Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Երևանում բացվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը (տեսանյութ)

Politics

Օգոստոսի 16-ին Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ռոդոլֆո Նին Նովոան մասնակցեցին Երևանում Ուրուգվայի գլխավոր Հյուպատոսության բացման արարողությանը: Այս մասին  հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայ-ուրուգվայական հարաբերություններում այսօր բացառիկ իրադարձություն է տեղի ունենում. բացվում է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Շնորհավորելով բոլորիս այս առիթով՝ ցանկանում եմ հաջող և արդյունավետ առաքելություն մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոքին: Ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանում Ուրուգվայի դեսպանին` պարոն Կարլոս Զգառբիին, և նաև Ուրուգվայում Հայաստանի դեսպանին՝ տիկին Էսթերա Մկրտումյանին: Դուք անմիջապես այն անձիք եք, որոնք կառուցում, հարստացնում են բովանդակությունն առօրյա աշխատանքով` հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններն առաջ տանելու համար:

Էդուարդո՛, հավաստիացնում եմ, որ Ձեր գործունեության մեջ Դուք կվայելեք Հայաստանի իշխանությունների և արտգործնախարարության ամբողջական աջակցությունը, և վստահ եմ, որ Դուք զգալի ավանդ կունենաք հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր և՛ Հայաստանը, և՛ Ուրուգվայն անցել են բավականին երկար և իրադարձություններով հագեցած ուղի: Սակայն սխալ կլիներ ասել, որ մեր բարեկամությունը սկիզբ է առել ընդամենը երկուսուկես տասնամյակ առաջ: Այն ունի ավելի խորը արմատներ․ երբ 1915թ. ցեղասպանությունը վերապրած առաջին հայը ոտք դրեց Ուրուգվայի հեռավոր, բայց հյուրընկալ ափերի վրա և վերգտավ այնտեղ արժանապատիվ, ապահով կյանքով ապրելու նոր հնարավորություն: Այլ կերպ չէր կարող լինել մի երկրում, որը հիմնված է մեծն ժողովրդավար և հումանիստ, Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի վեհ գաղափարների վրա:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հայ նաև մեծ էմոցիոնալ զգացում ունի Ուրուգվայի նկատմամբ` որպես մի երկրի, որը 1965թ. դրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը: Եվ ես առիթ ունեի նաև կիսվելու Ռոդոլֆոյի հետ այն պատմությամբ, որը 1965թ․ տեղի էր ունենում այստեղ՝ Հայաստանում, և թե ինչ նշանակություն ունեցավ Ուրուգվայի ճանաչումը Խորհրդային Միության մեջ Ցեղասպանության արտահայտման առումով. այն հիմք հանդիսացավ կառուցելու այն, ինչը որ ունենք այսօր, երբ 1967 թ. կառուցվեց Ցեղասպանության հուշահամալիրը։

Որպես արտաքին գործերի նախարար՝ չեմ կարող երախտագիտությամբ չնշել նաև այն աջակցությունը, որն Ուրուգվայը վերջին տարիներին ցուցաբերել է միջազգային օրակարգում ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների գործարկմանը միտված Հայաստանի ջանքերին:

Վերադառնալով հայ-ուրուգվայական միջպետական հարաբերություններին՝ պետք է արձանագրեմ, որ անցած քառորդ դարի ընթացքում մեզ հաջողվել է հաստատել փոխշահավետ համագործակցություն և գործընկերային սերտ կապեր։ Դրանք հիմնված են ընդհանուր արժեհամակարգի, ժողովրդավարական միևնույն սկզբունքների վրա: Մշտական և ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը: Հարուստ ավանդույթներ է կուտակել մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդլայնման միտումներ ունի մեր երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը: Ամուր կապեր են հաստատվել մեր երկրների օրենսդիր մարմինների միջև:

Համագործակցության բազմաթիվ հեռանկարներ ունենք արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներում:

Հատուկ կուզենայի անդրադառնալ մեր համագործակցությանը հումանիտար ոլորտում՝ գիտությանը, կրթությանը, մշակույթին, սպորտին և զբոսաշրջությանը: Մենք միասին այս այցի ընթացքում քննարկել ենք բավական հավակնոտ ծրագրեր նաև այլ ոլորտներում: Ես վստահ եմ, որ Հայաստանում այսուհետ շատ ավելի հաճախ են հնչելու «Լա Կումպարսիտա»-ն և Կարլոս Գարդելի երգերը: Եվ նաև վստահ եմ, որ Ուրուգվայում ևս ավելի հաճախ են լսելու հայ մշակույթը՝ Արամ Խաչատրայանին, Առնո Բաբաջանյանին և հայ ժողովրդի մշակույթի այլ հսկաների:

Մեր համագործակցության շրջանակը իրապես բավականին լայն է:

Չեմ կարող չհիշատակել այն կարևոր դերը, որը մեր հարաբերություններում խաղում են Ուրուգվայում հաստատված մեր հայրենակիցները:

Ռոդոլֆոն արդեն նշեց, որ Ուրուգվայը հայրենիք է քսան հազար մեր հայրենակիցների համար, և դա պարզապես թիվ չէ: Նրանք ազնիվ, աշխատասեր, Ուրուգվայի նվիրված քաղաքացիներ են, որոնք ամբողջովին նպաստում են մեր եղբայրական Ուրուգվայի զարգացմանը և նաև մնում են շատ խորը հայ՝ իրենց ինքնությունը պահպանող ժողովուրդ:

Իմ գործընկերը բերեց մի քանի օրինակ՝ նախարար Լիլիան Քեշիշյանը, համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը: Եվս մեկ հայրենակից ունենք, ով շատ կարևոր դեր ունի սպորտի բնագավառում մեր համագործակցության համար` Ռոբերտո Մարկարյանի եղբայր Սերխիո Մարկարյանը, ով աշխարհահռչակ, ճանաչված ֆուտբոլային մարզիչ է: Իսկ մեր հավակնություններն այդ բնագավառում մենք վերջերս հայտնեցինք:

Հայ համայնքը եղել և մնում է կարևորագույն կամուրջ մեր երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ու բարեկամությունն ամրապնդելու և խորացնելու գործում, և ես իրենց խորապես շնորհակալ եմ:

Ավարտելով խոսքս, սիրելի՛ Ռոդոլֆո, ևս մեկ անգամ  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման առիթով, շնորհավորել բոլորիս, շնորհավորել նաև իմ լավ բարեկամներին՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Դիվանագիտական համայնքն ակնհայտորեն մեծանում է:

Եվ մեծարգո՛ պարոն նախարար, մաղթում եմ բարեհաջող վերադարձ հայրենիք։ Մենք արդեն գծագրել ենք մեր հաջորդ քայլերը, որոնք ուղղված են լինելու մեր երկու ժողովուրդների, երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal