Սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական գործելաոճ է․ Արցախի ՊԲ

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի վերաբերյալ հակառակորդի տարածած լուրերի հետ:

ՊԲ հաղորդագրության մեջ ասվում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեռևս չպարզված հանգամանքերում 19-ամյա զինծառայողը լքել է մարտական դիրքը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա սոցցանցի իր էջում:

Արայիկ Ղազարյանի՝ սահմանը հատելու վերաբերյալ տեղեկությունը առաջինը տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք լուսանկարներ էին հրապարակել զինծառայողից, գրել, որ նա գտնվում է իրենց մոտ, ունի վնասվածքներ և տվյալ պահին ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

Արայիկ Ղազարյանը 8 ամսվա ժամկետային զինծառայող է։

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է «Քննչականն զբաղված է «Լիդիան»-ի փիառով, փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել». Ս. Մարտիրոսյան ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին (լուսանկար) Ամուլսարի շահագործմանը կողմ է նաև անտառները հատելով բրիկետների արտադրություն հիմնած արցախցի պատգամավորը Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу. Արմեն Աշոտյան Ոստիկանության զորքերի ևս մեկ մարտական հերթափոխ մեկնել է սահման Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու Նոր մանրամասներ՝ Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ ողբերգական վթարից Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 76 հրդեհ Արցախում բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո) Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Քամին նպաստում է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի տարածմանը. անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու
website by Sargssyan