Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու


Արցախի «Արդարություն» կուսակցության ռեյտինգը սրընթաց վերելք է ապրում

Վերլուծական

Արցախի բնակչության քաղաքական դիրքորոշումը պարզելու նպատակով անցյալ ամիս Արցախում սոցոիոլոգիական ուսումնասիրություն է իրականացվել: Orer.am-ն արդեն ներկայացրել է, թե նախագահի թեկնածու համարվող ֆավորիտ թեկնածուներն ինչ դիրքերում են հայտնվել, ինչն, անկեղծ ասած, հնչեցվող հայտարարությունների ֆոնին փոքր-ինչ զարմանալի կարելի է համարել:

Նշենք, որ հետազոտությունն իրականացրել է հայաստանյան «ԷՄՊԻՐԻԿԱ» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը, որը թեև 2014 թվականից գործունեություն է ծավալում սոցիոլոգիական և մարքեթինգային ոլորտներում, սակայն հասարակությանն այնքան էլ ծանոթ ընկերություն չէ:

Չի հրապարակվում նաև, թե որ քաղաքական ուժն է պատվիրել հետազոտությունը, բայց, ամեն դեպքում ստացված արդյունքները բավական խոսուն են, ինչին արժե անդրադառնալ: Վերլուծելով հարցման արդյուքների ուշագրավ փաստերը, նշենք, որ առաջին եռյակում զարմանալիորեն հայտվել են այնպիսի կուսակցություններ, որոնցից երկուսը՝ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի «Արցախի ժողովրդավարական» կուսակցություններն արցախյան քաղաքական կյանքում բավական երկար տարիների կենսագրություն ունեն, հանդիսացել են Արցախի իշխանական թևը, իսկ երրորդ ՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ընդամենը մեկ տարուց պակաս կենսագրություն ունի:

Բայց, պարզվում է, որ իր գործունեությամբ այն արդեն իսկ կարողացել է ապացուցել, որ պայքարում է երկրում իրական արդարություն հաստատելու համար, ինչը արցախցիների կողմից, փաստորեն, բարձր է գնահատվել: Ի դեպ, «Արդարություն» կուսակցությունը միացել է նաև Վ. Բալասանյանի «Հանուն Արցախի» համազգային շարժմանը, որը կրկին վերջերս է ձևավորվել:

Հարցումից կարող ենք արձանագրել նաև, որ Արցախի «Արդարություն»-ն իր ռեյտինգով առաջ է անցնել նաև Արցախում ընդդիմություն համարվող ՀՅԴ և Հայկ Խանումյանի «Ազգային վերածնունդ» կուսակցություններից, որոնք ևս բավական հարուստ քաղաքական կենսագրություն ունեն: Հարցման պատվիրատուի անունը թեև այս պահին չի հրապարակվում, սակայն չի բացառվում, որ այն իրականացվել է Արայիկ Հարությունյանի պատվերով, հանրությանը ցույց տալու համար, որ ինքն, այնուամենայնիվ առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Եվ եթե իսկապես այդպես է, ապա, բնական է, որ ամեն ջանք պետք է գործադրվեր, որ հարցման արդյունքներն այնպիսի տրամաբանություն ունենային, ինչպիսին այս օրերին է հանրությանը ներկայացվում:

Մինչդեռ պատկերը բոլորովին այլ է: Ստացվում է, որ այնուամենայնիվ արցախցիները նախապատվություն են տալիս նոր ուժերին, որոնց թվում է «Արդարություն» կուսակցությունը, և որն այս պահին համարվում է Արցախի իշխանությունների թիվ մեկ քննադատողը:

Այսինքն՝ եթե իսկապես հարցման պատվիրատուներն Արցախի իշխող կուսակցության ներկայացուցիչներն են, ուստի բնական է, որ չէին ցանկանա, որ իրենց հիմնական մրցակիցն ընդամենը մի քանի տասնորդականով զիջի ԱԺ նախագահի կուսակցության արդյունքին:

Կարճ ասած, ինչքան էլ արդյունքները հարմարեցված լինեն իշխանությունների ցանկություններին, այնուամենայնիվ հնարավոր չի եղել արդյունքներն այն աստիճան կեղծել, որ «Արդարություն» կուսակցությունը հայտնվի երրորդ տեղում, ինչը, համաձայնեք, որ վատ ցուցանիշ չէ:

Orer.am-ը ուշի-ուշով հետևում է Արցախում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Առաջիկայում կներկայացնենք նաև մի քանի այլ ուշագրավ բացահայտումներ, որոնց մասին ևս հանրությունը պետք է հստակ տեղեկություն ունենա, որպեսզի ընտրությունների ժամանակ կարողանա կատարված գործերը գնահատել, հստակ կողմնորոշվել և իր համար արդյունավետ որոշում ընդունել:

 

Արմինե Գրիգորյան

Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան