Նոր մանրամասներ` Երևանում կանխված զինված վիճաբանությունից. կա ձերբակալված

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 15-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ձեռնարկված հատուկ օպերացիայի արդյունքում՝ Երկաթուղայինների 1-ին հասցեում կանխված զինված «ռազբորկայի» փաստով:

Այդ օրը, իրավապահների հմուտ, ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում ոչ միայն կանխվել է «ռազբորկան», այլև դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել և քննիչի որոշմամբ առգրավվել են «Մակարով» տեսակի ատրճանակներ, որոնցից մեկը լիցքավորված 8, մեկը՝ 7 մմ տրամաչափի փամփուշտներով: Հայտնաբերվել է նաև «Magnum» գրառմամբ գաղտնի փականով դանակ:

Նշված վայրից ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Էդգար Ապիյանը, 19-ամյա Վազգեն Հայրապետյանը, 27-ամյա Սարգիս Աբգարյանը, 22-ամյա Արտյոմ Հասրաթյանը, 20-ամյա Ավետիք Բերբերյանը, 34-ամյա Արտակ Մարտիրոսյանը, 23-ամյա Վահագն Խանպապյանը, 43-ամյա Արեգ Սիմոնյանը, 33-ամյա Խաչատուր Բաղդոյանը, 29-ամյա Արթուր Խուդավերդյանը, 33-ամյա Գուրգեն Սմբատյանը, 31-ամյա Սևակ Կատվալյանը և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Սամվել Թումասյանը:

Աղբյուրի տեղեկություններով` վերջինիս մոտից հայտնաբերվել է 1 հատ կաթոցիչ (պիպետկա)՝ լցված դեղնականաչավուն զանգվածով: Հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին, Ս. Թումասյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ մնացած բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանները կանխել էին Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել և ոստիկանության Էրեբունու բաժին էին բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց։

Միջադեպի վայրում հայտնաբերվել էր 2 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով: Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Մահացել է «Երկիր մեդիա» ՀԸ աշխատակից Արթուր Պետրոսյանը Խայտառակ վիճակում է Երևանը, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի․ Բագրատյան Կոմիտասի «Սիթիի» աշխատանքը պարետի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Մայրն ասում է՝ երեխայիս ասել են տանենք խեղդենք, որ բանակ չգնա ու ժամեր անց իրեն հայտնել են, որ երեխան խեղդվել է. նա քրեական գործը ծածկադմփոց անելու մեջ մեղադրում է Արագածոտնի մարզի քննիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան ԱՀԿ-ում պատմել են կորոնավիրուսով վարակվելու «ամենաակնհայտ» ախտանշանի մասին. ՌԻԱ Նովոստի Սննդամթերքի համաշխարհային գները նվազում են. ՄԱԿ Լոռու «Ձոր»-ում ավտոմեքենան ընկել է գետը Մարալիկում 68-ամյա տղամարդը կորոնավիրուսով է վարակվել. նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատող մեկուսացվել է «Փրկություն» տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը Կոչ եմ անում կորոնավիրուսի վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան Դանակահարություն Երեւանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ Մոսկվայում կառուցվող վարակաբանական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Կորոնավիրուսի հարձակումը մանրադիտակի տակ (լուսանկարներ) 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան Իրանում նոր կորոնավիրուսից բուժվել են 102 եւ 106 տարեկան պացիենտներ. ԻՌՆԱ Ինչպես տանը խնամել կորոնավիրուսով վարակվածին․ ԱՆ ուղեցույցը Օնլայն թեստավորում․Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia նոր հավելվածը Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է․ Հայկ Չոբանյան Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը․ Sputnik-Գրուզիա
website by Sargssyan