Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Արցախցիներն իրենց վերջին հույսը առաջիկա նախագահական ընտրությունների հետ են կապում». Դավիթ Գալստյան

Interview
Արցախի «Արդարություն» կուսակցությունն օրերս հայտարարություն էր տարածել և հայտնել էր, որ դեմ է Արցախի Հանրապետության իշխանությունների՝ երկիրն անծրագիր ու անհեռանկար կառավարելուն, որն արդեն շարունակվում է երկար տարիներ:
 
Կուսակցության ներկայացուցիչների կարծիքով երկրի զարգացման առաջնային հարցն ապագայի հստակ տեսլական ունենալն է, և այդ ուղենիշով երկիրն օր-օրի զարգացման տանելու կարողությունը: Մինչդեռ իրենց կարծիքով Արցախը ոչ միայն դոփում է անցյալում, այլև իշխանությունների կողմից առաջընթացի որևէ քայլ չի իրականացվում:
 
Հայտարարության շարժառիթները պարզելու և արցախյան ներքաղաքական կյանքի մասին առավել մոտիկից տեղեկանալու համար Orer.am-ը զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադիրներից Դավիթ Գալստյանի հետ, ով նաև կուսակցության հաշվիչ հանձնաժողովի նախագահն է:
 
- Պարոն Գալստյան, Ձեր կուսակցությունն օրերս հայտարարություն էր տարածել, որով դատապարտում էր ներկա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը: Ո՞րն է նման հայտարարություն տարածելու հիմնական դրդապատճառը:
 
- Երկար ժամանակ է, որ Արցախի Հանրապետության ոչ մի գերատեսչություն, բացառությամբ մեկ կամ երկուսի, չունի ոլորտի զարգացման առաջիկա երեք կամ հինգ տարիների ծրագիր: Հասկանալի չէ, թե իշխանություններն ինչ են անում ոլորտները զարգացնելու ուղղությամբ և ինչպես են փորձում զարգացնել տարբեր ոլորտները: Այս պայմաններում հնարավոր չէ նաև հասկանալ, թե այս ընթացքում ինչ առաջընթաց է գրանցվել: Փոխարենը պահի թելադրանքով են կառավարում երկիրը, և որտեղ խնդիր է ծագում, այդ հարցը լուծում են ու ձեռքները լվանում, իսկ խորքային հարցերը այդպես էլ մնում են չլուծված:
 
- Գուցե դա պայմանավորված է նրանով, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման վերջին տարին է, և քանի որ ինքն այլևս չի առաջադրվելու, ուստի շատ հարցերի այսրոպեկան մոտեցում է ցուցաբերվում:
 
- Գործող նախագահին սատարող քաղաքական ուժն առաջիկա նախագահական ընտրություններին իշխանության ղեկավարումը կրկին շարունակելու հայտ է ներկայացրել: Բացի այդ, ժողովրդի առջև հաշվետու է ոչ միայն երկրի նախագահը, այլև նրան սատարող բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընտրությունների ժամանակ նախագահի կողմից ներկայացված ծրագրին հավանություն են տվել: Բայց, կյանքը ցույց տվեց, որ ներկայացված ծրագրի հիմնական մասը չի իրականացվել, իսկ իրականացված ծրագրերն էլ վերագրում են իրենց: Մենք դեմ ենք նման քաղաքականությանը: Սա նորություն չէ: Տևական ժամանակ է նման մոտեցում է ցուցաբերվում: Ուշագրավ է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այս պահին արդեն իսկ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, ծրագրերից չեն էլ խոսում: Դրա փոխարեն պայքարն անձերի միջև է ընթանում, որոնք ամեն կերպ՝ քաղաքական հայտարարություններ անելով փորձում են դիվիդենտներ շահել և դրանով մեկը մյուսի դիրքերը թուլացնել:
 
- Այսինքն՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ընտրությունների ժամանակ հիմնականում ոչ թե ծրագրերն են մրցում, այլ անձե՞րը:
 
- Այդ պատճառով էլ ունեցանք 2018 թվականի ապրիլ: Այն ցույց տվեց նաև, որ միայն անձերով հնարավոր չէ երկիրը կառավարել, և եթե ծրագրեր չկան, ապա անձերն ինչքան էլ հզոր լինեն, ոչինչ էլ չեն կարող անել երկիրն առաջընթացի ճանապարհով տանելու համար: Այդ ամենը ցույց տվեց նաև, որ պայքարը պետք է ծրագրերի միջև ընթանա, ոչ թե անձերի: «Արդարություն» կուսակցությունը հստակ ծրագիր է մշակել, մանրամասն նշելով, թե որ ոլորտում ինչ պետք է իրականացնի՝ ինչպես մոտ ապագայում, այնպես էլ հեռավոր ապագայում:
 
 
Միևնույն ժամանակ միանալով «Հանուն Արցախի» համազգային շարժմանը այս պահին ուսումնասիրություններ ենք իրականացնում սահմանամերձ գյուղերում ու համայնքներում, պարզելու համար, թե այս ընթացքում ինչ ծրագրեր են իրականացվել իշխանությունների կողմից: Արդեն իսկ պարզել ենք, որ տարիների ընթացքում գյուղերում ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել: Նույնիսկ կենսական նշանակություն ունեցող հարցերն են բարձիթողի վիճակում մնացել: Խոսքը առաջնային նշանակություն ունեցող՝ ջրի, ճանապարհների կառուցման և այլ աշխատատեղերին է վերաբերում, էլ չենք ասում ավելի ծավալուն ծրագրերի մասին:
 
- Իսկ արցախցիների շրջանում կուսակցություններից ծրագրեր ներկայացնելու պահանջ կա՞, թե՞ հիմնականում առաջնորդվում են անձերով:
 
- Հանդիպումների ժամանակ հարցադրումներ են լինում, թե գործող իշխանություններին սատարող կուսակցություններն մինչ օրս ի՞նչ են արել: Եվ, հետաքրքիրն այն է, որ ստանում են բավական լղոզված պատասխան իշխող կուակցությունների ներկայացուցիչների կողմից: Ստացվում է, որ որևէ մեկը կամ քաղաքական որևէ ուժ պատասխանատվություն չի կրում երկրում ստեղծված իրավիճակի համար, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ սատարել են գործող նախագահին, չեն կարողանում իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնել ու պատասխանել այն հարցին, թե ինչու են բոլոր ոլորտներում ձախողվել:
 
Ստացվում է, որ անհատները քաղաքական դաշտն օգտագործում են իրենց անձնական շահերը սպասարկելու համար, զբաղեցնում են քաղաքական պաշտոններ, խնամի, ծանոթ բարեկամ սկզբունքով յուրայիններին ապահովում են աշխատատեղերով և դրանով սահմանափակվում են: Այդ պատճառով էլ գերատեսչությունների աշխատանքն առաջ չի գնում: Բացի այդ, անխնա օգտագործվում են նաև ջրային և անտառային ռեսուրսները, և որևէ ծրագիր չկա, թե ինչ քանակությամբ ու տրամաբանությամբ պետք է այն օգտագործվի: Այսինքն, ամեն ինչ անխնա վատնվում է, առանց հաշվի առնելու, որ երկրի ռեսուրսները սահմանափակ են և դրանով իսկ անվերապահ վնաս են հասցնում բնությանը:
 
Եվ, ամենակարևորը՝ բնությունը միայն ներկա սերնդին չի պատկանում, այլ նաև գալիք սերունդներին: Ու եթե այսպես շարունակվի, ապա հետագայում դժվար կլինի կորցրածը վերականգնել: Ուստի Արցախում պետք է մոտեցումները փոխվեն, քանի որ երկիրը բարձիթողի վիճակում է և այսպես շարունակել այլևս հնարավոր չէ: Սա հասարակության պահանջն է: Մարդիկ ուզում են տեսնել ու համոզվել, որ այլևս անտեր չեն իրենց երկրում: Հասարակությունն իր վերջին հույսը կապում է 2020 թվականի ընտրությունների հետ և ցանկություն ունի ամեն ինչ անել, որպեսզի իշխանությունները հերթական անգամ չվերարտադրվեն: Նույնիսկ արտագաղթելուն պատրաստ արցախցիներն են իրենց հույսը կապում առաջիկա ընտրությունների հետ, ուստի հաջորդ տարվա մարտին պարզ կդառնա, թե երկրից արտագաղթողներն ինչ որոշում կկայացնեն:
 
 
Արմինե Գրիգորյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal