Ռոստովում բնակվող 18-ամյա հայ տղան հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում բնակվող 18-ամյա ուսանող Հովսեփ Գևորգյանը այրվող տնից փրկել է Կամենսկ-Շախտինսկի քաղաքի բնակչուհուն:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Ռոստովի գծով գլխավոր մարզային վարչության մամլո ծառայությանը, օգոստոսի 1-ին հրդեհ է բռնկվել Կամենսկ-Շախտինսկի տներից մեկում, այրվել է տան տանիքը: Հովսեփ Գևորգյանը, գտնվելով մոտակայքում և նկատելով կրակը, առանց մտածելու նետվել է դեպի այրվող տուն:

Հայտնվելով տան ներսում՝ երիտասարդը հաշմանդամ կնոջ է գտել և առանց խուճապի մատնվելու նրան դուրս է բերել փողոց: Օգնության հասած ընկերը նրանց հետևից դուրս է բերել կնոջ անվասայլակը:

«Այդ պահին ես իսկապես չէի մտածում վտանգի մասին, սակայն եթե նման բան ևս մեկ անգամ պատահի, կրկին կնետվեմ օգնության առանց մտածելու: Կարծում եմ՝ իմ փոխարեն յուրաքանչյուրն էլ այդպես կվարվեր», - ասել է Հովսեփը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում:

Նշվում է, որ փողոցում գտնվող ականատեսները հրշեջ ծառայություն են զանգել, և դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը և շնորհակալություն հայտնել երիտասարդին դրսևորած անձնուրացության համար:

Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է «աֆերիստ» Կամոյի հետ առնչության մասին լուրը Վայոց Ձորում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք․ բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջումը դադարեցվել է Խոշոր վթար Երեւանում․ Opel-ը գլխիվայր շրջվել է Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 300 միգրանտների Լեսբոս հունական կղզու սահմանը հատելիս Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը չի արձագանքում երկրի անվտանության շահերին. Ռոուհանի Սեւանա լճում 2 նավակ է կողաշրջվել․ փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել ափ Հայաստան - Սլովակիա՝ 1։2 Հիբրալթարի իշխանությունները մերժել են իրանյան նավթային լցանավը ձերբակալելու մասին ԱՄՆ-ի հարցումը Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․ կասկածյալը 20 տարեկան է Ռազմական բախումներ Հնդկաստանի եւ Պակիստանի զինծառայողների միջեւ Սա ՀՀ եւ ՌԴ միջեւ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի հետեւանք է. քաղաքագետը` Միհրան Պողոսյանին չարտահանձնելու մասին «Այդ բնազդն իմ մեջ վաղուց կա». Սիլվի Բարկովան՝ հղիության լուրերի, ամուսնուն հայերեն սովորեցնելու եւ Հնդկաստանում հայկական ուտեստներ պատրաստելու մասին «Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն Փաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ Փաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. Քաղաքագետ Հայաստանի ԶՈւ-ն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա վերահսկողություն է հաստատել. Արծրուն Հովհաննիսյան Երևան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է եւ բռնկվել․ 3 հոգի հոսպիտալացվել է (ֆոտո) Մահացել է ՀԱՕԿ առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ)
website by Sargssyan