Տնային միջոց՝ ոտքերի սնկի ու կոշտուկների դեմ

Ասպիրինը ոչ միայն կարող է օգնել ազատվել ոտքերի սնկից, այլ նաև կվերացնի բորբոքումը ու կնպաստի ոտքերի կոշտուկների հեռացմանը։ Մի քանի բաղադրամասերի օգնությամբ դուք հեշտությամբ կարող եք պատրաստել միջոց, որ փափկեցնեք ոտնաթաթի մաշկն ու այն առողջ պահեք։

Ասպիրինն անալգետիկ է, որը հաճախ կիրառվում է գլխացավերի թեթևացման կամ մարմնի ջերմաստիճանի նվազեցման համար։ Սակայն նա ունի նաև այլ հատկություններ, որոնք կարելի է օգտագործել կոսմետիկ նպատակներով։

Ասպիրինն արդյունավետ կերպով հաղթահարում է ակնեն, քչացնում է մաշկի պիգմենտացիան ու հեռացնում է մաշկի մակերեսի աղտոտվածությունը։ Բացի դրանից, այս հաբերի բաղադրությունը շատ արդյունավետ է ոտնաթաթի մաշկի ու եղունգների սնկերի դեմ պայքարում։

Ասպիրինը խոչընդոտում է սնկերի տարածմանը ու թեթևացնում է քորը, որը հարուցում են բակտերիաները։ Նրա կազմի մեջ մտնում են հակաբորբոքային և հանգստացնող նյութեր։ Նրանք օգնում են քչացնել ոտքերի ցավն ու լարվածությունը, հատկապես՝ երկար աշխատանքային օրվանից և բարձր ֆիզիկական ակտիվությունից հետո։

Ինչպե՞ս պատրաստել ոտքերի խնամքի այս միջոցը

Դուք նկատել եք, որ ոտքերի մաշկը կոպիտ է դարձել, պատվել է ճաքերով կամ նրա վրա այլ անհարթություննե՞ր են առաջացել։ Փորձեք ասպիրինի և կիտրոնահյութի հիմքով ոտքերի խնամքի միջոց։ Այն կօգնի բարելավել ոտնաթաթերի վիճակը շատ կարճ ժամանակում։

Դրա կանոնավոր կիրառման դեպքում նվազեցվում է սնկի ու բակտերիաների տարածումը։ Այս միջոցի օգտագործումը նաև կկարգավորի ոտքերի մաշկի pH մակարդակը ու թույլ չի տա տհաճ հոտի առաջացումը։

Անհրաժեշտ բաղադրիչները՝ .

ասպիրի 5 հաբ .

1 կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը՝

Ասպիրինի հաբերը մանրացրեք մինչև փոշենման զանգված դառնալը, լցրեք տարայի մեջ ու ավելացրեք կիտրոնահյութը։

Լավ խառնել բաղադրամասերը մինչև միատարր խիտ զանգված ստանալը։

Եթե այն չափազանց չոր է ստացվել, մի փոքր էլ կիտրոնահյութ ավելացրեք կամ մի ճաշի գդալ ջուր։

Կիրառման եղանակը՝

Հանգամանորեն լվացեք ձեր ոտքերը ու չորացրեք սրբիչով։ Այս խառնուրդից բարակ շերտով քսեք ոտքերի՝սնկերով ախտահարված ու կոշտուկապատ մաշկի հատվածին։ Ազդելու համար թողեք մնա 20-30 րոպե ու լվացեք մեծ քանակությամբ տաք ջրով։

Դրանից հետո կրունկները տրորեք պեմզաքարով, որ հեռացնեք մաշկի մակերեսի մեռած բջիջները։ Կրկին ցողեք տաք ջրով ու լավ չորացրեք սրբիչով։ Լավ արդյունքների հասնելու համար պրոցեդուրան կրկնեք շաբաթական 2-3 անգամ։

Չարժե մոռանալ խոնավեցնող քսուք օգտագործելու մասին, քանի որ ոտնաթաթի մաշկն արագ չորանում է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը lurer

Ամբողջական նյութը՝  այստեղ

Ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնության հաղթողները (ֆոտոռեպորտաժ) N1 ԻԴԵԱԼական Սյունիք. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է «Ուկրաինայում ծնվածները». Զապորոժիեի հայ համայնքը իրականացրել է ակցիա՝ նվիրված նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրվան (լուսանկարներ) Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ Թուրքիան չի մոռանա Թրամփի նամակը. Էրդողան Քոչարյանի աջակիցները Մարությանին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը ՍԱՏՄ-ն կերակրի աղի նկատմամբ վերահսկողություն է սահմանել Հայ շախմատիստների արդյունքները երիտասարդների աշխարհի առաջնությունում «Ուզում ենք՝ գինը բարձրացնում ենք, չեք ուզում, գնացեք».Հարցը չլուծվելու դեպքում աշխատակիցները նոր ակցիաներ են խոստանում Նորմալ աշխատավարձ տալի՞ս են. Փաշինյանը՝ ավտոմաքսատանն աշխատող շինարարին Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 150 անգամ Բողոքի ակցիա Շենգավիթի շինանյութի շուկայում (ուղիղ) Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին (ֆոտո) Իջևանում 23-ամյա հարսը ծննդաբերել է մահացած պտուղ. հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինք­նու­թյու­նը որո­շե­լու հար­ցում Փա­շի­նյա­նը խճճվել է.որ­տե՞ղ են զար­գա­նում հիմ­նա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րը Դաժան վթար Գեղարքունիքում. Opel-ը մի քանի պտույտ գլորվել է. 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած. կա 2 վիրավոր(ֆոտո) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Ալա­վեր­դու պղնձա­ձու­լա­կան գոր­ծա­րա­նը դա­դա­րեց­րել է աշ­խա­տան­քը ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիում կառուցվող ավտոմաքսատուն
Երկվորյակները ևս մեկ անգամ կբախվեն ներքին արգելքին. Հոկտեմբերի 20-ի աստղագուշակը Ծնվել է Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի 3-րդ երեխան Ինչպես Լիլի Մորտոյի սիրելիի երեխան փչացրեց հայրիկի ու Լիլիի ռոմանտիկ լուսանկարը Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի Աննա Գրիգորյանն այնքան է տարված պարելով, որ անգամ չի նկատել, որ զգեստը թարս է հագել ու մոռացել է պիտակները հեռացնել Հորոսկապի 4 նշան, ում կյանքում մոտ ժամանակներս լուրջ փոփոխություններ տեղի կունենան Բենգալյան կրակի պատմությունը՝ Հին Հնդկաստանից մեր օրեր Եթե Հրուշ Մնոյանն այսքան նուրբ ու ճաշակով է հագնվում, ապա Մարինկա Խաչատրյանին ինչո՞ւ է տիկնոջ պես հագցնում Խոյերն այսօր տարօրինակ իրավիճակի մեջ կհայտնվեն․ հոկտեմբերի 19-ի աստղագուշակը Սուրճին փոխարինող 7 ուտելիք, որոնք ավելի օգտակար են և թարմացնող
website by Sargssyan