Բենն ու Իննան՝ սիրային զույգ, Էդգարն ու Մարինկան՝ նրանց ընկերները․ առաջին մանրամասները նոր հեռուստասերիալից

Մինչ լսարանը հիշում է Էդգար Իգիթյան-Իննա Խոջամիրյան, Բեն Ավետիսյան-Իրինա Այվազյան զույգերին, Բենն ու Իննան սիրային նոր զույգ են կազմել ու կերտում են նոր հերոսների․ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ավարտից անմիջապես հետո նախագծի ստեղծագործական կազմը ձեռնամուխ է եղել նոր նախագծի աշխատանքներին։ Շուտով «Շանթի» եթերում կլինի սցենարիստ Անի Մաղաքյանի նոր հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսներին մարմնավորում են Բեն Ավետիսյանն ու Իննա Խոջամիրյանը։

Նախագծի առաջին մանրամասները Բեն Ավետիսյանը վստահել է Tert.am Life-ին ու հայտնել, որ նախագծում կխաղան նաև Էդգար Իգիթյանը, Մարինկա Խաչատրյանը, Վարուժան Մարգարյանը, Արա Դեղտրիկյանը, Գայանե Ավետիսյանը, Էվելինա Շահիրյանը, Գագիկ Մադոյանն ու այլ դերասաններ։ Էդգարը կմարմնավորի Բենի ընկերոջը, Մարինկան՝ Իննայի ընկերուհուն, Վարուժանը՝ Իննայի եղբորը։

Դիտարկմանը, որ լսարանի մոտ դեռ թարմ են իրենց նախորդ կերպարներն ու կազմած զույգերը, Բենն արձագանքեց․ «Երբ մարդիկ ընկալում են պատմությունը, ընկալում են նաև հերոսներին։ Կարծում եմ՝ հեռուստադիտողները կհասկանան, որ սկսվելու է նր պատմություն»։

Այնուամենայնիվ, դերասանը խոստովանեց, որ կերպարայյին անցումն իրենց համար էլ է բարդ, հատկապես, որ նոր նախագծի նկարահանուները սկսել են նախորդի ավարտից անմիջապես հետո։

«Ներքին դժվարություն է լինում, երբ մարդու հետ խաղում ես որպես ընկեր, կուրսընկեր, հետո միանգամից սկսում եք զույգի մարմանվորել։ Ժամանակ է պետք ադապտանալու համար, բայց Իննան շատ լավ խաղընկեր է, պրոֆեսիոնալ դերասանուհի»,- ասաց նա ու հավելեց, որ այս շրջանում բացի «Էլենի օրագիրը», նկարահանվում էր նաև 25 մասանոց հեռուտասերիալում ու, ըստ էության, միաժամանակ աշխատում էր 3 իրարից շատ տարբեր կերպարի վրա։

Նոր նախագծի սցենարը, ըստ Բենի, հետաքրքիր  ու անսպասելի է։ Դերասանն առայժմ դժվարացավ նկարագրել իր նոր հերոսին, քանի որ մի քանի նկարահանում է ունեցել, իսկ կերպարը լիարժեք ընկալելու համար ժամանակ է պետք։ Բենը նկատեց, որ սովորության համաձայն հերոսին այնպես է տնտղում, որ իմանում է, թե նա առավոտյան երբ է արթնանաու, ինչ փոխհարաբերություններ ունի շրջապատող մարդկանց հետ, ինչ հետաքրքրություններ ու նախապատմություն ունի, անգամ, եթե դա չի երևում հեռուստասերիալում։

Այս փուլում դերասանը հանգստի ժամանակ չի ունեցել, թեև խոստովանում է, որ ունի դրա կարիքը։ Հուսով է՝ կկարողանա մի քանի օր գտնել և մեկնել հանգստի։ «Ամբողջ ամառվա ընթացքում շատ հոգնեցինք։ Հուսով եմ՝ գոնե 5 օր կհասցնեմ հանգստանալ։ Առաջին հերթին աշխատանքի արդյունավետության համար է պետք մի փոքր հանգստանալ։ Եթե ժամանակս ների, կփորձեմ երկրից դուրս գնալ, եթե ոչ, Հայաստանում կհանգստանամ, թեև այստեղ հանգստանալը սուտ է։ Եթե երկրում ես, հեռախոսդ միացված է և ուղեղով չես հանգստանում»,- ասաց նա ու հավելեց, որ ԱՄՆ մեկնելու մտադրություն ուներ, սակայն ծանրաբեռնվածությունը թույլ չտվեց, իսկ ԱՄՆ մեկնելիս առնվազն 1 ամիս է պետք։

Ամբողջական նյութը՝  այստեղ

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է «Քննչականն զբաղված է «Լիդիան»-ի փիառով, փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել». Ս. Մարտիրոսյան ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին (լուսանկար) Ամուլսարի շահագործմանը կողմ է նաև անտառները հատելով բրիկետների արտադրություն հիմնած արցախցի պատգամավորը Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу. Արմեն Աշոտյան Ոստիկանության զորքերի ևս մեկ մարտական հերթափոխ մեկնել է սահման Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու Նոր մանրամասներ՝ Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ ողբերգական վթարից Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 76 հրդեհ Արցախում բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո) Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Քամին նպաստում է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի տարածմանը. անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու
website by Sargssyan