Մոսկվայում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը իր գործընկերոջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։ Գոհունակություն հայտնելով հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ և ընդգծելով դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, պաշտպանության նախարարները կարևորել են համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Պարոն Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ»։

 

ՄԻՊ-ը հաստատում է. ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ Աշխարհում ամենախորը հանքը փակվել է COVID-19-ով մասսայական վարակվելու պատճառով Թունիսում զբոսաշրջային սեզոնը կարող է վերականգնվել հուլիսից Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINN Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ) 61 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 599 նոր դեպք. Ռիա Նովոստի Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է․ Գելա Վասաձե Արթուր Վանեցյանին մտահոգում է երկրի ապագան ՄԻՊ-ը՝ Կապանում ծավալվող իրադարձությունների մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող ձեռք չմեկնել Հոգեկան հիվանդների, գժերի ու շիզոֆրենիկների պակաս մենք չենք ունեցել, իսկ վերջին երկու տարում ավելի են ակտիվացել. Արթուր Ղազինյան 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հայրենական ավիափոխադրող ունենա. Արամ Սարգսյան
website by Sargssyan