Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Դավիթ Անանյան. մտորումներ իրականի շուրջ

Economics

Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանի վերլուծական հոդվածը ՀՀ պետական բյուջեի եւ տնտեսության զարգացման վերաբերյալ։


Իսկ այդպիսի վերլուծություններ, ցավոք, շատ հաճախ են վերջին ժամանակաշրջանում հրամցվում հանրությանը, երևի ժամանակնե՞րն են այդպիսին։ Ինչպես տնտեսագիտության հայտնի դոկտորն է ասում՝ գործ ունենք տնտեսական պոպուլիզմի հետ, որն ակնհայտորեն չի նպաստում տնտեսական հեղափոխության իրականացմանը։ Հակառակ՝ դրա գաղափարը դարձնում է իրականությունից արհեստականորեն հեռացված միֆ, ուտոպիա։ Իսկ երբ տնտեսական պոպուլիզմով «տարվում» է մեր երկրի կայացման գործում անգնահատելի վաստակ ունեցողը, մեր կողմից մեծ հարգանքի արժանացած մարդն ու ականավոր տնտեսագետը, ուղղակի ցավ ես ապրում։ Թերևս մի փոքր սփոփում է այն գիտակցումը, որ նա, ամենայն հավանականությամբ, որևէ մեկի շահը սպասարկելու համար չէ, որ հանդես է գալիս իր հրապարակային «վերլուծություններով»։ Հիմա հերթով։

Վերջերս ընդդիմախոսների թիրախը պետական բյուջեի (հատկապես 2019 թվականի առաջին կիսամյակի) կատարողականն է, որի վերաբերյալ տարբեր դատողություններ են արվում ու գնահատականներ են հնչեցվում։ Բնականաբար, յուրաքանչյուրն էլ այս կամ այն ոլորտի, իրավիճակի կամ իրադարձության վերաբերյալ տեսակետ կամ կարծիք արտահայտելու իրավունք ունի, սակայն գտնում եմ, որ հրապարակային ելույթներ ունենալիս ու գնահատականներ հնչեցնելիս անհրաժեշտ է գիտակցել հանրությանը անհիմն կամ թերի ուսումնասիրված մտքեր ու գաղափարներ մատուցելու կամ մակրո մակարդակում հիմնազուրկ վիճակագրություն ներկայացնելու պատասխանատվությունն ու հետևանքները, մանավանդ, երբ հանրության մի ստվար զանգված, այնուամենայնիվ, կուրորեն կարող է հավատալ ասածներիդ։

Եվ այսպես, օրերս բազմաթիվ տեսակետներ են հնչում ՀՀ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի 2019 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային ընդհանուր եկամուտների աննախադեպ՝ 25.1 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ 

Այժմ, միկրո մակարդակում ձևավորված իրական և հուսալի տեղեկատվության հիման վրա փորձենք վերլուծել և հանրությանը ներկայացնել մեր դատողություններն ու տեսակետները՝ բյուջետային եկամուտների գերակատարման վերաբերյալ՝ պետական բյուջեի հարկային եկամուտների օրինակով։ Պետական բյուջեի հարկային եկամուտների (հարկեր, պետական տուրքեր, մաքսատուրք) աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 24.7 տոկոս։

Աղյուսակ 1. Պետական բյուջեի հարկային եկամուտների համեմատական նախորդ տարվա հետ (մլրդ. դրամ)

 

Հունվար-հունիս

Աճ

2018թ.

2019թ.

Բացարձակ (գումար)

Հարաբերական (տոկոս)

Հարկեր, պետական տուրքեր (համախառն գումար)

 461.9

613.9

152.0

32.9

Հարկերի (այդ թվում՝ ԱԱՀ-ի) վերադարձ

 (43.0)

(61.0)

(18.0)

41.9

Հարկեր, պետական տուրքեր

(զուտ գումար)

 418.9

552.9

134.0

32.0

Մաքսատուրք և մաքսային սահմանին գանձված ԱԱՀ

 152.9

160.4

7.5

4.9

Ընդամենը

 571.8

713.3

141.5

24.7


2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների և փաստացի կատարողականի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է.

Աղյուսակ 2. Պետական բյուջեի հարկային եկամուտների համեմատական ծրագրային համամասնության հետ (մլրդ. դրամ)

 

Մլրդ. դրամ

2019թ. 1-ին կիսամյակի համար սահմանված ծրագրային համամասնություն

645.5

2019թ. 1-ին կիսամյակի համար ճշտված ծրագրային համամասնություն

650.2

2019թ. 1-ին կիսամյակի փաստացի հարկային եկամուտներ

713.3

Գերակատարում (բացարձակ)՝

63.1

Գերակատարում (հարաբերական)՝

9.7%


Եթե հակիրճ ամփոփելու լինենք Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում ներկայացված տեղեկատվությունը, ապա ակնհայտորեն պետք է արձանագրել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտները փաստացի գերակատարվել են 63.1 մլրդ դրամով (9.7 տոկոսով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է հավաքագրվել 141.5 մլրդ դրամ (24.7 տոկոսով ավել) հարկային եկամուտներ։

Հիմա անդրադառնանք հավաքագրված հարկային եկամուտների «որակին», այսինքն՝ պարզենք արդյո՞ք գերակատարումները «սպեկուլյատիվ» են, քանի որ ըստ ընդդիմախոսների բյուջետային եկամուտների արձանագրված դինամիկան (որն իրենց կողմից գնահատվում է միջին) երկար պահպանվել չի հաջողվի ո՛չ միջնաժամկետ և ո՛չ էլ երկարաժամկետ ժամանակահատվածում, որովհետև նրանց կարծիքով հարկային եկամուտների հավելաճը հիմնականում ստացվել է «toxic» ճյուղերից (ավտոմեքենաների առուծախ, խաղեր և այլն)։ Իրականության հետ այս պնդումները որևէ աղերս չունեն։

Ինչպես ներկայացված է վերոհիշյալ Աղյուսակ 1-ում, 2019 թվականի 1-ին կիսամյակի տվյալներով պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը եղել է 713.3 մլրդ դրամ, որից, հարկերից և պետական տուրքերից եկամուտները՝ 552.9 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի գծով եկամուտները՝ 160.4 մլրդ դրամ։ Աղյուսակ 2-ում ներկայացված է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրավորված համամասնությունը կազմում է 650.2 մլրդ դրամ, որը պլանավորելիս կանխատեսված է եղել, որ հարկերից և պետական տուրքերից եկամուտները կազմելու են 487.4 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի գծով եկամուտները՝ 162.8 մլրդ դրամ։ Համադրելով Աղյուսակ 2-ում ներկայացված տեղեկատվությունը, պարզ է դառնում, որ հարկերի և պետական տուրքերի եկամուտների մասով ունենք գերակատարում՝ 65.5 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքերի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի մասով թերակատարում՝ 2.4 մլրդ դրամ, արդյունքում՝ «զուտ հիմունքով»՝ 63.1 մլրդ դրամ գերակատարում։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ խաղատնային գործունեությամբ զբաղվողների հարկային պարտավորությունները «սահմանափակվում են» միայն պետական տուրք վճարելով (իսկ դրա չափը հաստատուն է թե՛ այս տարի, թե՛ նախորդ տարիներին), ակնհայտ է, որ ավտոմեքենաների ներմուծումից և պետական տուրքի գծով չէ, որ պայմանավորված է հարկային եկամուտների գերակատարումը։ 

Կարծում եմ, որ ընդդիմախոսների կողմից նման մակերեսային տեղեկատվություն ներկայացնելու պատճառն այն է, որ նրանց կողմից որևէ ջանք չի գործադրվում ձեռք բերել ըստ գործունեության տեսակների (ոլորտների) հավաքագրված հարկային եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն։ Միգուցե նրանք կարծում են, որ նման տեղեկատվություն առկա կամ հասանելի չէ՞։ 

Իրականում, ցանկության դեպքում կարելի է ձեռք բերել նման տեղեկատվություն և ներկայացնել հանրությանը։ Մասնավորապես, շահութահարկի տարեկան հաշվարկով և շրջանառության հարկի եռամսյակային հաշվարկներով (ՀՀ հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններով նաև ԱԱՀ-ի ամսական հաշվարկով) հարկ վճարողները պարտավոր են «հայտարարագրել» իրենց եկամուտները (հարկման օբյեկտները)` ըստ գործունեության տեսակների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան։ Ընդ որում, եկամուտները (հարկման օբյեկտները) լրացվում են ըստ տեսակարար կշիռների (ըստ տեսակարար կշիռների նվազման): 

Եթե Աղյուսակ 1-ով ներկայացված «Հարկեր, պետական տուրքեր (համախառն գումար)» ցուցանիշից (613.9 մլրդ դրամից) հանենք հավաքագրված պետական տուրքի գումարը և նպաստների գծով փոխհատուցումների գումարը՝ ընդհանուր գումարով շուրջ 20 մլրդ դրամ, ապա, ըստ էության, կստացվի այն գումարը (593.9 մլրդ դրամ), որը, որպես տնտեսությունից ստացված հարկերի հանրագումար, կարելի է դասակարգել ըստ գործունեության ոլորտների՝ վերոհիշյալ դասակարգման մեթոդաբանությամբ։ Ստորև Աղյուսակ 3-ում ներկայացված են միայն 1 տոկոսային կետից բարձր ցուցանիշները, որոնք հանրագումարով կազմում են շուրջ 88 տոկոս։ 

Աղյուսակ 3. 2019 թվականի 1-ին կիսամյակում հավաքագրված հարկեր՝ ըստ ոլորտների

Տնտեսական գործունեության բաժինը (ոլորտը)

Մեծությունն ընդհանուր մեջ(տոկոս)

ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ

23.72

ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

16.86

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏ

8.47

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

8.06

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ

4.99

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

4.51

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

3.49

ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ

8.05

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

2.28

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.29

ԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

1.77

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1.69

ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ

1.01


Աղյուսակ 3-ը, ըստ էության, ցույց է տալիս տնտեսության կառուցվածքը՝ ըստ հարկունակության, միաժամանակ, «ապացուցում է», որ հարկային եկամուտների գերակատարումը ամենևին էլ «toxic» եկամուտների հաշվին չէ։

Այժմ անդրադառնանք ընդդիմախոսների այն գնահատականին, ըստ որի բյուջետային եկամուտների առումով 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրված դինամիկան միջին դինամիկա է:

Առնվազն պահպանված չեն համադրման էլեմենտար կանոնները։ Համադրություն կարելի է անել «համադրելիների» միջև, ինչը նշանակում է, որ, օրինակ, պետության կայացման առաջին տասնամյակը, որը միշտ էլ ուղեկցվում է վայրիվերումներով և շատ հաճախ ստարտային (զրոյական) կետից առաջխաղացման սկզբնական փուլերը ուղեկցվում են երկնիշ ու եռանիշ աճի ցուցանիշների արձանագրմամբ (բայց դրանք մեծ վերապահումով կարելի է որակել որպես իրական առաջընթաց), չի կարելի համադրել հարաբերականորեն կայացած ժամանակաշրջանի հետ։

Մյուս կողմից, ժամանակաշրջանները կարելի է համարել համադրելի, եթե աշխարհաքաղաքական, կամ առնվազն երկրի ներսում ընթացող քաղաքական ու տնտեսական գործընթացները կամ տիրող իրավիճակը (օրինակ՝ դրամի կայունությունն ու ֆինանսական համակարգի կայունության պահպանման գործիքակազմի առկայությունը, վարվող հարկային քաղաքականությունն ու հարկային կարգապահության մակարդակը և այլն) կարելի է գնահատել որպես համադրելի։

Այս առումով, կարծում եմ, որ տեղեկատվական իմաստով առավել ճիշտ կլիներ համադրել 2013-2018թթ. ընկած ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշներն ու դինամիկան, քանի որ ժամանակաշրջանները կարելի է համարել ընդհանուր առմամբ համադրելի (համենայն դեպս պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման տեսանկյունից)։ 

Սակայն մասնագիտական տեսանկյունից հետևողականություն ապահովելու նկատառումներից ելնելով, թերևս թվային տեղեկատվություն ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է նաև անդրադարձ կատարել պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդաբանության փոփոխությանը, որը տեղի ունեցավ 2018 թվականի հունվարի 1-ից։ 

Այս առումով, 2018 թվականը կարելի է բնորոշել հեղափոխական նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդաբանության փոփոխության առումով, քանի որ 2018 թվականի հունվարի 1-ից գանձապետական միասնական հաշվի ներդրմամբ վերջ դրվեց նախկինում (մինչև 2018 թվականի հունվարին 1-ն ընկած ժամանակաշրջաններում) պետական բյուջեի հարկային եկամուտները «դրամարկղային» մեթոդով հաշվառելու մեթոդաբանության կիրառմանը՝ փոխարենը ներմուծելով «կվազի» հաշվեգրման մեթոդաբանությունը։

Մասնավորապես.

*    Մինչև 01.01.2018թ․ ընկած ժամանակաշրջանների պետական բյուջեի հարկային եկամուտներ են համարվում պետական բյուջե փաստացի վճարված հարկային մուտքերի հանրագումարը՝ հանած հարկ վճարողներին վերադարձված գումարները (ավելացված արժեքի հարկ, եկամտային հարկ և այլն). 

*    01.01.2018թ․ հետո ընկած ժամանակաշրջանների պետական բյուջեի հարկային եկամուտներ են համարվում պետական բյուջե փաստացի վճարված հարկային մուտքերի հանրագումարը՝ հանած հարկ վճարողներին վերադարձված գումարները, որոնց դիմաց ներկայացվել է հարկային հաշվարկ կամ ստուգման ակտ (այսինքն՝ մարված հարկային պարտավորությունն է համարվում հարկային եկամուտ)։ 

Ահա այս մեթոդաբանության կիրառման արդյունքում 2018 թվականից սկսած վերջ դրվեց հարկային գերավճարների հաշվին պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ապահովման տխուր պրակտիկան։

Այնուամենայնիվ, որպես «անցումային տարի» 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրային եկամուտների փաստացի կատարողականը հաշվառվեց և՛ «հին» մեթոդաբանությամբ (նախորդ ժամանակաշրջանների համար համադրելի տեղեկատվություն ապահովելու համար), և՛ «նոր» մեթոդաբանությամբ։

Ստորև ներկայացվում է փաստացի կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն ինչպես «հին», այնպես էլ «նոր» մեթոդաբանություններով.

Աղյուսակ 4. «Հին» մեթոդաբանությամբ 2018 թվականի և նախորդող մի քանի տարիների պետական բյուջեների զուտ հարկային եկամուտներ

Տարի

Պլան

(մլրդդրամ)

Ճշտված պլան

(մլրդդրամ)

Փաստացի

(մլրդդրամ)

Կատարողական՝ ճշտված պլանի նկատմամբ

(տոկոս)

Կատարողական՝ պլանի նկատմամբ

(տոկոս)

Նախորդ տարվա համեմատ աճ

(տոկոս)

2018

1,248.5

1,261.9

1,306.3

103.5%

104.6%

14.5

2017

1,135.0

1,204.7

1,141.0

94.7%

100.5%

5.7

2016

1,129.0

1,173.9

1,079.7

92.0%

95.6%

1.1

2015

1,138.7

1,140.6

1,067.9

93.6%

93.8%

0.4

2014

1,097.8

1,100.1

1,064.1

96.7%

96.9%

6.3

2013

993.1

1,000.9

1,000.9

100.0%

100.8%

2.2


Աղյուսակ 5. «Նոր» մեթոդաբանությամբ 2018 թվականի և նախորդող մի քանի տարիների պետական բյուջեների զուտ հարկային եկամուտներ

 

Տարի

Պլան

(մլրդդրամ)

Ճշտված պլան

(մլրդդրամ)

Փաստացի

(մլրդդրամ)

Կատարողական՝ ճշտված պլանի նկատմամբ

(տոկոս)

Կատարողական՝ պլանի նկատմամբ

(տոկոս)

Նախորդ տարվա համեմատ աճ

(տոկոս)

2018

1,248.5

1,261.9

1,257.91

99.7%

100.8%

10.2

2017

1,135.0

1,204.7

1,141.0

94.7%

100.5%

5.7

2016

1,129.0

1,173.9

1,079.7

92.0%

95.6%

1.1

2015

1,138.7

1,140.6

1,067.9

93.6%

93.8%

0.4

2014

1,097.8

1,100.1

1,064.1

96.7%

96.9%

6.3

2013

993.1

1,000.9

1,000.9

100.0%

100.8%

2.2

՛01.01.2019թ. դրությամբ գանձապետական միասնական հաշվի մնացորդը կազմել է 48.1 մլրդ դրամ։

2013-2018թթ. համար Աղյուսակ 4-ում և Աղյուսակ 5-ում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է, որպեսզի դատողություններ արվեն 2019 թվականի առաջին կիսամյակում հավաքագրված հարկային եկամուտների՝ նախորդ համադրելի ժամանակաշրջանների համեմատ 24.7 տոկոս գերակատարման ցուցանիշի վերաբերյալ (որպես, ցածր, միջին, բարձր կամ աննախադեպ)։ Բնականաբար, այս դատողություններին ու «որակումներին» մեկ անգամ էլ ենք անդրադառնալու՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշներն ու փաստացի կատարողականն ամփոփելուց հետո։

Ինչ վերաբերում է ընդդիմախոսների՝ 2018 թվականի ծրագրային ցուցանիշը թերակատարելուն ուղղված շեշտադրումներին կամ տողատակային գրառումներին, ապա ընդհանրապես դրանց անդրադարձ կատարելու իմաստ չկա, քանի որ Աղյուսակ 4-ում և Աղյուսակ 5-ում ներկայացված տեղեկատվություն ավելի քան բավարար է՝ սեփական դատողություններն անելու կամ դրանք քննության ենթարկելու համար։

Որպես վերջաբան, կցանկանայի մեկ անգամ ևս անդրադառնալ այն ակնհայտ ճշմարտությանը, ըստ որի տնտեսագիտությունը բավականին ճշգրիտ գիտություն է՝ նույնիսկ մակրո կամ մեգա մակարդակում դատողություններ ու վերլուծություններ կատարելու համար, եթե դրանք հիմնված են միկրո մակարդակում ձեռք բերված հուսալի տեղեկատվության վրա։ Եթե մենք ցանկություն ունենք հանրությանը ներկայացնել իրական պատկեր ու դրանց հիման վրա ապագայի վերաբերյալ հիմնավոր կանխատեսումներ անել, պարտավոր ենք չարչարվել ու ջանք թափել՝ ձեռք բերելու համար այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը բավարար կլինի հիմնավոր դատողությունների համար։ Եթե, իհարկե, մեր նպատակներն ազնիվ են։

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer