Ութ մարզում 18 նախակրթարան կբացվի

Հայաստանի ութ մարզում մինչև սեպտեմբերի 1-ը 18 նախակրթարան կբացվի:

Այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կրթության բարելավման ծրագրի շրջանակում ամեն տարի իրականացրել ենք սա: Նախորդ տարի 17-ն ենք բացել: Դրանք հիմնանորոգված են, ներսի գույքը լրիվ նոր է, և մինչև սեպտեմբերի 1-ը ամբողջությամբ կահավորված կլինեն»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նորոգված նախակրթարաններում, դպրոցներում ու մանկապարտեզներում պետք է լինի նոր գույք:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ թվային տվյալներին՝ հայտնելով, որ այս պահին 3-6 տարեկան երեխաների 38%-ն է հաճախում նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Այժմ նախարարությունը նախադպրոցական կրթության մասին օրենքի նախագիծն է պատրաստում և մշակում նախադպրոցական ուսումնական հաստատությունների նոր մոդելներ, որոնք առաջարկելու է համայնքներին:

Պարագվայում բանտից փախուստի է դիմել 75 վտանգավոր հանցագործ Եվրահանձնաժողովի ղեկավարը պատմել է Բեռլինում գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման մասին Մարտունի քաղաքում այրվել է տան տանիքը Վարչապետը սիրում է շաբաթը մեկ թշնամիներ փնտրել եւ ասել` նրանք են մեղավոր, որ ներդրումներ չկան․ քաղտեխնոլոգ Խոշոր վթար Արագածոտնում. բախվել են մարդատար գազելը, «ԳԱԶ 322132»-ը եւ բեռնատարը. կան վիրավորներ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Նույն բակում ենք մեծացել, հավասարակշռված անձնավորություն էր․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին Պարկեշտ, ազնիվ մարդ, կիրթ մարդ, թե ինչ կատարվեց, չենք հասկանում. ԱԱԾ տնօրենի տեղակալ Բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Արթուր Դավթյանը՝ Կուտոյանի մահվան մասին «Քննություն կանցկացվի՝ կասենք»․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը` Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում. կա 6 վիրավոր Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Ընտրվել եմ Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ․Բագրատ Եսայան «Մեհրաբադ»-ը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Մսի արտադրության ծավալները նվազել են Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս․Վիճակագրական կոմիտե Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման բաժանմունքում է Ապարանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ
website by Sargssyan