Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Գյումրու դրամատիկական թատրոնը թատերաշրջանը կբացի միանգամից երեք առաջնախաղով

Interview

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 154-րդ թատերաշրջանի բացմանը հանդիսատեսին կներկայանա երեք նոր ներկայացումով: Բայց սա միակ անակնկալը չէ, որը պատրաստել է թատրոնի անձնակազմը: 154-րդ թատերաշրջանը բավականին բուռն և մեծ շուքով է լինելու:

Ամռան թեժ ամիսներին թեժ է եղել նաև այստեղ: Նախորդ թատերաշրջանից հետո ամռան ամիսների դադարից օգտվել ու այս ընթացքում վերանորոգել են թատրոնի նստարանները, թարմացրել են գորգածածկը, որը երկար տարիներ նույնն էր մնացել: Մասնակի թարմացրել են նաև լուսային տեխնիկան, քանի որ կարևոր է, որ թատրոնի ներքին ու արտաքին հարդարանքը նույնպես պատշաճ լինի: Կարճ ասած՝ մանրամասն ու ամենայն բծախնդրությամբ պատրաստվում են եկող թատերաշրջանի բացմանը, որը սարերի հետևում չէ:

Նախատեսված է, որ Գյումրու դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին և 22-ին Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումով, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմարդությամբ, որտեղ թատրոնի ստեղծագործական խմբին միացել է սիրված դերասանուհի Անի Խաչիկյանը:

 

Գյումրու դրամատիկականում գործում է նաև «Մհեր Մկրտչյան» նորարարական թատրոնը, որտեղ ևս պարբերաբար և՛ ռեժիսորներ, և՛ դերասաններ են հրավիրվում: Թատերաշրջանի բացմանը թատրոնը հանդիսատեսին կներկայանա Գ. Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումով, որտեղ հանդես կգա հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Չնայած այն հանգամանքին, որ դերասանուհու համար սա առաջին փորձն է դրամատիկական բեմում, բայց թատրոնի ղեկավարը վստահ է, որ սա լինելու է լավ մեկնարկ ապագայի համար: Նրա պրոֆեսիոնալ վերաբերմունքն ու աշխատասիրությունը փաստում են, որ ընտրությունը սխալ չի եղել: Նրա մեկանաբանությամբ «Երկնագույն շան աչքերը» նորովի կներկայանա հանդիսատեսին:

 

Թատրոնը պատանի հանդիսատեսի համար էլ է անակնկալ պատրաստել: Հոկտեմբերին, ներկայացնելու է «Բուրատինոյի արկածները» երաժշտական-հեքիաթը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրությամբ:

Նշենք նաև, որ Գյումրու դրամատիկական թատրոնն 153-րդ թատերաշրջանի ընթացքում հանդիսատեսին ներկայացրել է խորհրդանշանական 153 ներկայացում: Այդ թվում՝ 40-ից ավելի հյուրախաղերով է հանդես եկել, ինչպես Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախում, այնպես էլ Հանրապետության սահմաններից դուրս՝ Լիբանանում և ԱՄՆ-ում: 25-ից ավելի ներկայացում են խաղացել մայրաքաղաքում, որն անցել է լեփլեցուն դահլիճներով և չդադարող ծափահարություններով:

Արդեն մեկ տարի է թատրոնը համագործակցում է Լիբանանի Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հետ: Այս տարի թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հրավերով Գյումրու դրամատիկականում բեմադրություն կանի նաև Լիբանանի Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի ռեժիսոր՝ Հակոբ Տեր-Ղուկասյանը, ով կիրականացնի Արա Արծրունու «Բարի լույս պարոն Մաթեոս» պիեսի բեմադրությունը: Այս պիեսի առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերին:

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լ. Հարությունյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց նաև, որ եթե նախկինում թատրոնի հանդիսատեսը միայն գյումրեցիներն էին, ապա հիմա հանդիսատեսների աշխարհագրությունն էլ է ընդլայնվել, ներկայացում դիլելու համար գալիս են նույնիսկ հեռավոր մարզերից:

«Հիմա մեր հանդիսատեսը Հայաստանի տարբեր մարզերից են: Երևանից, Արմավիրից, Էջմիածնից, Տավուշի ու Լոռու մարզերից պարբերաբար թատրոն են այցելում ներկայացում դիտելու: Եվ եթե նախկինում մենք էինք հյուրախաղերի մեկնում մարզեր, ապա հիմա, կարելի է ասել, որ իրենք են գալիս, որի համար շատ ուրախ ենք: Նշեմ նաև, որ այդ ամենը սկսվեց «Լիր Արքա» ներկայացումից: Հիմա հանդիսատեսը շարունակում է գալ Գյումրի մեր բոլոր ներկայացումները դիտելու: Կարող եմ ասել, որ վերջին մի քանի տարիներին հանդիսատեսի խնդիր չենք ունեցել, որը ոչ թե իմ անձով է պայմանավորված, այլ մի մեծ թիմի անձնվեր աշխատանքի: Այսօրվա հաջողությունները սկսվել են ինձնից առաջ թատրոնում երկար տարիների աշխատանքային կենսագրություն ուենցող անհատների ջանքերի շնորհիվ, իսկ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ավանդույթները շարունակենք»,- ասաց Լ. Հարությունյանը:

Թատրոնի տնօրենի կարծիքով կարևոր է նաև բոլորի հետ բաց ու թափանցիկ, ինչպես նաև թիմային կազմակերպված աշխատանքը, որը չի կարող դրական պտուղներ չտալ: Առանց դրանց ստեղծագործական աշխատանքը հնարավոր չէր լինի արդյունավետ իրականացնել: Մեկուկես դարից ավել պատմություն ունեցող այս թատրոնի կոլեկտիվին, փաստորեն, հաջողվել է իրենց մեծերի ավանդույթները շարունակել, ինչը բավական խոսուն փաստ է:

«Թատրոնի ղեկավարը պետք է կարողանա բաց աշխատել, որպեսզի բոլորը հնարավորություն ուենան բեմադրություններ անել: Բացի այդ, տարբեր գեղագիտական ընկալումներ ունեցող ստեղծագործողների ներկայությունը թատրոնում այլընտրանքի հնարավորություն է տալիս, ինչը ևս շատ կարևոր է ստեղծագործողների համար: Վերջին չորս տարիների ընթացքում մեզ մոտ բեմադրություններ են արել նաև թատերական ինստիտուտի ուսանողները: Եթե յուրաքանչյուր անհատ գալիս է մեզ մոտ և ցանկություն է հայտնում բեմադրություն անելու, ապա պետք է վստահ լինի, որ կկարողնա իր ստանձնած գործը լավ կատարել, իսկ մենք պատրաստ ենք ամեն ինչով աջակցել: Մեր դռները մշտապես բաց են եղել տաղանդաշատ ստեղծագործողների առջև, ովքեր ասելիք ու անելիք ունեն»,- ասաց Լ. Հարությունյանը:

 

Արմինե Գրիգորյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia