Նիկոլ Փաշինյանը և Ուրուգվայի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա են ջերմ, բարեկամական հարաբերություններ, ինչն արտացոլվում է ոչ միայն բարձրաստիճան պաշտոնական շփումներում, այլև թե՛ հայ, թե՛ ուրուգվայցի ժողովուրդների շրջանում միմյանց և երկու երկրների հանդեպ առկա ջերմ վերաբերմունքով: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ուրուգվայի ԱԳ նախարարի այցը Հայաստան կխթանի երկկողմ կապերի զարգացումը, և Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հիմնումը, որի բացումը տեղի է ունենալու այս շաբաթվա ընթացքում, վկայում է  Հայաստանի և Ուրուգվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Վարչապետը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ գնահատանքով է վերաբերվում և խորապես երախտապարտ է Ուրուգվային՝ Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես (1965 թ.) ճանաչելու և այդ քայլով Ցեղասպանության ճանաչման գործընթացում բացառիկ ներդրում ունենալու համար:

Ռոդոլֆո Նին Նովոան նշել է, որ ուրախ է այցելել բարեկամ Հայաստան և հնարավորություն ունենալ քննարկել երկկողմ համագործակցության հարցեր: Ուրուգվայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուրուգվայը կարևորում է Երևանում գլխավոր հյուպատոսության հիմնումը, որը կնպաստի միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանը: Նա նշել է, որ Ուրուգվայը կանգնած է Հայաստանի կողքին Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և շարունակելու է ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Ուրուգվայի ԱԳ նախարարն ընդգծել է՝ Ուրուգվայի հայ համայնքը հսկայական դեր է խաղում այդ երկրի զարգացման և հայ-ուրուգվայական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ իր գործընկերոջ հետ այսօր ունեցած քննարկումներին՝ Ռոդոլֆո Նին Նովոան նշել է, որ արծարծվել են փոխգործակցությունը խորացնելու հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է համատեղ աշխատել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը կոնկրետ արդյունքներով տնտեսական հարաբերությունների վերածելու ուղղությամբ: Ուրուգվայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել Հայաստանի վարչապետի հետ՝ նշելով, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ կա համագործակցելու մեծ ներուժ:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը լիարժեք հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և բարձր է գնահատում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Ուրուգվայի անկողմնակալ ու չեզոք դիրքորոշումը և Ուրուգվայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի աջակցությունը: Ուրուգվայի ԱԳ նախարարը նշել է, որ Ուրուգվայը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և հանգուցալուծմանը միտված գործընթացին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Ուրուգվայի բարեկամ ժողովրդին և խնդրել ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային Ուրուգվայի նախագահին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան Այս իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ ի՞նչ կա էդքան խոսալու․ Մարուքյան (տեսանյութ) Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Հետայսու ամեն մի մահի պատասխանատուն վարչապետն է․ իր որոշմամբ՝ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ ուշացումով արտակարգ դրություն հայտարարել․ Անդրանիկ Թևանյան Թոշակները փոստատարների միջոցով կփոխանցվեն․ Հակոբ Արշակյան (տեսանյութ) Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է, քանի որ դիլետանտ է, մեծամիտ, ինքնահավան, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ. Դավիթ Խաժակյան Իշխանությունն «անմեղ» է, եթե նույնիսկ մեկ օրում 700 դեպք է արձանագրվում Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածու ունի
website by Sargssyan