Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ. Քվորում չկար
ՔաղաքականԴատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նշենք, որ ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Ընդհանուր ժողովին ներկայացել էր մոտ 70 դատավոր, ինչի պայմաններում ժողովը չէր կարող համարվել իրավազոր։
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում պետք է ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։