Բաղրամյան 26-ում է եղել նաև Գնդեվազի նախկին գյուղապետը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված
BlogՀամահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, որն այսօր մասնակցում էր վարչապետի հետ քննարկմանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօրվա վարչապետի հետ քննարկումն Ամուլսարի վերաբերյալ փակ էր, նկարահանում չկար, ուղիղ եթեր չկար և ֆորմատն էլ չէր համապատասխանում նպատակին։ Մնացածը հետո կգրեմ, բայց մի բան հիմա ասեմ։
Քննարկմանը մասնակցում էր նաև Գնդեվազի նախկին գյուղապետը, որը համայնքի հողերից 10 հեկտարը 2014թ-ին վաճառել էր իր որդուն 850 դոլարով, ով մի տարի անց նույն հողը վաճառել է Լիդիանին 305 000 դոլարով։ Հիմա նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, բայց նա հպարտ դեմքով եկել ու մասնակցում է վարչապետի հետ հանդիպմանը։ Սա ցուցիչ էր իմ համար»։