ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը դարձավ 95 տարեկան

Այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, սիրված արվեստագետ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է: Նա նշում է իր 95-ամյակը: Անցյալ տարի սիրված արվեստագետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Ավելի վաղ՝ 2003 թվականին Մանարյանը արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչման, իսկ 2005 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։

Երկար տարիներ եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1988 թվականին հիմնել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան, որի գեղարվեստական ղեկավարն է։ Շնորհաշատ ու տաղանդավոր արտիստ Երվանդ Մանարյանը նկարահանվել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմերում, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, ԱՄՆ-ում Կանադայում և մի շարք այլ երկրներում: Իր տաղանդի շնորհիվ նա կարողացել է մշտապես գերել հանդիսատեսին, իսկ ֆիլմերում կերտած նրա կերպարները դաձել են ժողովրդի համար հարազատ:

Նա երբեք չի խուսփել շփվել հասարակ մարդկանց հետ, մշտապես ջերմ ժպիտով է արձագանքել բոլորին: Տեսակով բարի ու ստեղծագործող Մանարյանը գրել է նաև սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Orer.am-ը շնորհավորում է սիրված դերասանին ծննդյան օրվա կապակցությանմ և մաղթում առողջություն, ուժ և հոգու տոկունություն:

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. Փաշինյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում բուժաշխատողների համար պաշտպանիչ դիմակ-վահաններ են ստեղծել (ֆոտո) Ռուսաստանից ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքերը վատագույնը կլինեն Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր. ԱՄՀ Ինչպես են կարանտինն անցկացնում Կենդանակերպի տարբեր նշանները Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակված հայերի թիվը հասել է 3-ի. ՈւՀՄ Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ. Փաշինյանի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումները Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Արսեն Թորոսյան Թաիլանդում կինը կորոնավիրուսով կրկնակի վարակվել է առողջանալուց մեկ շանբաթ հետո. Thairath ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ 29-ամյա կնոջ արկածները. Նա տարբեր բնույթի հանցագործություններ է գործել՝ սպանությունից մինչեւ հագուստի գողություն Մինչև Աննա Դանիբեկյանի աչքերի տակի կապտուկները չանցնեն, միջնորդությունները չեն քննարկվի. Կոչուբաև Արտաշատում 30-ամյա տղամարդուն դանակահարողն անծանոթ է եղել. ժամեր անց կասկածյալին գտել են Սերբիայի նախագահը հայտնել է, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով Վաղվանից կարող եք դիմում ներկայացնել մինչև 18 տարեկան երեխաներից յուրաքանչյուրի համար 26․500 դրամի աջակցություն ստանալու համար Ոստիկանության հայտարարությունը Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ գործողությունների վերաբերյալ Համաշխարհային տնտեսությանը 5 տրիլիոն դոլարի կորուստ է սպառնում կորոնավիրուսի պատճառով. Bloomberg «Այս գիշեր բավական լարված էինք». Նիկոլ Փաշինյան Օրհասական է բոլոր պետական մտածելակերպ ունեցող գործիչների համախմբումը. Արման Վարդանյան
website by Sargssyan