Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական և տեղեկատվական պայթյունի էֆեկտ ունեցավ։

Այն, որ երրորդ նախագահի ազատազրկումը գործող վարչախմբի վերջին ջոկերն է, ակնհայտ էր վաղուց։ Սեփական ապիկարությունը, քաղաքական անուժությունը, երկրի օրեցօր սրացող խնդիրներին անհամարժեքությունն ու անկարողությունը քողարկելու համար սկանդալային շոուների բեմադրության հարցերում մասնագիտացած Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս դիմելու է իր վերջին զենքին՝ Սերժի ձերբակալությանը։

Տարիներ շարունակ ստի, կեղծիքի, ատելության արշավի եւ «սաղ Սերժնա մեղավոր» պրիմիտիվ կոնցեպտի քավորի գործերը ընդամենը մեկուկես տարվա մեջ այնքան են վատացել, որ սեփական քաղաքական կյանքը մի քանի ամիս երկարաձգելու համար նա կդիմի այդ վերջին հնարավոր քայլին։

 

Սերժը պատրաստ է նստել։ Սերժը նստելու է ժողովրդի խաթր, որ 15 ամիս առաջ իր պաշտոնանկությունը ցնծացող հազարավոր մարդիկ հիպնոզից վերջապես դուրս գալու պատմական շանս ունենան։

Լավ, իրան էլ նստացրեցիք, հետո ի՞նչ եք անելու։ Ո՞նց եք մարդկանց բացատրելու, թե ինչու բանտում նստած Սերժի դեպքում էլ իրենց կյանքը չի լավանում, աշխատավարձները չեն բարձրանում, Արցախի հարցը մաքսիմալ հայանպաստ լուծում չի ստանում, երկրի շուրջ սեղմվում է աշխարհաքաղաքական օղակը։ Ու ժամանակին մոլորված և պրոբլեմներից հոգնած մարդիկ կտեսնեն, որ իրականում սաղ Սերժը չի մեղավոր։ Ու շատ արագ կգտնեն իրական մեղավորին։

Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը։ Ինքը նստելու խնդիր չունի։ Ինքը մշտապես եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ժողովրդի շահը՝ խրամատում, պետության ղեկին, թե զնդանում։

 

Դե, Նիկոլ, քեզ տեսնեմ։ Օգնիր մեզ ազատել Հայաստանը քեզանից։ Սերժը պատրաստ է»։

 

 

 

 

Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից ՀԿ նախագահ. մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են Կանգնած ուղևորներին իջեցնում են երթուղային տրանսպորտից Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի գազիֆիկացումը. 500 տնտեսություն գազ կունենա Թուրքիան գաղտնի համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա պետություններից դիսիդենտների առեւանգման վերաբերյալ «Հանրակրթության չափորոշիչներում խնդրահարույց եւ ռիսկային ձեւակերպումներ կան». ՀՅԴ ՀԵՄ-ի հայտարարությունը Էներգիայի միջազգային գործակալությունը բարձրացնում է 2020 թվականի նավթի պահանջարկի կանխատեսումը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում Իրանը երբեք չի մոռանա եւ չի ների գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի Դպրոցի տնօրենը դատի է տվել Արայիկ Հարությունյանին Հուլիսի 6-ի մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում Փաշինյանի ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով
website by Sargssyan