Բակո Սահակյանը շնորհավորել է Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան Վլադիմիր Նիկոլայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

Ձեր ապրած տարիները թույլ են տալիս ընդգծել, որ հասել եք նշանակալի բարձունքների աշխատանքում, շատ բան եք տեսել, անցել եք բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Եվ ամբողջ կյանքի ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Ձեր երկրին, հաստատակամորեն պաշտպանել եք նրա շահերը, հավատարիմ եք եղել Ձեր ընտանիքին եւ ընկերներին:

Անգնահատելի է Ձեր ավանդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում:

 Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել  Ձեր նկատմամբ: Դուք վայելում եք մեր ժողովրդի անկեղծ հարգանքը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­նի ատո­մա­յին էլեկտ­րա­կա­յա­նի առա­ջին էներ­գաբ­լո­կը «Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կել գրի­պի տե­սակ­նե­րը, պետք է դի­մել բժշկի». «Փաստ» Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է լուրջ ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նել. «Փաստ» «Փաս­տա­վա­վե­րագ­րա­յին մա­սով խնդիր չու­նենք.կա այդ ամե­նը շա­րու­նա­կա­բար աշ­խար­հին հասց­նե­լու խնդի­րը». «Փաստ» Նախ­կին էյ­ֆո­րի­ան վա­ղուց ար­դեն չկա, կոշտ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը կա­րող է սպաս­ված ար­դյուն­քը չու­նե­նալ. «Փաստ» «Ամեն ինչ նույնն է, թղթա­բա­նու­թյունն է ավե­լա­ցել». «Փաստ» «Գնում ենք դե­պի ան­կում, որով­հե­տև իրա­կան պատ­ճառ­նե­րի ըն­կա­լու­մը չկա». «Փաստ» Կիրակի օրվա երթը կկայանա՞. «Փաստ» Քաղաքացիական գիտակցության սերմանումը պետք է լինի մեր կրթական համակարգի առանցքում. «Փաստ» Պա­հես­տա­յին տար­բե­րակ են ուզում անց­կաց­նե՞լ. «Փաստ» Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Երեխային չեմ հարվածել, երեխան է դիպել իմ մեքենային եւ ընկել. Դավիթ Սանասարյան ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները (ֆոտո) Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Եւս մեկ իրանցի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով Այդ ամենը արվել է առանց մեր կարծիքը հաշվի առնելու. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակից Սիրիայում 2 թուրք զինվորական է սպանվել
website by Sargssyan