Ճիշտ կլինի, որ քննություն իրականացրած անձինք հարցաքննվեն. Հակոբ Սանասարյան

Կառավարության նախորդ նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրեց Ամուլսարի շահագործման վերաբերյալ «Էլարտ» ընկերության կողմից իրականացված փորձաքննության արդյուքները, համաձայն որի քննությունը շարունակելու հիմքեր չկան, ինչը հասարակության շրջանում բողոքի նոր ալիք բարձրացրեց:

Ջերմուկցիների, հարակից բնակավայրերի բնակիչների ու բնապահպանների տեսակետը լսելու համար այսօր Բաղրամյան 26-ում նախատեսված էր հանդիպում վարչապետի հետ: Հանդիպումը թեև կայացավ, սակայն մասնակիցների տեսակետները խիստ հակասական էին:

Հանդիպմանը ներկա էր նաև «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, ով Orer.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր տպավորությունները:

- Պարոն Սանասարյան, ավարտվեց հանդիպումը, սակայն մասնակիցների կարծիքները խիստ հակասական են: Դուք ի՞նչ տպավորություն ստացաք:

- Ցավոք քննարկում տեղի չունեցավ, քանի որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները միջամտում էին և թույլ չէին տալիս որ արտահայտվենք: Պետք է նշեմ, որ ցավոք նրանք սխալ տեղեկություններ են տվել կառավարությանը, քանի որ «Էլարտ»-ի եզրակացությունում բացի մի կետից, մնացած բոլոր տեղերում նշված է, որ ծանր մետաղներով աղտոտված ջրերը հանքից դուրս գալով երկրաբանական խզվածքներով կհոսեն տարբեր ուղղություններով և մի մասը կլցվի Կեչուտի ջրամբար և ապա նաև Սևանա լիճ:

- Այդ դեպքում ինչու է Քննչական կոմիտեն այլ եզրահանգման եկել:

- Ես զարմացած եմ և կարծում եմ ճիշտ կլինի, որ քննություն իրականացրած անձինք հարցաքննվեն: Երկու վարկած կարող է լինել, կա՛մ նրանք չեն հասկացել եզրակացությունը, կա՛մ շահադիտական նպատակներ են ունեցել: Ես այդ վարկածները պնդելու հիմքեր չունեմ, բայց կարող եմ հայտարարել, որ եզրկացությունից դուրս այնպիսի եզրահանգումներ են արել, որը նաև ներկայացրել են վարչապետին և կառավարոթյանը, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

Նրանք տեսքտից պոկված կտորներն իրար կողքի դնելով ինչ-որ տեքստ են գրել, և կա՛մ ամբողջովին չեն կարդացել եզրակացությունը, կա՛մ այդ եզրակացությունը նրանց համար գրել են ուրիշները:

- Փաստորեն, երկու կողմերը հավասար պայմաններում չեն եղել, այդ պատճառով չեք կարողացել հակափաստարկներ ներկայացնել:

- Յուրաքանչյուրը մի քանի խոսք ասելու հնարավորություն ուներ, իսկ խնդիրն այնքան կարևոր է, իսկ ասելիքը բավական շատ, որ հատկացված ժամանակը բավարար չէր հարցը քննարկելու համար: Մոտ երկու ժամից մեկուկես ժամը վարչապետն է խոսել: Բացի այդ, մեր խոսքն ընդհատվում էր Քննչական կոմիտեի ներկայացուցիչների կողմից, և զարմանալիորեն ուզում էին իրենց սուտը կամ ոչ լիարժեք ինֆորմացիան մատուցել որպես իրականություն և դրանց հակադարձելու հնարավորություն չէր տրվում:

Եթե քննարկմանը մասնկացեին մի տաս հոգի և հնարավորություն տրվեր, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ասի, ավելի ճիշտ կլիներ:

- Վարչապետն ինչպիսի տրամադրվածություն ուներ հարցի մասին: 

- Նա այս փուլում ի՞նչ կարող է անել: Պետք է բոլոր փաստերը հավաքվեն, որպեսզի վճիռ կայացնելու հնարավորություն ունենա, բայց ես կտրականապես չեմ ընդունում նրա այն հայտարարությունը, որ կառավարությունը Ամուլսարը չշահագործելու հիմքեր չունի: Մենք լիարժեք հիմնավորումներ ունենք, թե ինչու Ամուլսարը չի կարելի շահագործել: Բացի այդ, թույլտվության հիմքերը պետք է վերանայվեն, քանի որ այն իրականացվել է կոպիտ խախտումներով և կեղծիքներով:

Ես կարծում եմ, որ հանքի շահագործումը կասեցնելուց բացի այն անձանց, ովքեր նման թույլտվություններ են տվել պետք է պատասխանատվության ենթարկել:

- Ունե՞ք վարկած, թե ինչու են նոր իշխանությունները հիմնականում ոչինչ չասող և լղոզված պատասխաններ տալիս:

- Դա մշտապես եղել է Հայաստանի կառավարության գործելաոճը և այն հիմնական դերակատարում ունեցող անձինք, որոնք այդօրինակ վտանգավոր ծրագրերը կեղծիքներով շրջանառության մեջ են դրել, ողջ են, կառավարությունից շարունակում են աշխատավարձ ստանալ և հավանաբար վարչապետի ականջին անընդհատ փսփսում են, որ իրենց տեսակետն է ճիշտը, իսկ հակառակ կողմի կարծիքը հիմնազուրկ է:

- Այնուամենայնիվ, ինչ սպասումներ ունեք կառավարությունից:

- Ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք այդ հարցին դիմակայելու համար, քանի որ Ամուլսարի հանքի շահագործումն անթույլատրելի է: Բացի այդ, ամբողջովին պետք է վերանայվի կեղծիքի վրա հիմնված հանքի շահագործման թույլտվությունը, որը նաև ազգային անվտանգության հարց է, մեր երկիրն ու ժողովրդին փոշիացնելու և ժողովրդին կողոպտելու ծրագիր, որը չի կարելի թույլատրել:

 

Արմինե Գրիգորյան

Գործազրկության մակարդակն աճել է՝ հավասարվելով 2011թ․ մակարդակին. Արա Գալոյան 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը շարունակվելու է. 2020-ին կկառուցվի նոր շենք «Քանի որ մի քիչ սեւ եմ, չէին հասկացել, որ հայ եմ». «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Մերձավոր Արեւելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետեւանքն է․ Զարիֆ ԻԴԵԱԼական Արթիկ. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է Այսօր համոզվեցի, որ գյուղատնտեսությունը ՀՀ-ում կարող է լինել շահութաբեր բիզնես. Դրա համար պետք է 3 բան. Փաշինյան Իրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար. ԱԽ քարտուղար Արփա Սեաւն թունելով երեկվանից Կեչուտի ջրամբարի, նաեւ Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սեւանա լիճ. Վարազդատ Կարապետյան Հայաստան - Մոլդովա՝ 5։1 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը վերադարձել է Չինաստանի մեծ շրջագայությունից Սուլշեր. Կարող ենք հաղթել «Լիվերպուլին» Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար. վարչապետի աշխատակազմ Դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով. ՀՀ ՊՆ Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Կապահովենք նախաքաննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկությունն ու հանրային իրազեկումը. Արթուր Դավթյան Գազի սահմանային գինն առաջիկայում չի տատանվի. Գարեգին Բաղրամյան Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձել է ավելի քան 650 կրակոց. Արցախի ՊՆ Հաջորդը դու ես. Ոստիկանության համազգեստով քաղաքացին սպառնո՞ւմ է Հրայր Թովմասյանին (լուսանկարներ)
8 ամոթալի բան, որ բոլոր աղջիկներն էլ երբեմն անում են, ու չասեք, որ չկա նման բան (Նկարազարդումներ) Ձեր գլխավոր թշնամին՝ ըստ Կենդանակերպի նշանի Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մի գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց ԹԵՍՏ. Հապա բռունցք արե՛ք, իսկ այժմ նայեք նկարին. ձեր բռունցքը շատ բան կպատմի ձեր մասին Ձեր պորտի ձևը շատ բան կարող է պատմել ձեր առողջական վիճակի և անգամ ապագա հիվանդությունների մասին Ասեք քանի՞ տառ կա Ձեր անվան մեջ և մենք կասենք, թե ինչպիսի մարդ եք Դուք. 100 տոկոսանոց համընկնում ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ. Պարզեք Ձեր բնավորության տիպը` ընտրելով ընդամենը պատկերներից մեկը Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի Մարդկանց 90%-ը ամուսնանում է սխալ տարիքում․ գիտնականները պարզել են, թե որն է ճիշտ ժամանակը Իսկ դուք գիտեիք, թե ինչու՞ չեն նշում ծննդյան 40-րդ տարեդարձը. Պատճառն ապշեցնող է
website by Sargssyan