ՀՔԾ-ն ձերբակալել է Արմեն Աշոտյանի վարորդին

ՀՔԾ-ն ձերբակալել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանին: Այս մասին հայտնում է Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում: 

«ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ:

Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա:

Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին:

Վարդավառին խալի լվալու համար մեկ օրում 5 000 000 դրամ մսխած իշխանությունները, որոնք իրենց ապիկար և անպիտան կադրերին տասնյակ միլիոնավոր ապօրինի պարգևավճարներ են բաժանել, որոնք պետական բյուջեի հաշվին ընտանեկան շռայլ շրջագայություններ են անում, որոնք իրենց ծանոթ-բարեկամներին բերել-խցկել են ԱԺ և կառավարություն, իմ օգնականին մեղադրում են, որ 2009-2016 թվականներին բանվոր կամ էլի վարորդ է ձևակերպված եղել՝ օրուգիշեր իր աշխատանքի համար մի քանի տասնյակ հազար դրամ ավել վաստակելու համար:

 

Արամը համեստ կենցաղով, համեստ պահվածքով հայ մարդ է: Իմ գործընկերներից շատ-շատերը, այդ թվում՝ այսօրվա ԱԺ-ում և Կառավարությունում աշխատող, գիտեն այդ մասին: Եթե ապացուցվի, որ Արամ Բարսեղյանը վնաս է տվել պետական բյուջեին, միանշանակ է, որ այդ գումարը կվերականգնվի ժամանակին և ամբողջությամբ, իմ և իր այլ ընկերների օգնությամբ:

Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով։

 

Ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Չի հաջողվելու։

Լսեք, ձեզ ինչ եմ ասում. եթե իմ հետ հարց ունեք, եթե ես եմ ձեզ խանգարում, եթե իմ “հախից եք” ուզում գալ, բարի եղեք իմ հետ էլ ձեր հարցերը լուծեք: Թե չէ հարազատներիս նման կերպով ներքաշելը ո՛չ մարդկային է, ո՛չ տղամարդկային, ո՛չ էլ բարոյական: Իսկ իրավական դաշտում՝ նաև խոցելի:

Հայտնում եմ նաև, որ Արամի պաշտպանությունը իրականացնելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

 

Դեռ այսքանը»,-գրել է Աշոտյանը:

Ցավալիորեն աճող վիճակագրությունը հուշում է, որ երկրում պետք է հաստատվի խիստ կարանտինային ռեժիմ: ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով.ՀՔԱՎ Կրկնապատկվել են նախատեսվող տուժանքների գումարային չափերը. «Փաստ» Ինչ պայմաններում է կնքվել Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ինչ է այն նախատեսում և ով է մատակարարը. Infoport.am ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒՆԻՍԻ). Ո՞վ է եղել աշ­խար­հում ամե­նա­ե­րի­տա­սարդ առա­ջին տի­կի­նը «Ֆիլ­մա­շա­րը կյան­քի ենք կո­չել մեր հե­րոս­նե­րին ապ­րեց­նե­լու հա­մար». «Փաստ» 517 նոր դեպք, վարակվածների թիվն անցավ 10 000-ից «Ան­հա­տը ցան­կա­ցած աշ­խա­տան­քի մեջ սի­րո մաս­նիկ է դնում». «Փաստ» 6 ժամով լույս չի լինելու Երեւանի մի շարք հատվածներում Գույ­քա­հար­կի նե­գա­տիվ էֆեկ­տը և իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­տար­բե­րու­թյու­նը. «Փաստ» «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի՝ 2019-ի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է ԱԺ «Կա­ռա­վա­րու­թյունն իրա­կա­նու­թյու­նից կտրված տնտե­սա­կան օրա­կար­գեր է բե­րում». «Փաստ» Հա­յաս­տա­նում ստեղծ­ված իրա­վի­ճա­կի հա­մար նախ պա­տաս­խա­նա­տու են իշ­խա­նու­թյուն­նե­րը, և հե­տո մի­այն հա­սա­րա­կու­թյու­նը. «Փաստ» Ավինյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու. «Իրատես» Էլ ին­չե՞ր են ար­վե­լու հա­նուն նեղ անձ­նա­կան կամ թի­մա­յին ամ­բի­ցի­ա­նե­րի. «Փաստ» «Ժողովուրդ». Կրթական համակարգում անմխիթար վիճակ է. 6 բուհեր «անտեր» են մնացել «Երկ­րում վստա­հու­թյան բա­վա­կա­նին լուրջ դե­ֆի­ցիտ կա, որը նաև ապա­տի­ա­յի է բե­րում». «Փաստ»
website by Sargssyan