Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

Օգոստոսի 12-ին ԱՀ Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է, որ նույն օրը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը: Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ նա Ադրբեջանի տարածքում է՝ հրապարակելով Ա.Ղազարյանի որոշ լուսանկարներ:

Պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի քայլերը՝ ուղղված ԱՀ զինծառայողին հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելուն: Ադրբեջանի մոտ ավանդական գործելաոճ է դարձել իր տարածքում հայտնված հայազգի քաղաքացիական անձանց և զինծառայողների՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրավունքները խախտելը:

Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված զինվորականների (Ժնևյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) և քաղաքացիական անձանց (Ժնևյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից: Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարևոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաև՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից:

Այս պայմաններում կարևոր է, որ միջազգային կազմակերպություններն արագ արձագանքեն իրավիճակին և կանխեն Արայիկ Ղազարյանի հանդեպ հետագա հնարավոր իրավախախտումները: Այդ առումով, Պաշտպանը կապի մեջ է պետական և միջազգային պատկան մարմինների հետ՝ պատրաստ լինելով իր լիազորությունների շրջանակներում աջակցել իրավիճակի դրական հանգուցալուծմանը:

Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան Այս իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ ի՞նչ կա էդքան խոսալու․ Մարուքյան (տեսանյութ) Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Հետայսու ամեն մի մահի պատասխանատուն վարչապետն է․ իր որոշմամբ՝ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ ուշացումով արտակարգ դրություն հայտարարել․ Անդրանիկ Թևանյան Թոշակները փոստատարների միջոցով կփոխանցվեն․ Հակոբ Արշակյան (տեսանյութ) Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է, քանի որ դիլետանտ է, մեծամիտ, ինքնահավան, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ. Դավիթ Խաժակյան Իշխանությունն «անմեղ» է, եթե նույնիսկ մեկ օրում 700 դեպք է արձանագրվում Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածու ունի Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, ճանապարհի փակում, հանրահավաք մայրաքաղաքում Նոր ռեկորդ. մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 697 դեպք. Կա 15 մահ, որից 9-ը այլ հիվանդությունից Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են. «Փաստ» «Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը՝ կղզիացել ենք». «Փաստ» Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am «Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպինգ՝ ներքին տուրիզմի ոլորտում . «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը ժամանակավրեպ. «Փաստ» Այսօրվանից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. Պարետի նոր որոշումը
website by Sargssyan