Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորների պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորների պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության անդամներին ուղեկցում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Քլաուս Վենդելբերգերը։ Վերջինս ներկայացրել է պատվիրակության կազմը՝ ընգդծելով, որ երկրամասը ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ մի շարք ոլորտներում, և կարիք կա ակտիվացնելու տնտեսական համագործակցությունը ևս։  Դիվանագետի խոսքով՝ հենց այդ պատճառով խիստ հատկանշական է, որ պատգամավորների այցը սկսել է Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմամբ:

Նախարար Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ տնտեսական բաղադրիչը կառավարության բարեփոխումների օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում:

Նախարարը ներկայացրել է ներկա սոցիալ-տնտեսական ցուցանիշները, նշել, որ դրանք հեռու են նախանշված նպատակներից։ Նա կարևորել է նաև արտահանելի տնտեսությանը միտված քայլերի անհրաժեշտությունը։

«Ունենք ցանկություն և հաստատակամություն՝ արագ փոխելու իրավիճակը։ Դա է պատճառը, որ կառավարությունն իր առաջիկա տնտեսական քաղաքականության առանցքում տեսնում է այնպիսի հնարավորությունների ստեղծումը, որ տնտեսությունը դառնա ավելի մրցունակ, արտադրողական, ներառական և ստեղծի ավելի բարձր արժեքներ։ Կառավարությունը հանձնառու է տնտեսական կյանքի վրա կոռուպցիայի ներգործության բացառմանը և հավասար պայմանների ապահովմանը»,- ավելացրել է նա։

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսությանը   Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցության արդյունքներին, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ծրագրերին և փորձագիտական աջակցությանը։ Նախարարը կարևորել է նաև KFW բանկի կողմից աջակցություն ստացած ենթակառուցվածքների բարելավման  ծրագրերը, որոնք ֆինանսական օժանդակությունից զատ բերում են նաև կորպորատիվ կառավարման մշակույթ և առավել բարձր արդյունավետությամբ կառավարում։

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվում էին հիմնականում ներդրումային ներուժ ունեցող ոլորտների և ծրագրերի իրականացմանը գերմանական մասնակցությանը,  և հույս հայտնել, որ գերմանացի գործընկերների հետ համագործակցությունը կշարունակի լինել արդյունավետ և փոխշահավետ:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan