Ղրղզստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը 48 ժամով ձերբակալվել է

Ղրղզստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար եւ պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի համախոհ Ֆարիդ Նիյազովը իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից 48 ժամով ձերբակալվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբանը:

«Օրանսդրության համաձայն՝ իրավապահ մարմինները Նիյազովին ձերբակալել են 48 ժամով»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Նիյազովին կասկածում են պատանդառությանը մասնակցության մեջ: Դատարանը 2 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի մասին:

Նիյազովը Աթամբաեւի հետ միասին ձերբակալվել է հինգշաբթի իրավապահ մարմինների անցկացրած գործողության արդյունքում, որը տեւել է գրեթե մեկ օր: Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում փորձել էր անցկացնել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողություն, որը ձախողվել էր: Նստավայրը պահպանող նախկին նախագահի կողմնակիցները գրոհը հետ էին մղել եւ 6 մարտիկի պատանդ վերցրել: Դրանից հետո գյուղի շրջանում բախումներ էին սկսվել այնտեղ ժամանած միլիցիայի լրացուցիչ ուժերի եւ Աթամբաեւին աջակցող քաղաքացիների միջեւ:

Ուժայինների երկրորդ փորձը հաջող էր եղել, եւ օգոստոսի 8-ին Աթամբաեւն ու նրա կողմնակիցները, ներառյալ Նիյազովը, ձերբակալվել էին:

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա.«Փաստինֆո» ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը Թունավորում` Փարաքարում ԱԺ պատգամավորները հավանության են արժանացրել ավելի քան 120 մլն եվրոյի վարկային համաձայնագրերի վավերացումը Ազգային ժողովը հավանություն տվեց մի շարք օրենսդրական փոփոխությունների Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ. ֆիննախ Կալանավորված կոռուպցիոներների բացակայությունը ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում մտորելու տեղիք է տալիս. իրավապաշտպան ՀՀ-ի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Դոլարի փոխարժեքը նվազել է Կարդացեք հայ գրականություն, այն կարդալու համար է, ոչ թե Կիբեռնետիկայի ֆակուլտետում դասավանդելու․ Փաշինյան Արտակ Դավթյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ «Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար» Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է գրանցվել Քաղաքացին սպառնում էր ինքնահրկիզվել Կառավարության դիմաց (ֆոտո) «Օգտվեք այս հավելվածից, որ ԱԱԾ-ն, Կադաստրը, Նուպագաձին չգաղտնալսեն»․ Սամվել Մարտիրոսյան ՊՆ-ն հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան բժիշկների զորակոչ. Տոնոյան (տեսանյութ)
website by Sargssyan