Թորոսյանը չունի մարդկանց առողջության վրա Ամուլսարի ռիսկերի ազդեցության որևէ ապացույց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին չունի որևէ ապացույց, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ զրույցում Թորոսյանը նշեց, որ եթե նման ապացույցներ լինեն, ապա նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ամենը վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ:
 
«Նախարարությունը մասնակցել է փորձաքննությանը և քննչական գործընթացներին: Նաև ուսումնասիրել ենք վերջնական եզրակացությունը, որի մասին ունենք մեր համառոտ տեղեկանք կարծիքը. Ջերմուկի թերմալ ջրերի մասով՝ կապ չկա, Սևանա լճի մասով՝ վտանգ չկա, օդի աղտոտվածության մասով՝ հնարավոր ռիսկը կարող է լինել բուռն շինարարության ժամանակ, բայց այնքան հեռու է բնակավայրերից, որ չի ազդելու բնակչության վրա»,- ասաց նախարարը:
 
Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է մշտապես հետևել այն գործոններին, որոնք կարող են ազդել մարդկանց առողջության վրա:
 
Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվելէ Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համարբնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականիհուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։
 
Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։
 
Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները, ըստ որի՝
 
  • Ծրագրի տարածքի և Ջերմուկի հանքային ջրերի միջև ստորերկրյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն և անգամ երկրաշարժի դեպքում՝ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:
  • Երկրաշարժի դեպքում՝ դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտթունելի հյուսիսային ծայրամասը, որն ազդեցություն կունենա Կեչուտի ջրամբարի վրա՝ Կեչուտ-Սևան թունելի միջոցով ազդելով նաև Սևանա լճի վրա: Սակայն ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիաների նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ՝ նախ ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և ապա Սևանա լճի չափսերի պատճառով:
  • Ստեղծված են 5 հիդրոերկրաբանական միավորներ, որոնք պատշաճ կերպով ապահովում են, որպեսզի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Արփա, Դարբ, Որոտան գետերի վրաստեղծված շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, ընդհանուր առմամբ, բավարար են:
Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում էր․ նա ներկա է եղել համերգ-նախագծի նկարահանմանը (ֆոտո) Լենա Նազարյանը հրաժարական չի տա Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա տուժած Նիկոլ Փաշինյանը «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ողբերգական վրաերթ Վանաձորում․ տուժածը հիվանդանցում գիտակցության չգալով մահացել է Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ Հայաստանը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան Երկու գողությունն էլ նույն անձն էր կատարել. նրա մոտ նաեւ թմրանյութ են գտել ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ Իշխանության հակառակ կողմը Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Եղանակը Հայաստանում Զոհված զինծառայողների մայրերը 5 օր ժամանակ տվեցին Փաշինյանին Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է
website by Sargssyan