Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում հանրությանը չբաժանել հակադիր ճամբարների
PoliticsԱրցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Վերջերս Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարությամբ դիմել էր Արցախի բոլոր քաղաքական կուսակցություններին, որ վերջին տարիներին իշխանությունների կողմից վարվող ոչ լիարժեք քաղաքականության հետևանքով Արցախում ընթացող քաղաքական գործընթացները մշուշ են սփռել երկրի բնականոն զարգացման վրա, խաթարել համերաշխ հասարակություն կառուցելու տեսլականը, որն իր հերթին առաջացնում է բազմաթիվ նորմարտահրավերներ:
Մտահոգությո
Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում պատկան մարմիններին և հատկապես ԿԸ հանձնաժողովին՝ ապհովել ընտրական գործընթացի օրինականությունը, իսկ քաղաքական կուսակցություններին՝ ձեռնպահ մնալ ընտրությունները կուսակցականացնելու և հանրությանը տարբեր ճամբարների բաժանելու մտադրությունից:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարում է, որ աչալուրջ հետևելու է ՏԻՄ ընտրությունների ողջ ընտրական գործընթացին և պայքարելու է անօրինական գործընթացների դեմ»: