Վալերիյ Օսիպյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին (տեսանյութ)

Օրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության պետը նշել է՝ մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում է նաև սահամանապահ գործառույթ։ Վալերիյ  Օսիպյանը փաստել է՝ հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է։ Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց սահման մեկնող ոստիկաններին՝ պատրաստակամության ու դիրքերն անառիկ պահելու համար։

Վալերիյ Օսիպյանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը, ինչից հետո ոստիկան-սահմանապահները քայլերթ արեցին ու ճամփա ընկան։

Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Նրանց դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա էր Վալերիյ Օսիպյանը։ ՀՀ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության ու մարտական առաջադրանքն անթերի կատարելու համար՝ ընդգծելով, որ հպարտանում է նրանցով։ Սահմանապահ-ոստիկանների դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նրանց քայլերթով։

Վալերիյ Օսիպյանը վերջում զրուցեց ոստիկանության զորքերի ծառայողների ծնողների և հարազատների հետ՝ նրանց ևս շնորհակալություն հայտնելով խիզախ զավակներ դաստիարակելու համար:

 

 

Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով Փաշինյանի ամբարտավանությունը․ իշխանությունն անցնում է մի վտանգավոր գիծ որից անդին ինքնաոչնչացումն է Գագիկ Ծառուկյանի ջանքերով կահավորվեց սահմանամերձ Ոսկեվանի մարզադպրոցը Սեմեդուն հայտարարել է, որ հեռանում է «Բարսելոնայից» Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ «Նա այսօր պարզապես թոշակի անցավ. ժողովրդի ընտրած միակ առաջնորդը ես եմ». Տիխանովսկայան մեկնաբանել է Լուկաշենկոյի երդմնակալությունը ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել (Տեսանյութ) Մոսկվա-Երևան առաջիկա չարտերային չվերթների ժամանակացույցը Հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել Ոստիկանը շան փոխարեն կրակել և սպանել է շան տիրոջը (տեսանյութ) Լեհաստանում կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց է ստեղծվել Դանիայի ափերի մոտ ռուսական ֆրեգատ ու բեռնանավ են բախվել Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը՝ հոկտեմբերի 15-ից «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացավ պետական գրանցում ԱՄՆ-ում ոստիկանները 11 անգամ կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա երեխայի վրա (տեսանյութ) Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինտերը շարունակում է հավակնել Կանտեին Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը
website by Sargssyan