ԱԱԾ-ն ֆեյսբուքյան գրառումները կուսումնասիրի, Քննչական կոմիտեն փորձագետների անունները կհրապարակի

Ամուլսարի հանքի շահագործման մասին վարչապետ Փաշինյանի հնչեցված դրական վերաբերմունքից հետո իրավիճակն ավելի թեժացավ: Մինչ վարչապետի ելույթը որոշ բնապահպաններ արդեն իսկ կանխատեսում էին ելույթի բովանդակությունը, թեև ինչ-որ տեղ հույս էին փայփայում, որ Փաշինյանը, այնուամենայնիվ, հաշվի կառնի նաև ժողովրդի կարծիքը: 

Բայց ելույթից պարզ դարձավ, որ սպասումներն ապարդյուն էին: Որոշ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ առիթն օգտագործեցին քաղաքական դիվիդենտներ շահելու համար, իսկ հարցին ավելի մոտիկից ծանոթ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը մինչ այդ որոշ փակագծեր բացելով, նշել էր, որ իր նշանակման օրվանից Ավինյանի գրասենյակը լծված է եղել իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացել:

«Երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը, կատարողները Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,- գրել էր Գրիգորյանը, նշելով, որ գործ ունենք հրեշավոր ստի հետ, և լիբանանյան փորձաքննությունը բացարձակ ֆիկցիա է եղել։

Գրիգորյանը և այլ անձինք իրենց գրառումներում կասկածներ են հայտնել նաև կոռուպցիոն գործարքի հնարավորության մասին, նշելով, որ փորձաքննությունն իրականացրած «Էլարտ» ընկերությունը կապված է փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարի հոր հետ, ով զբաղեցնում է Լիբանանի վարչապետի օգնականի պաշտոնը:

Այսինքն՝ չի բացառվում, որ Ամուլսարի հարցի շուրջ դրական եզրակացություն տալու համար այս փուլում ևս կոռուպցիոն գործարք տեղի ունեցած լինի: Ի դեպ, զանգվածային լրատվության միջոցներում և ֆեյսբուքյան գրառնուներում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները աննակտ չեն անցել և դատախազության կողմից արդեն իսկ ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու համար:

Ուշագրավ է, սակայն, այն որ վարչապետն իր խոսքում այդպես էլ չանդրադարձավ Ավինյանի և իր գրասենյակի ղեկավարի մասին հայտարարություններին: Փոխարենը մանրամասն խոսեց այն մասին, թե ՀՀ քննչական կոմիտեի քննիչների եզրակացություններն ինչքանով են հիմնավոր: Այսինքն՝ քանի որ քննիչները մասնագետներ չեն, հիմք են ընդունել մասնագետների հիմնավորումները և հանգել այն եզրակացության, որ գործում հանցակազմ չկա:

Orer.am-ը փորձեց պարզել, քննչական խմբի հետ աշխատած փորձագետների անունները, սակայն Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ իրենք պատրաստվում են աբողջությամբ հրապարակել բոլոր փորձագետների անունները, որպեսզի բոլորի համար էլ պարզ լինի, թե կոնկրետ ովքեր են աշխատել քննիչների հետ:

Ուշագրավ է, որ մինչ այս պահը որևէ փորձագետ իր դիտարկումները չի ներկայացնել հանրության կողմից բարձրացվող հարցերի մասին, բայց քննականի կողմից նրանց  անունները հրապարակելուց հետո նրանք դժվար թե կարողանան լուռ մնալ:

 

Արմինե Գրիգորյան

Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի՝ ի տարբերություն Թրամփի Մահացել է Յուրի Դավթյանը Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը 5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին. Օրակարգում ռեկտորի հաշվետվությունն էր «Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը»
website by Sargssyan