բաքվի ամրացող «անխախտ եղբայրությունը»» վերնագրով հոդվածում գրում է, որ սեպտեմբերի 1-ից չեղարկվում է Ադրբեջանում Թուրքիայի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը:

Հիշեցնենք, որ Թուրքիա մուտք գործող Ադրբեջանի քաղաքացիների համար վիզաները չեղյալ են հայտարարվել ավելի քան 10 տարի առաջ՝ 2007 թվականին: Ակնկալվում էր, որ 2009-ին կստորագրվի վիզաները փոխադարձ հիմունքներով չեղյալ հայտարարելու մասին համաձայնագիր, բայց դա տեղի չի ունեցել:

Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալի Հասանովի 2011 թվականի հայտարարության, Բաքուն որևէ խնդիր չունի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը չեղարկելու հարցում, բայց միևնույն ժամանակ, իրանցիները ևս չեղարկել են վիզան ադրբեջանցիների համար և պահանջել փոխադարձ գործողություն՝ հակառակ դեպքում սպառնալով փակել իրենց տարածքով անցնող՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքը, և, հետևաբար, Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկումը կարող է տեղի ունենալ Իրանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հետ միաժամանակ:

Ստացվում է, որ եթե մոտ ժամանակներս Իրանի քաղաքացիների համար Ադրբեջան մուտքի վիզան չեղյալ չհայտարարվի, ապա դա կարող է նշանակել, որ իրանական տարանցման գործոնը արդեն նախկին նշանակությունը չունի Բաքվի համար: Բանն այն է, որ բացի վերոհիշյալ միջանցքից, Նախիջևանը սահման ունի նաև Թուրքիայի հետ՝ Իգդիր - Սադարակ հատվածով:

Ներկայումս այդ տարածքում իրականացվում են տրանսպորտային այնպիսի նախագծեր, որոնք կարող են ազդել տարածաշրջանի ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական դասավորվածությունների վրա:

Թուրքիայում Կարսից Նախիջևան երկաթուղու կառուցման նախնական ուսումնասիրություններ են իրականացվում, որը կկապվի մի կողմից ԲաքուԱխալքալաք-Կարս երկաթուղու հետ, իսկ մյուս կողմից՝ Իրանի տարածքով Պարսից ծոցի երկրների, իսկ վերջնարդյունքում՝ Չինաստանի հետ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով բազմաթիվ ուղղություններով արագ զարգանում են: Իհարկե, ադրբեջանա-թուրքական հարաբերություններում առաջնահերթը տնտեսական հարաբերությունները և փոխադարձ ներդրումներն են:

Այնուամենայնիվ, եթե 2018 թվականին եղել է թուրք-ադրբեջանական համատեղ 7 զորավարժություն, ապա 2019 թվականին նախատեսված է այդպիսի 19 միջոցառում:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, երկու երկրների բանակները պատրաստ են լուծել «ցանկացած հարց»: Պարզ է, որ այստեղ ակնարկվում է Լեռնային Ղարաբաղը: Իր հերթին՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Ակարը հիշեցրել է դեռևս 90-ականներին Հեյդար Ալիևի կողմից հնչեցրած «մեկ ազգերկու պետություն» բանաձևը:

Ներկայումս կայուն բնույթ ունի տեղեկատվությունը առ այն, որ Նախիջևանում մշտապես թուրքական զինվորականներ են լինում, որոնց դժվար է տարբերել «մասնավոր» ռազմական ներկայացուցիչներից:

Ըստ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի, Թուրքիան արդեն ռազմակայաններ ունի Սուդանում և Կատարում, իսկ Նախիջևանում ռազմաբազա ունենալը խիստ կարևոր է Անկարայի համար, և ներկայումս դա իրականացնելը միայն ժամանակի հարց է: 

Բաքուն չի թաքցնում այն փաստը, որ օգտագործում է Նախիջևանի «սահմանը» որպես Հայաստանի համար «օպերատիվ երկընտրանք»՝ ստիպելով, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում լուրջ ուշադրություն դարձվի հնարավոր «երկրորդ ճակատին»:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Երևանը Իրանի, Ստեփանակերտի և Մեղրիի հետ կապող տարածքի մայրուղու՝ Արենի գյուղի մոտ գտնվող հատվածի հրետակոծումը մեծ անհանգստություն առաջացրեց:

Ըստ հայ փորձագետների, վերջին ժամանակների հարաբերական հանգիստը կապված է նոր ամրությունների կառուցման հետ, այդ թվում ՝ խորհրդային ժամանակներից մնացած նախկին «չեզոք» տարածքներում:

Բաքվի համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունի հարևան Վրաստանի միանալը «Հայաստանի մեկուսացմանը», որի նշանները ադրբեջանական ԶԼՄ-ները ամեն տարի փնտրում են հայվրացական հարաբերություններում: 

Նշենք, որ այս տարվա հունիսի 12-ին Գաբալայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան նշել է, որ իր երկիրը կշարունակի մասնակցել հարևանների կազմակերպած զորավարժություններին: Մինչ այժմ համատեղ եռակողմ զորավարժությունները ուղղված են եղել հնարավոր խոցելի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը, իսկ ի՞նչ կլինի հետո:

Բաքվի և Անկարայի ռազմական դաշինքի հետագա ամրապնդումը, իհարկե, լուրջ մարտահրավեր է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Այս առումով երկու հայկական պետությունների անվտանգության ամրապնդմանն ուղղված վերջին քայլերը միանգամայն տրամաբանական են, ներառյալ երկկողմ զորավարժությունները:

Ըստ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, ընթացիկ տարվա համար ևս նախատեսվում են մի շարք համատեղ զորավարժություններ, ներառյալ երկու լայնածավալ վարժանք: Եզրափակելով՝ նշենք, որ գլոբալ և տարածաշրջանային անկայունության պայմաններում Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության կայուն և կանխատեսելի բնույթը խիստ կարևոր է Կովկասի խաղաղ ապագայի համար:

Իհարկե, հասկանալի է՝ այնքանով, որքանով դա հնարավոր է՝ հաշվի առնելով նմանատիպ խնդիրների առկայությունը, որոնց բախվում են երկու երկրները:

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում ապրիլ յան «քառօրյա» պատերազմը բռնկվեց հենց այդ երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, քանի որ դրանից մի քանի ամիս առաջ Սիրիայի երկնքում թուրքամետ գրոհայինների կողմից ռուսական ռմբակոծիչ էր ոչնչացվել:

Այնուամենայնիվ, այդ ժամանակից ի վեր ռուսթուրքական հարաբերություններում գրանցվել են դրական փոփոխություններ, որոնք թույլ են տվել Մոսկվային մասնակիորեն չեղարկել վիզային ռեժիմի սահմանափակումները և մեղմացնել ներդրված հատուկ տնտեսական սահմանափակիչ միջոցառումները Թուրքիայի նկատմամբ:

Կամո Խաչիկյան 

Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան