Երբ վե­րախմ­բագ­րվում են խոս­տում­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել Ֆեյսբուքում, փոխարենը եթե ոչ ամենօրյա, համենայն դեպս, չափազանց հաճախ ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալներ:

Այս անգամ Փաշինյանը գրել է.

«Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով:

Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով կամ 152 մլրդ դրամով»: Ապա նա նշել է, թե բյուջեի եկամուտների աճը հնարավորություն է տվել, որ հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացվել է զինծառայողների աշխատավարձերը:

Թեև շատ զինծառայողներ փաստում են, որ աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել, ըստ երևույթին, աշխատավարձերի աճը վերաբերում է ոչ բոլոր զինծառայողներին: Փաշինյանը շարունակում է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը:

2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

«Հավել յալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար: Հավել յալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար:

3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար»,- գրում է Փաշինյանը: Անշուշտ, դրական պետք է գնահատել, որ կառավարության ղեկավարը արձանագրում է բյուջեի եկամուտների աճ և դրանք ուղղում սոցիալական խնդիրների լուծմանը, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակը բնակչության բավական վատ է: 

Հետաքրքիր են ընտրված թիրախային խմբերը` զինվորականներ, ուսուցիչներ, թոշակառուներ և երկրաշարժից տուժած ընտանիքներ: Զուտ համապետական առումով Փաշինյանի կառավարությունը, փաստորեն, բյուջեի եկամուտները ծախսելիս կարևորել է ճանապարհաշինությունն ու համայնքային ծրագրերը:

Այսինքն` կառավարության մոտեցումն է հնարավորինս արագ շոշափելի արդյունքներ ցույց տալ բնակչությանը, որպեսզի հեղափոխությունից ունեցած ակնկալիքների ճգնաժամը մեղմվի:

Մարդիկ սպասում էին կյանքի կտրուկ լավացում, բայց առայժմ ապավինելու են եկամուտների նվազագույն աճին, որը կենսամակարդակի հարցում ոչինչ չի փոխելու:

Մյուս կողմից՝ գումարներ են ծախսվելու ճանապարհաշինության և համայնքային տարբեր ծրագրերի վրա: Պարզ չէ, թե կոնկրետ ինչ համայնքային ծրագրերի մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ ծախսվող գումարները հավել յալ արժեք չեն ստեղծելու, դրանք միտված են կարճաժամկետ տպավորություն թողնելուն: Քավ լիցի, չենք չարախնդում, գրանցած արդյունքները դրական են, սակայն արդյոք դա ա՞յն է, ինչ հանրությունը ակնկալում էր հեղափոխությունից հետո:

Հանուն արդարության նշենք, որ Փաշինյանը վերախմբագրել է իր խոստումը: Հեղափոխությունից առաջ նա հստակ հայտարարել է, տեսանյութերը կան, որ բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում կավելանան ոչ թե 25-30, այլ 30-40 տոկոսով:

Դեռևս ժամանակ կա այդ խոստումը իրականացնելու համար, հետևաբար ի՞նչ կարիք կա թաքցնելու խոստացված թվերը: Հանուն նրա՞, որ թվերը գեղեցիկ համընկնեն: Թե՞ այն պատճառով, որ արդեն պարզ է` խոստումները 100 տոկոսով իրականություն չեն դառնալու, և քանի շանս կա, մի քիչ ձևափոխել, նկարել:

Փաշինյանի կառավարության գրանցած այս ցուցանիշները այնպիսին չեն, որ չէր կարող գրանցել ցանկացած այլ, անգամ նախկին կոռումպացված կառավարությունը: Նախկինում էլ բյուջեի եկամուտները աճել են, բյուջեն գերակատարվել է, սակայն դա, բնականաբար, չի գոհացրել հանրությանը, քանի որ շատ սովորական աճի ցուցանիշներ են: 

Այսինքն` նման ցուցանիշներ գրանցելու համար բոլորովին պարտադիր չէր հեղափոխություն անել: Կա հարցի մյուս կողմը: Մի՞թե հենց այդքանով էր հնարավոր ավելացնել բյուջեի եկամուտները, գուցե ավելիի հնարավորություն կա՞

Միանշանակ կա, և Փաշինյանի կառավարությունը չի անում իրենից կախված ամեն ինչ բյուջեի եկամուտները ավելի մեծացնելու համար: Հակառակը, ստեղծել է խնդիրներ:

Մի կողմից՝ պահանջվում է տնտեսվարողներից ՀԴՄ կտրոններ տպել, բայց այսօր մոտ 10 հազար տնտեսվարող չի կարողանում հարկեր մուծել, գործունեություն սկսել, քանի որ կառավարության որոշմամբ ՀԴՄների ներկրումը ազատականացվել է, բայց մինչ օրս բիզնեսները անհրաժեշտ թվով ՀԴՄ-ներ չեն ներմուծել: Արդյունքում` առնվազն 10 հազար տնտեսվարող այսօր հարկեր չի մուծում, շատ հնարավոր է` հայտնվել է ստվերում կառավարության անհեռատես որոշման պատճառով:

Եվ առհասարակ, կա՞ն հստակ ցուցանիշներ, թե որքանով է կրճատվել ստվերային տնտեսությունը: Միանշանակ է, որ կրճատվել է, բայց արդյո՞ք այնքան, որքան պետք է կրճատվեր: Այսինքն` կարող են արձանագրել, որ բյուջեն շատ ավելի մեծ եկամուտներ կարող է գեներացնել, քան Փաշինյանը հպարտորեն նշում է:

Ըստ այդմ, թեև դրական պետք է գնահատել աճի ցուցանիշները, սակայն կառավարության ղեկավարը հստակ պետք է գիտակցի, որ սա բոլորովին այն ցուցանիշը չէ, որ հանրությունը ակնկալում է իր կառավարությունից: Հնարավոր չի լինի նման ցուցանիշներով զսպել այն դժգոհությունը, որը միշտ եղել է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan