ՙՙՀրաշք-մայրիկը՚՚ ծննդաբերել է կոմայի մեջ եւ մահացել միայն երեք տարի անց
LifestyleԱմերիկյան Թեննեսի նահանգում մահացել է 22-ամյա Շարիստա Ջայլը, ում 3 տարի առաջ ամերիկյան մամուլը կնքեց ՙՙհրաշք-մայրիկ՚՚ անունով: 2014-ին 4 ամսական հղի Շարիստան վթարի ենթարկվեց եւ ստացավ գլխի ծանր վնասվածք:
Մի քանի ամիս նա կոմայի մեջ էր: Բժիշկները հույս չունեին, որ նա կարթնանա ու կապաքինվի: Սակայն մինչ մայրը գտնվում էր կոմայի մեջ, նրա երեխան աճում ու մեծանում էր: Ծննդաբերությունը սկսվեց հղիության 26-րդ շաբաթում, լույս աշխարհ եկավ փոքրիկ Լիտոնը:
Ծննդաբերությունից 4 ամիս անց երիտասարդ մայրիկը բացեց աչքերն ու տեսավ որդուն: 3 տարի շարունակ կինը կարողացավ հետեւել, թե ինչպես է մեծանում որդին, չնայած ինքը հազիվ էր արտաբերում մի քանի բառ ու շարժում ձեռքերը:
Շարունակությունը՝ այստեղ