Խոյեր, ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ լավ ծանրութեթև արեք․ օգոստոսի 13-ի աստղագուշակը

Ցուլ։ Անորոշ հարցերը, որ կային ձեր կյանքում, սկսում են հստականալ, եւ ամեն բան ընկնում է իր տեղը: Այսօր միայն ինքներդ ձեզ վրա պետք է հույս դնեք: Խնդիրն այն չէ, թե գործընկերները կարող են պարզապես ձեզ հուսախաբ անել ու հիասթափեցնել: Պարզապես դուք պետք է ամեն ինչից տեղյակ լինեք, որպեսզի կարողանաք առաջ ընթանալու ուղին գծել:

Երկվորյակ։ Ավելորդ համառությունը գործերում միայն կվնասի ձեզ: Կան գործեր, որոնք անելու համար երկար ժամանակ է պետք: Օրը հարմար է սիրային հարցեր կարգավորելու համար: Հնարավոր են բազմախոստում ծանոթություններ:

 

Խեցգետին։ Այսօր ձեր աշխատանքային գրաֆիկը հագեցած կլինի ծայրեիծայր: Ցանկացած բարդության գործ այսօր կարող եք ձեռնարկել: Հարմար ժամանակաշրջան է մասնագիտական առաջխաղացման համար: Լուրջ դրամական ծախսերից խուսափեք: Պարտքեր մի վերցրեք:

 

Առյուծ։ Կտրուկ փոփոխություններ կարիերայում տեղի չեն ունենա, սակայն զգոնությունը թուլացնել պետք չէ: Հատկապեսուշադիր եղեք, թե շրջապատում ովքեր են ձեր շուրջը պտտվում: Գուցե ինչ-որ մեկը ձեր հանդեպ այնքան էլ բարյացակամ տրամադրված չէ եւ հիմա փորձում է դավեր նյութել ձեր դեմ:

Կույս։ Ստացած առաջարկները կարող են նոր հորիզոններ բացել ձեր առաջ եւ օգնել, որպեսզի լիարժեքորեն դրսեւորեք ձեր տաղանդը: Նույնիսկ մեկ մարդու համար անհաղթահարելի թվացող խնդիրներն այսօր կկարողանաք կարգավորել: Նոր ծանոթությունների համար լիովին հարմար ժամանակ է:

  

Կշեռք։ Այսօր կարող է խնդիրներ առաջանան, որոնք կվերաբերեն անձնական կյանքին եւ սիրելիի հետ հարաբերություններին: Մի փորձեք ինչ-որ բան փոխել, քանի որ ձեր ջանքերը իզուր են անցնելու: Փորձեք այսօր տեղի ունեցող ամեն բան սրտին մոտիկ չընդունել:

Կարիճ։ Շատ գործեր, որոնք պլանավորել եք այսօրվա համար, կկարողանաք կատարել: Կլինեք ակտիվ հատկապես շփումներում: Հեշտությամբ եք լեզու գտնում ամենատարբեր մարդկանց հետ: Օրվա ընթացքում ձեզ լիովին հարմարավետ կզգաք:

Աղեղնավոր։ Օրը ձեզ կթելադրի ամենախիստ կարգապահություն եւ մանրուքների հանդեպ ոսկերչական ուշադրություն: Ձեր նպատակին դուք ընթանում եք դանդաղ, սակայն հաստատուն քայլերով: Նոր պայմանավորվածություններից զերծ մնացեք: Փոխարենը փորձեք ստուգել, թե արդյոք նոր պայմանավորվածությունների պատրաստ են դաշնակիցները:

Այծեղջյուր։ Այս փուլում ձեր առաջ կբացվեն նոր հորիզոններ մասնագիտական գործունեության ոլորտում: Սակայն դրական արդյունքների հասնելու համար պետք է նաեւ նախաձեռնողականություն ցուցաբերեք: Աչքաթող մի արեք առողջությունը եւ անձնական կյանքը:

Ջրհոս։ Բուռն գործունեություն ծավալելու համար օրն առանձնապես բարենպաստ չէ: Այսօր ավելի լավ է մնաք չեզոք եւ աննկատ: Ամեն դեպքում օրը զերծ չի լինի հաճելի անակնկալներից: Սիրելիի հետ հարաբերությունները կլինեն բնականոն եւ ներդաշնակ:

Ձկներ։ Այսօր կլինեք շատ եռանդուն եւ աշխատունակ: Կկարողանաք նոր գործարար կապեր հաստատել: Սովորեք քայլերը հաշվարկել, եւ ամեն բան լավ կլինի: Անձնական կյանքը եւս դժգոհելու առիթ չի տա ձեզ:

Շարունակությունն՝ այստեղ

 

Թուրքիան այլեւս չի խանգարի սիրիացի փախստականներին հասնել Եվրոպա Գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­նի ատո­մա­յին էլեկտ­րա­կա­յա­նի առա­ջին էներ­գաբ­լո­կը «Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կել գրի­պի տե­սակ­նե­րը, պետք է դի­մել բժշկի». «Փաստ» Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է լուրջ ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նել. «Փաստ» «Փաս­տա­վա­վե­րագ­րա­յին մա­սով խնդիր չու­նենք.կա այդ ամե­նը շա­րու­նա­կա­բար աշ­խար­հին հասց­նե­լու խնդի­րը». «Փաստ» Նախ­կին էյ­ֆո­րի­ան վա­ղուց ար­դեն չկա, կոշտ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը կա­րող է սպաս­ված ար­դյուն­քը չու­նե­նալ. «Փաստ» «Ամեն ինչ նույնն է, թղթա­բա­նու­թյունն է ավե­լա­ցել». «Փաստ» «Գնում ենք դե­պի ան­կում, որով­հե­տև իրա­կան պատ­ճառ­նե­րի ըն­կա­լու­մը չկա». «Փաստ» Կիրակի օրվա երթը կկայանա՞. «Փաստ» Քաղաքացիական գիտակցության սերմանումը պետք է լինի մեր կրթական համակարգի առանցքում. «Փաստ» Պա­հես­տա­յին տար­բե­րակ են ուզում անց­կաց­նե՞լ. «Փաստ» Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Երեխային չեմ հարվածել, երեխան է դիպել իմ մեքենային եւ ընկել. Դավիթ Սանասարյան ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները (ֆոտո) Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Եւս մեկ իրանցի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով Այդ ամենը արվել է առանց մեր կարծիքը հաշվի առնելու. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակից
website by Sargssyan