Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան


Նախկին տնօրենը 8 տարի աշխատակիցների բանկային քարտերից գումարներ է կանխիկացրել և յուրացրել. ՔԿ

Հասարակություն

«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը յուրացրել է առանձնապես խոշոր չափի գումար և սնունդ։ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ  ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ 2017թ.-ի նոյեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

 Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքը օգտագործելով յուրացում և խարդախություն կատարելու դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը, 1994 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2017 թվականի մայիսի 15-ը զբաղեցնելով «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կանոնադրությամբ ունենալով ՊՈԱԿ-ի գույքը, այդ թվում նաև ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություն, իր աշխատանքային գործունեության՝ 2015թ., 2016թ. և 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում, աշակերտներին հատկացվող սնունդը օրենքով սահմանված կարգով նախատեսված չափաբաժիններից ավել նրանց տրամադրելու, ինչպես նաև մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում և ձեռք բերել համապատասխան սնունդ, ապա՝ նույն ժամանակահատվածում, դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի օժանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում հաշվառել է փաստացի դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտների, այդ կերպ հիշյալ աշակերտների անվամբ իրեն վստահված դպրոցի պահեստից պաշտոնեական կեղծիք կատարելով ելքագրել և վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ:

Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցների աշխատավարձի բանկային պլաստիկ քարտերից 2008 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կանխիկացրել է փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները, խաբեությամբ՝ փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով նրանց, կանխիկացված գումարներից նրանց առձեռն հատկացրել է մի մասը, իսկ մնացած՝ առանձնապես խոշոր չափերով 9.956.831 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին :

 

Նախաքննությունը շարունակվում է:

Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան