Մենք պետք է ավելի շատ հոգ տանենք մայրիկների մասին ծննդաբերությունից հետո. ահա թե ինչու

Առաջին հարցը որ ես տվեցի երեխայիս ծնվելուց հետո. «Նա շնչու՞մ է, ամեն ինչ կարգի՞ն է»։

Ծննդաբերությունը 12 ժամ տևեց։ Այնպիսի տպավորություն էր, կարծես մի ամբողջ երկրագունդ ծննդաբերած լինեի։ Երբ փորձում էի վեր կենալ և ցավից լաց էի լինում, բուժքույրը մտավ իմ սենյակ և անտարբեր հարցրեց. «Պատրաստվու՞մ եք կրծքով կերակրել»։ Եվ փոքրիկ, չար պիրանյային սեղմեց իմ ոչինչ չկասկածող պտուկներին։

Պիրանյան քաշում էր ամբողջ ուժող, իսկ կրծքերս սարսափելի ցավում էին։ Բուժքույրը չնկատեց, որ ես լաց եմ լինում և ասաց, որ էլի կգա, որ օգնի ինձ։ Բայց այդպես էլ չեկավ։

Եկավ մանկաբույժը, հարյուրավոր հարցեր տվեց. բոլորը երեխայիս մասին էին։

Ինձնով հետաքրքրվում էին, քանի դեռ ես հղի էի, բայց երբ երեխան լքեց իմ մարմինը, ինձ այլևս ոչինչ չէին հարցնում։ Ես ինքս էլ ինձ ոչինչ չէի հարցնում։

Բայց եթե ամեն դեպքում ինձ հարցնեին, թե ես ոնց եմ, կիմանային, որ ցավում է։ Եթե ինձ հարցնեին, թե ոնց են գործերս, կիմանային, որ ես վախեցած եմ։ Եթե հարցնեին, ամեն բան ինձ հետ կարգի՞ն է, կիմանային, որ ոչ մի բան էլ կարգին չէ։

Հիմա ես նոր դեր ունեմ։ Ես մայր եմ։ Ես չպետք է վախենամ, չպետք է բողոքեմ, որ չեմ հասցնում։ Մարդիկ կասեն, որ բախտս բերել է, որ առողջ երեխա եմ ունեցել, և ես պետք է շնորհակալ լինեմ, որ ամեն բան լավ է անցել։ Ո՞վ կխոստովանի, որ երբ երեխան լաց է լինում, գլխիդ մեջ կարծես ասեղներ խրեն, կամ ով կխոստովանի, որ իրեն միայնակ է զգում։

Հիմա դուք ինձ լսում եք և ահա թե ինչ եմ ես ուզում ասել. ես պարզապես մարմին չեմ։ Ես ագրեգատ չեմ։ Ես մի ծեր կյանք չեմ, որից հրաժարվում են, հենց որ նորը ստեղծելու նպատակն իրականացրել եմ։ Ես պարզապես մայր չեմ, որը հետին պլանում անում է ամեն բան ինչպես հարկն է։

Եվ դուք հանգիստ կարող եք հարցնել. «Դու լա՞վ ես»։ Որովհետև, երբ դուք դա անում եք, ես զգում եմ, որ ես մարդ եմ։

Ինձ զգայական աջակցություն է պետք, ինձ համբույր է պետք, «բարի գիշեր» բառերն են պետք։

Բայց ես երեխաներ եմ ունեցել, և ինձ երբեք չեն հարցրել. «Ինչպե՞ս ես»։ Եվ ես ինքս եմ ձեռք բարձրացնում և ասում. «Ես լավ չեմ, ես դա չեմ կարող անել, և ես ամաչում եմ»։ Մենք քիչ ենք մտածում մեր մասին, և դրա ապացույցն այն է, որ առաջին հարցը, որ մենք տալիս ենք ծննդաբերելուց հետո, հետևյալն է. «Նա լա՞վ է, ամեն բան կարգի՞ն է»։

«Բայց ես նաև պետք է հարցնեմ. «Ես լա՞վ եմ»։ Որովհետև, եթե ինձ հետ ինչ–որ բան կարգին չլինի, ես չեմ կարողանա իմ մայրությունը անել։

Դրա համար էլ, որքան հնարավոր է հաճախ հարցրեք ինձ. «Արդյո՞ք ամեն բան կարգին է»։ Միգուցե ես ասեմ, որ ամեն ինչ լավ է, իսկ միգուցե՝ ոչ։ Բայց մի դադարեք հարցնել, նույնիսկ այն ժամանակ, երբ երեխաներս արդեն վաղուց առանձնացել են»։

Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. վարչապետի ելույթը Փարիզի Խաղաղության համաժողովում Երիտասարդներն արդեն այսօր պետք է սկսեն աշխատել իրենց ապագայի վրա․ Փաշինյան Ղամիշլիում սպանված Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը վերջին հրաժեշտն են տվել Մենք 10 մլն ծառ կտնկենք, եւ դա կլինի մեր ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. Փաշինյան Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկիի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակից Արմեն Սարգսյանն ընդունել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին եւ Chessify ընկերության տնօրենին Ձեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին» Փաշինյանը տիկնոջ հետ ժամանեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան Կոչ եմ անում դուրս բերել այս արհեստականորեն ստեղծված օրակարգը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Պերուն փակում է Բաքվում իր դեսպանատունը Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի Դատարանը մերժեց դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք․ Աշոտյան Ինչո՞ւ են խառնաշփոթից հետո Գագիկ Ծառուկյանն ու Գևորգ Պետրոսյանը միասին հեռացել (Տեսանյութ) Մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ. Նազիկ Ամիրյան Արցախում տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո) ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
website by Sargssyan