Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ» Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»


Փաշինյանը մերժեց Արցախի նախագահի երկու ֆավորիտ թեկնածուներին

Վերլուծական

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին սպասում էին բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Եվ, բնական է, որ Արցախում սպասվող նախագահական ընտրություններից առաջ այն ավելի սուր քաղաքական բովանդակություն պետք է ունենար և հստակ մեսիջներ պարունակեր:

Արցախյան քաղաքական ֆավորիտ համարվող ուժերը ևս որոշել էին իրենց հնարավորությունները ցուցադրել: Նույնիսկ հայտարարել էին, թե հրապարակում  ինչքան հետևորդով ինչքան տարածք են զբաղեցնելու: Բայց ինչպես երևաց, նախապես հայտարարված թվերը որևէ կապ չունեցան իրական պատկերի հետ: Եվ ո՛չ Արայիկ Հարությունյանի խոստացած տաս հազար մասնակիցը երևաց հրապարակում, ո՛չ էլ Սամվել Բաբայանի կողմնակիցներն էին շատ: Պատահական անցորդներն ու նախագահի ֆավորիտ թեկնածուներ համարվող Հարությունյանի և Բաբայանի թիմերը միասին մոտավորապես երեք հազար մարդ էին կազմում: Այսինքն՝ պարզից էլ պարզ դարձավ, որ թե՛ «Ազատ հայրենիք» կուսակցությունն իր լիդերով և թե՛ Ս. Բաբայանի կողմնակիցները ինչ-որ տեղ գերագնահատել են սեփական հնարավորությունները:

Ու թեև հրապարակում սեփական ներկայությունն ու կշիռը ցույց տալու համար Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի թիմերը փորձում էին սեփական հնարավորությունները ցուցադրել, բայց Նիկոլ Փաշինյանը թվարկելով իր քաղաքական թիմի համար մերժելի նկատառումները հստակ նշեց, որ հրապարակը գրաված ուժերից ոչ մեկն էլ իրենց սրտով չեն, և երկու ուժերը հստակ տեղավորվում են մերժելիների շարքում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ իշխանությունները դեմ են բռնության և ուժի կիրառմանը, ինչն ավելի շատ Ս. Բաբայանի կերպարին է հիշեցնում, իսկ կոռուպցիային, մենաշնորհներին վերաբերող մերժելի նկատառումը կարծես ուղղված էր հենց Արայիկ Հարությունյանին:

Ստացվեց, որ Փաշինյանն իր ելույթում հստակ ընդգծեց, որ հրապարակը զավթած երկու ուժերն էլ մերժելի են Հայաստանի նոր իշխանությունների համար, քանի որ նոր իրողությունների պայմաններում ո՛չ ուժը, ո՛չ բռնությունը, ո՛չ կոռուպցիան, ո՛չ էլ մենաշնորհային մտածելակերպը չպետք է տեղ ունենան նոր Արցախում և դրանք պարզապես պետք է արմատախիլ արվեն, որից հետո պետք է ճանապարհ բացվի արատավոր երևույները մերժող քաղաքական այլ ուժերի համար:

Եվ եթե ուժի, բռնության, կոռուպցիոն և մենաշնորհային մտածելակերպ ունեցող ուժերը մերժելի են, ստացվում է, որ ճանապարհ է բացվում արդարության, միասության, համախմբման գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական ուժերի համար: Ինչպիսին, օրինակ, Արցախի «Արդարություն» կուսակցությունն է, որը բազմիցս հայտարարել է, որ պայքարում է ոչ թե նախագահի աթոռին տիրելու, այլ Արցախում ժողովրդավարություն հաստատելու, օրենքի գերակայության վրա հիմնված պետություն կառուցելու և երկրում արդարություն հաստատելու համար:

«Արդարություն» կուսակցության անդամները մշտապես նշել են նաև, որ իրենց համար իշխանության գալու նախապայմանը միայն արդար ժողովրդավարական ճանապարհով ընտրվելն է, և դեմ են ցանկացած բռնության կամ կոռուպցիոն ճանապարհներով երկիրը ղեկավարելուն: Կուսակցության համար մշտապես առաջնային է եղել նաև ազգային մտածելակերպը, մերժելի՝ ցանկացած դրսից ներմուծված, օտարածին ու ապազգային մոտեցում, ինչը կարծես կրկին տեղավորվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատառումների ցանկում:

 

Արմինե Գրիգորյան

«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»